Ընդդեմ «մեծ եղբոր». պետք է համազգային դաշինք

27/05/2017 schedule21:25

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի մայիսի 28-ի համարում

Ո՞րն է ելքը, կամ՝ ինչպե՞ս հաղթահարել Հայաստանում ստեղծված ներքաղաքական ճգնաժամը: Երեկ կառավարության նիստերի դահլիճում հրավիրված ԱԻՄ 24-րդ համագումարում, այդ հարցին ի պատասխան, ԱԻՄ-ի նախագահ Պարույր Հայրիկյանը մոլորություն համարեց ընդդիմության այն պնդումը, թե ելքը Ռոբերտ Քոչարյանի պաշտոնազրկումն է. «Ֆաշիզմի դեմ պայքարողները Հիտլերի պաշտոնազրկումը չէին համարում իրենց հաղթանակը: Առողջ ազգերը կոմունիստական ամբողջատիրությունից ազատագրումը չէին հանգեցնում Գորբաչովին պաշտոնից հեռացնելուն»: Հայրիկյանը ընդդիմությանը մեղադրեց նաեւ համակարգային անիրավությունների միջոցով խորհրդարանում տեղեր ստացած իշխանամետ ուժերի հետ համագործակցելու մեջ:

«Այսօր ժողովրդի անունից ապօրինի իշխանությունների դեմ հանդես եկող իրենց ընդդիմադիր հռչակողների մի հսկայական բանակ պատրաստ է այդ օրինախախտ ուժերի հետ համագործակցել, եթե միայն նրանք քավության նոխազ դարձնեն Ռոբերտ Քոչարյանին»,-հայտարարեց 1998 թվականի նախագահական ընտրությունների երկու փուլերում էլ կեղծիքների միջոցով նախագահ դարձած Ռոբերտ Քոչարյանին կից կառույցներ ղեկավարած Պարույր Հայրիկյանը: Սակայն ԱԻՄ նախագահի երեկվա խոսքն ավելի շատ նվիրված էր աշխարհաքաղաքական խնդիրներին, եւ նա փորձ արեց իր կուսակիցներին ապացուցել, որ քանի դեռ Հայաստանը եւ հայ ժողովուրդը դուրս չեն եկել ռուսական ազդեցության գոտուց, Հայաստանում որեւէ դրական առաջընթաց չի լինելու:

«Ռազմաքաղաքական հակամարտությունների առկայության պայմաններում որեւէ ժողովրդի գերխնդիրն է՝ իր հավաքականության, այսինքն՝ իր պետության հզորացումը: Միայն օտարի գործակալը կամ քաղաքական տհասն իր երկրի էներգետիկ կարողությունները կարող է հանձնել օտար պետության, այն էլ՝ այնպիսի պետության, որը պատմականորեն բազմիցս ապացուցել է իր անհավատարմությունը համամարդկային եւ քրիստոնեական արժեքներին, որն իր թվացյալ շահերից ելնելով՝ դավաճանել է իր նվիրյալ դաշնակից, հանուն այդ նվիրման՝ թուրքերի զանգվածային ատելությանն արժանացած ու ցեղասպանության ենթարկված հայ ժողովրդին»,-հայտարարեց  ԱԻՄ նախագահը:

Վերջինս ԱԻՄ-ականներին բացատրեց նաեւ, որ Ռուսաստանի այլընտրանքը ժողովրդավարական Եվրոպան է, եւ հիշեցրեց, որ «դեպի Եվրոպա» կարգախոսը եղել է ԱԻՄ-ի ռազմավարական նպատակը՝ դեռեւս 18 տարի առաջ: «Մարդկության պատմության մեջ ե՛ւ իր աշխարհագրական ընդգրկմամբ, ե՛ւ իր բնակչությամբ, ե՛ւ պետությունների քանակով, ե՛ւ մանավանդ՝ միավորման եւ համագործակցության սկզբունքներով մի աննախադեպ երեւույթ է Եվրոպական միությունը, որը ձեւավորված է բացառապես որոշակի արժեքային համակարգի նկատմամբ միասնական վերաբերմունքի հիման վրա: Եվրոպական միությունն իրավահավասար հարաբերությունների, հայամետների վստահելի հանգրվանն է:

Դա է մեր ապագան, եւ դա մեր ներկան կլիներ, եթե մենք ճիշտ օգտագործեինք նախախնամության կամքով մեզ տրամադրված քաղաքական անկախության այս տասնչորս տարիները»,-հայտարարեց պարոն Հայրիկյանը, որի կարծիքով՝ հակամարդկային եւ ապազգային տարրերը, որ փոխնիփոխ իշխանության են հասնում, այսօր էլ ընդվզում են Եվրամիության նախաշեմ հանդիսացող Եվրախորհրդի դեմ: Հիշեցնելով Ռոբերտ Քոչարյանի «Եվրախորհուրդը պոլիտբյուրո չէ» արտահայտությունը՝ Պարույր Հայրիկյանն իր կուսակիցներին սկսեց բացատրել, որ նման արտահայտություն անելով՝ նա ցույց տվեց, որ այս իշխանությունները խորթ են եւ օտար մեր ժողովրդին եւ այդ պատճառով ծառայում են օտարին: Իսկ օտարը նրանք են, ում պետք չէ, որ Հայաստանն օրինավոր՝ եվրոպական չափանիշներով ապրող, հզորացող պետություն լինի: ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը կարծում է, որ միայն միջազգային պայմաններն են ստիպում, որ այսօրվա իշխանությունները չընդվզեն Հայաստանի միջազգային ճանաչման դեմ եւ «համոզեն, որ Չեչնիայի կարգավիճակը լավագույնն է մեզ համար»:

Այնպես որ, Հայրիկյանն իր կուսակիցներին վստահաբար հավաստիացնում էր, որ Հայաստանի ներկա իշխանություններն անընդունակ են կյանքի կոչել Հայաստանի առջեւ ծառացած խնդիրները: Իսկ ո՞րն է ելքը՝ հարցին պատասխանեց. «Հայաստանում պետք է նոր՝ ժողովրդի կամքով, արդար ընտրություններով ձեւավորված իշխանություն հաստատվի: Ի վիճակի՞ է որեւէ քաղաքական ուժ ինքնուրույն իրականացնել, որեւէ առանձին կուսակցություն ինքնուրույն հասնել ժողովրդավարության կայացմանը: Իհարկե՝ ոչ: Դա վեր է նույնիսկ մի քանի կուսակցությունների համատեղ ուժից: Պետք է համազգային դաշինք, համազգային համագործակցություն ծավալել հանուն ժողովրդավարության, մի նպատակային դաշինք, որն ի սկզբանե չպետք է բացառի որեւէ քաղաքական ուժի մասնակցությունն այս պատմական առաքելությանը»: 24-րդ համագումարը ընտրեց ինը հոգանոց խորհուրդ: Կուսակցության նախագահ վերընտրվեց Պարույր Հայրիկյանը:

Ավետիս Բաբաջանյան

Տպել
2052 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին