Այսպես ապրել չի կարելի. ընդդիմության լրջանալու պահը

27/05/2017 schedule21:05

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի մայիսի 28-ի համարում

Որ մեր երկրում իշխանությունների հանդեպ վստահության լիակատար ճգնաժամ կա՝ գրեթե աքսիոմա է: Սակայն այսօր Հայաստանում ստեղծվել է խիստ յուրօրինակ մի իրավիճակ. օրեցօր ավելի ակնառու է դառնում նաեւ վստահության ճգնաժամն ընդդիմության նկատմամբ: Իհարկե, ցանկացած հոդված, ուր խոսվում է ընդդիմության ոչ լուրջ քայլերի, նրանց հանդեպ ժողովրդական վստահության անկման, ընդդիմության բացարձակ անգաղափարայնության եւ անծրագրայնության մասին, ընդդիմությունն անմիջապես սույն հոդվածի ետեւում սկսում է պատվիրատուներ փնտրել, սակայն դրանից ընդդիմության նկատմամբ  վստահությունը հաստատ չի ավելանում: Ու քանի որ մեր կարծիքը կարող է եւ սուբյեկտիվ լինել, երեկ փորձեցինք մայրաքաղաքի մի քանի փողոցներում հարցում անցկացնել՝ հասարակ քաղաքացիներից պարզելու, թե ինչ էին իրենք սպասում հայրենի ընդդիմությունից, եւ արդարացա՞ն, արդյոք, նրանց ակնկալիքները:

Ի դեպ, եթե ընդամենը մի քանի ամիս առաջ դժվար էր փողոցում գտնել մեկի, որը դժգոհեր ընդդիմությունից, բացառությամբ՝ պետական հեռուստախցիկների առաջ 5 հազար դրամով հայհոյողների, ապա երեկ մեզանից լուրջ ջանքեր պահանջվեց գտնելու մարդկանց, որոնք գոհ էին ներկայիս ընդդիմության գործելաոճից եւ գործունեությունից:   Ինչեւէ. ըստ մասնագիտությամբ պատմաբան Աստղիկ Պողոսյանի՝ ընդդիմությունն իր ակնկալիքները չի արդարացրել, սակայն. «Ես առանձնապես չեմ ուզում մեղադրել ընդդիմությանը, որովհետեւ եթե այսօր ողջ ժողովուրդը չի միացել ընդդիմությանը, ժողովրդի աննշան տոկոսով ընդդիմությունը ոչինչ անել չի կարող»: Դերասանուհի Հասմիկ Սեւյանի կարծիքով՝ իշխանափոխության համար այսօր երկրում առավել քան բարենպաստ պայմաններ կան, սակայն չկա այն ընդդիմությունը, որի մտավոր եւ կամային պոտենցիալը բավականացնի՝ գլխավորելու իշխանափոխության շարժումը եւ կես ճանապարհին չթողնելու:

«Այս ընդդիմությունից ես արդեն ոչ մի ակնկալիք չունեմ: Քաղաքականության մեջ  խիստ հազվադեպ է լինում, երբ  քաղաքական ուժին մի քանի անգամ շանս է տրվում՝ դառնալու գործոն: 2003 թվականի փետրվարից հետո, երբ ընդդիմությունը տապալեց, ըստ էության, փաստացի տեղի ունեցած իշխանափոխությունը, այս ապրիլին եւս ընդդիմությունը շանս ուներ սկսված գործընթացը հասցնելու մինչեւ վերջ: Սակայն, սկսած գործը դարձյալ կիսատ թողեցին: Իհարկե, պետք է նաեւ արձանագրել, որ այս ընդդիմությանը հաջողվեց հնարավորինս թուլացնել իշխանությանը: Սակայն սա այն ուժը չէ, որն ունի մինչեւ վերջ գնալու պոտենցիալ, եւ ակնհայտ է, որ մեզ նոր ուժ է պետք: Բայց՝ ո՛չ այս կամ այն երկրի կողմից ներդրված: Ու ինչքան շուտ ի հայտ գա այդ ուժը, այնքան երկիրն առանց ցնցումների դուրս կգա այս արդեն կործանարար ճահճից»,- ասում է Հասմիկ Սեւյանը:

Իսկ կապավոր Դիլանյան Գրիգորի կարծիքով՝ եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը ժողովրդին հստակ երաշխիքներ տա, որ ինքը կվերադառնա քաղաքական դաշտ՝ առանց իր ողջ շրջապատի, ապա ժողովուրդը նրան կընդունի: «Այսօր, երբ աշխարհի առաջ լուրջ խնդիրներ են կանգնած, ասիական ճղճիմ կրքերով առաջնորդվող մեր իշխանական վերնախավը քաղաքակիրթ աշխարհի առաջ թվում է նոնսենս: Մեզ մտավորական ղեկավարություն է պետք, իսկ այդպիսին, ըստ իս, կարող է լինել միայն Լեւոն Տեր-Պետրոսյանը: Սակայն, ես չեմ հավատում, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի գիշատիչ շրջապատը, որը նրան եւ Վանո Սիրադեղյանին կործանեց, թույլ կտա նրան վերադառնալ միայնակ: Իսկ այս ընդդիմությանն անվճռականության մեջ մեղադրել պետք չէ՝ նրանք անում եւ արել են այնքան, ինչքան կարողացել են: Ի դեպ, քիչ բան էլ չեն արել: Պարզապես հիմա դոփում են տեղում, որը օր օրի նվազեցնում է իրենց հեղինակությունը»,- այս կարծիքին է Գրիգոր Դիլանյանը:

Քաղաքագետ Սուրիկ Սողոմոնյանի գնահատմամբ՝ Դեմիրճյան-Գեղամյան-Սարգսյան եռյակի՝ հարթակի վրա իրար ձեռք բռնելն ու թափահարելը կարող է ժողովրդի վրա զգայացունց տպավորություն թողնել, երբ այդ կադրը կրկնվում է երկու-երեք անգամից ոչ ավելի: «Սակայն ժողովուրդը հանրահավաքի է գալիս ոչ թե նրանց թափահարվող ձեռքերը տեսնելու, այլ ստեղծված խորը քաղաքական-սոցիալական ճգնաժամից նրանց առաջարկած ելքերի մասին լսելու: Իսկ եթե ժողովրդին ամեն անգամ ոչինչ չի առաջարկվում, ապա ժողովրդին մնում է կա՛մ հաշտվել ստեղծված իրավիճակի հետ, կա՛մ սպասել նոր ուժի, որը ինչ-որ ծրագիր կառաջարկի, որի ետեւում կերեւա լույսը»,- այս կարծիքին է քաղաքագետը:

Այդուհանդերձ, տպավորություն չստեղծվի, թե ներկայիս ընդդիմությանը պաշտպանող որեւէ մեկը երեկ մեզ այդպես էլ չի պատահել: Պատահել է, բայց անգամ նրանք էին ասում, որ եթե դեռ ամիսներ առաջ գործող ընդդիմության հետ էին կապում Հայաստանում հնարավոր ցանկացած փոփոխություն, ապա այսօր ժողովուրդը շփոթության եւ ինչ-որ նոր բանի փնտրտուքների մեջ է: Քանզի, ինչպես երեկ ասաց իր անունը հրապարակել չցանկացող գործարար ներկայացած մեկը. «Այսպես ապրել չի կարելի»: Իսկ ընդհանրապես՝ պետք է արձանագրել, որ եթե գործող ընդդիմությունը չկարողանա նորացնել իր ռետրո եւ այլեւս իրեն սպառած գործելաոճը, ապա անկասկած խնդիրներ է ունենալու ոչ միայն իշխանությունների, այլ նաեւ՝ հենց ժողովրդի հետ:

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1801 դիտում

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է