Այդ անհասկանալի երեւույթը. սուիցիդ

27/05/2017 schedule21:15

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի մայիսի 28-ի համարում

Ինքնասպանություն կամ սուիցիդ կոչվող երեւույթը մարդկության պես հին է: Այդ երեւույթի սոցիալական, փիլիսոփայական, դեմոգրաֆիական վերլուծություններով բազմաթիվ գիտնականներ են զբաղվել, սակայն լիովին հասկանալ ոչ մեկին չի հաջողվել: Մի բան փաստ է, որ ինքնասպանությունները տվյալ հասարակության հայելին են: Դա է պատճառը, որ տոտալիտար երկրներում, որպես կանոն, նման տվյալներ հավաքելու, հրապարակելու, վերլուծելու պրակտիկա չի կիրառվում: Մեր համառ փորձերը՝ պարզել, թե որքան ինքնասպանություններ են կատարվում Հայաստանում, որ սեռատարիքային խմբերում են դրանք ավելի հաճախ պատահում, ինչ հողի վրա՝ չնչին արդյունք տվեցին: Պարզվեց՝ դրանցով համապարփակ զբաղվող մարմին մեզանում չկա (գոնե մենք չհայտնաբերեցինք):

Իրավապահները դրանցով զբաղվում են այնքանով, որքանով կասկածներ կան, որ ինքնասպանությունը որեւէ մեկը կարող է դրդած լինել. այդ դեպքում քրեական գործ են հարուցում եւ ինքնասպանության հասցնողին 3-5 տարի ազատազրկում տալիս: Իսկ երբ պարզվում է, որ դրդելու փաստը չի հաստատվում, գործը կարճում են ու դրա մասին մոռանում: Առողջապահության նախարարությունում ժամանակին ինքնասպանություններն ուսումնասիրող բաժին է եղել, հիմա՝ չկա: Մեզ հաջողվեց հայթայթել ընդամենը մի խղճուկ տվյալ՝ 2004-ի մայիսի 1-21-ը Երեւանում կատարվել է 27, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 21 ինքնասպանություն: Ինչը վկայում է եւ անզեն աչքով էլ նկատելի է, որ ինքնասպանությունները մեզանում աճել են:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երբ ինքնասպանության փորձը մեկ անգամ անհաջողության է մատնվում, անձը հետագայում հիմնականում հրաժարվում է այդ մտքից: Թեեւ հաստատված փաստ է, որ ինքնասպանությունների արդյունքում աշխարհում տարեկան ավելի շատ մարդ է մեռնում, քան սպանությունների: Ինքնասպանությունների առնչությամբ ամենատարածված մոլորությունն, ըստ սուիցիդոլոգների, այն է, որ բոլոր ինքնասպանները հոգեկան հիվանդներ են: Դա էր քարոզում ԽՍՀՄ գաղափարախոսությունը. յուրաքանչյուր ինքնասպանի աննորմալ էին համարում, իսկ նման փորձ ձեռնարկածներին՝ մինչեւ կյանքի վերջը հոգեբուժարանում հաշվառման կանգնեցնում: Ըստ եվրոպական գիտնականների՝ սուիցիդների միայն 17-20%-ն է կապված հոգեկան հիվանդության հետ:

Անշուշտ, ինքնասպանության դիմողներն առավել էմոցիոնալ, սթրեսներն ու դեպրեսիաներն ավելի ծանր տանող, հոգեկան ցավի հետ չհաշտվող անձինք են: Թեեւ չի կարելի պնդել, թե ինքնասպանության դիմողներն ավելի անլուծելի խնդիրներ ունեն, քան չգնացողները: Եթե ձեւակերպենք սուիցիդի բանաձեւը, կհնչի այսպես. «Դու ոչ մեկին պետք չես, կյանքն ահավոր է, իսկ դրա այլընտրանքը մահն է»: Ինքնասպանության պատճառ են դառնում վրեժի, ատելության, անհուսության, մեղքի զգացումները, մեկուսացածությունը հասարակությունից, անձնային կորուստները, վատ հարաբերությունները շրջապատի հետ, ծանր ֆինանսական վիճակը, անպատասխան սերը եւ այլն: Մեկ շնչին ընկնող ինքնասպանություններով աշխարհում առաջին տեղում են Ռուսաստանը, Կոլումբիան, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Մերձբալթյան հանրապետությունները, վերջում՝ ֆիլիպինները, Գվատեմալան, Ալբանիան, Դոմինիկյան Հանրապետությունը եւ որքան էլ զարմանալի է՝ Հայաստանը:

Չնայած չի բացառվում, որ սա վիճակագրության բացակայությամբ է պայմանավորված: Ամուսնացած, զավակներ ունեցող անձանց շրջանում ինքնասպանություններն ավելի հազվադեպ են, քան միայնակների: Տարիքային առումով վերջին կես դարում ինքնասպանությունները երիտասարդացել են՝ 20-30 տարեկաններն ավելի հաճախ են դիմում այդ քայլին: Սուիցիդի աճ է արձանագրվում ոչ այնքան սոցիալական ծանր շրջանում, որքան՝ գործազրկությունների: Ասենք, ԱՄՆ-ում դրանց պիկը 30-ականներին էր՝ Մեծ ճգնաժամի տարիներին, իսկ համաշխարհային պատերազմների ժամանակ, երբ գործազրկությունը նվազել էր, սուիցիդի կտրուկ անկում է նկատվել: Ռուսաստանում սուիցիդի պիկերն են՝ 1922, 1937, 1947թթ., իսկ «պերեստրոյկայի» շրջանում կտրուկ անկում է եղել: Ինքնասպանները նախընտրում են կախվելը, երկրորդ տեղում հրազենային եւ դեղորայքային մահափորձերն են: Կյանքին հրաժեշտ տվողների 25%-ը գրություններ են թողնում: Ինքնասպանություններն ավելի հաճախ կատարվում են գարնանը՝ վաղ առավոտյան: Կրոնական առումով ինքնասպանության ավելի շատ հակված են մահմեդականները, քան քրիստոնյաները:

Նշանավոր ինքնասպանություններ

Պատմությանը հայտնի առաջին ինքնասպանությունը երեւի Դիոգենեսի լեգենդն է՝ 90 տարեկանում շնչառությունը պահելով ինքնասպան լինելու մասին: Հայտնի են զանգվածային ինքնասպանությունների դեպքեր: 2000-ի մարտի 17-ին Ուգանդայում աշխարհի մոտալուտ վերջի սպասումով մոտ 600 մարդ ինքնահրկիզում կատարեց: 1978-ին Գվինեայում 900 մարդ վերջ տվեց իր կյանքին: Ինքնասպանության էին դիմում Նապոլեոնյան բանակի զինվորները Մոսկվայի մատույցների մոտ պարտվելուց հետո: Պարտվելու պատճառով ինքնասպանության դիմեցին Գերմանական նացիստները՝ Հիտլերը, Գեբելսը, Գյորինգը, Հիմլերը: Ինքնասպանություն են գործել Կլեոպատրա թագուհին՝ իր սիրեցյալ Մարկ Անտոնիոսի հետ, հռոմեական բռնապետ Ներոնը, հոլանդացի նկարիչ Վան Գոգը, ռուս բանաստեղծներ Մայակովսկին, Ցվետաեւան, Եսենինը, հույն փիլիսոփաներ Դեմոսթենեսը, Սենեկան, դերասանուհի Մերիլին Մոնրոն, Էռնեստ Հեմինգուեյը, Ստեֆան Ցվայգը:

31 տարեկանում ինքնասպան է եղել Ստալինի կինը՝ Նադեժդա Ալիլուեւան, 77 տարեկանում՝ Մաո Ցզեդունի այրին: Ինքնասպանություն են գործել նաեւ Պիկասոյի սիրուհին եւ կինը: Եսենինի սիրուհին պոետի մահից 1 տարի անց նրա գերեզմանի մոտ հրազենային կրակոցով սպանեց իրեն: Քաղաքական գործիչներից ինքնակամ հեռացել են Բրազիլիայի նախագահ Ժետուլինոն, Ճապոնիայի վարչապետ Կոնոէն՝ 1945-ին Ճապոնիայի կապիտուլյացիայից հետո: Չեխոսլովակիայի արտգործնախարար Մասարիկը, պայքարելով իր երկրի սովետականացման դեմ եւ համոզվելով, որ անզոր է, հրաժեշտի նամակ է թողել Ստալինին եւ պատուհանից դուրս նետվել: «Տիտանիկի» նավապետի օգնական Մերդոկը, տեսնելով, որ իր սխալը ճակատագրական եղավ նավի համար, ինքնասպան է եղել մինչ նավի խորտակումը: Լյուդովիկոս 14-րդի վասալներից Վատելը ինքնասպան է եղել թագավորի համար պատվիրված ձուկը ճաշին չհասցնելու պատճառով: 

Արմինե Օհանյան

Տպել
3030 դիտում

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև