Կոչ եմ անում նման հարթակներ շատ ստեղծել․ վարչապետը ներկա է գտնվել «Level Up» գիտաժողովին

27/05/2017 schedule18:08

Վարչապետ Կարեն Կարապետյանը ներկա է գտնվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ մայիսի 26-28-ը Ծաղկաձորում անցկացվող «Level Up» միջազգային ուսանողական գիտաժողովին: 

Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ վարչապետը կարևորել է տարբեր երկրներից ժամանած ուսանողների և գիտնականների մասնակցությամբ նման հարթակներում հանդիպումների կազմակերպումը:

«Նմանատիպ հանդիպումներում ակտիվ, համանման հետաքրքրություններ ունեցող մարդիկ կարող են արդյունավետ քննարկումներ անցկացնել, շփումներ կազմակերպել: Շատ դեպքերում նման հանդիպումների կիրառական արդյունքը լինում է ավելի մեծ, քան հետազոտություններ իրականացնելու ընթացքում: Դուք ունեք հետաքրքիր և հեռանկարային ապագա և ցանկանում եմ, որ այս գիտաժողովից հետո այդ համոզմունքը ձեզ մոտ մեծանա, որովհետև այսօր աշխարհը կանգնած է մեծ մարտահրավերների առջև: Յուրաքանչյուր դարաշրջան, ժամանակահատված ունի իր մարտահրավերները, բայց այսօր դրանք որակապես այլ են»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Կառավարության ղեկավարի խոսքով, այսօր կան կասկածներ՝ կապված կառավարման համակարգի հետ և երկրները կանգնած են խնդիրների առջև, թե ինչպե՞ս կառավարել, ո՞րն է լինելու պետության, հասարակության դերը:

«Կարծում եմ, որ պետք է գտնել այն բալանսավորված կետը, որի դեպքում վստահ ենք լինելու, որ պետությունն ու հասարակությունը զարգանալու են ճիշտ ուղղությամբ: Կոչ եմ անում նման հարթակներ շատ ստեղծել, որպեսզի հանդիպեք, զրուցեք, 2-3-օրվա քննարկումները կարող են հավասար լինել մեկ տարվա ձեր հետազոտությունների իրականացմանը»,- ասել է վարչապետը՝ գիտաժողովի մասնակիցներին մաղթելով արդյունավետ աշխատանք:

Այնուհետև Կարեն Կարապետյանը լսել է գիտաժողովի մասնակիցների մի քանի զեկույցներ, պատասխանել նրանց հետաքրքրող տարբեր հարցերի: 

«Տնտեսագիտությունն ավելի լավ տնտեսություն ունենալու համար» խորագրով գիտաժողովին մասնակցում է աշխարհի 14 երկրի շուրջ 100 ուսանող ու երիտասարդ գիտնական՝ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Հնդկաստանից, Սիրիայից և այլն: Աշխատանքային երեք օրվա ընթացքում գիտաժողովի մասնակիցները հանդես են գալիս զեկույցներով և մրցութային 3 բաժիններում ներկայացնում միջազգային տնտեսական հարաբերությունների և ազգային մրցունակության բարձրացման հարցերին վերաբերող զեկույցներ:  

Տպել
2436 դիտում

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Տավուշի մարզպետ

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի