«Ինչո՞ւ են ռումբ գցում, չգիտե՞ն, որ ներքեւում մարդիկ կան». «Ավրորա»-ի դափնեկիր Թոմ Քաթինա

29/05/2017 schedule14:48

«Մի փոքր շփոթվեցի, ներեցեք, չգիտեմ ինչ ասել, ինչ անել: Աստված իմ»,- այսպես արձագանքեց Սուդանում աշխատող ամերիկացի բժիշկ Թոմ Քաթինան, երբ շանսոնիե Շառլ Ազնավուրը հայտարարեց նրա անունը` որպես «Ավրորա» մրցանակի դափնեկրի:

Հետո բժիշկ Քաթինան շնորհակալություն հայտնեց մրցանակի հիմնադիրներին, ընտրող հանձնաժողովին, այն կազմակերպությանը, որը կառավարում է իր աշխատած հիվանդանոցը, հայ ժողովրդին` այն հյուրընկալության համար, որի նմանը երբեւէ չէր տեսել:

Այնուհետեւ մրցանակի դափնեկիրը մի պատմություն արեց:

«Ընդամենը մի քանի տարի առաջ մենք հիվանդանոցում ջանասիրաբար աշխատում էինք, երբ լսեցինք, թե ինչպես «Սու 24» ռմբակոծիչն անցնում է մեր գլխավերեւով: Անմիջապես վազեցինք, տեսանք, թե ինչպես են սկսում ռումբերը ցած գցել, եւ իմ առաջին զգացողությունը հետեւյալն էր`ի՞նչ են անում նրանք, չգիտե՞ն, որ ներքեւում մարդիկ կան: Ես, կարծես թե, վանդակի մեջ փակված մի կենդանի լինեի, որը չէր կարողանում փախչել: Հետո ինքս ինձ համար պարզեցի, որ մարդկանց կյանքը նրանց ընդհանրապես չէր հետաքրքրում, եւ ես գիտակցեցի, որ սա է հենց մեր խնդիրների հիմքը, որ ոմանք ընդհանրապես մտահոգված չեն այլոց կյանքի արժեքով, եւ մի խումբը մտածում է, որ իր կյանքը շատ ավելի արժեքավոր է այլոց կյանքերի համեմատությամբ: Հետեւաբար, սա ինձ համար շատ խորքային դաս էր, ես կարծում եմ, որ իմ կյանքը ապաստարանում պատսպարված մարդկանց կյանքին համարժեք է եւ ուրախ կլինեմ, եթե կարողանամ այդ զգացողությունը տարածել, ինչը մեկ քայլ առաջ կլինի Սուդանում ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ»,- ասաց «Ավրորայի» դափնեկիր բժիշկը եւ իրենց անապահով երկրներ վերադարձողների համար Աստծուց պաշտպանություն խնդրեց:

Բեմում Թոմ Քաթինան պատմեց նաեւ իր ապրումների մասին, որոնք ունենում է մահվան դեմ-հանդիման կանգնած ու կարծես բզկտված հիվանդներին տեսնելով, երբ թվում է` ուր որ է կհանձնվի, երբ մտածում է` ինչո՞ւ այդ ռումբներից մեկն էլ իրենց գլխին չի ընկնում եւ միանգամից վերջ տալիս ամեն ինչին, բայց հետո իրեն ապավինող մարդկանցից որեւէ մեկից մի ջերմ խոսք է լսում ու իրեն թափ է տալիս:

«Երբ նման բաներ են պատահում, մտածում ես՝ ուրիշ աշխատանք կանեիր, օրինակ, հաշվապահություն, որովհետեւ թվերը չեն արնահոսում, հետո մի բան քեզ հետ է բերում… Բոլորն էլ իրենց մեջ ունեն Աստծո կայծը, օգտվեք այդ կայծից»,- ուրիշներին օգտակար լինել հորդորեց բժիշկը:

«Ես հուսով եմ, որ մարդիկ կդադարեն իրար սպանել»,- օրվա միջոցառումների ամենավերջում էլ լավատեսություն հայտնեց նա:   

«Ավրորա» մրցանակի դափնեկրի համար սահմանված դրամական պարգեւը 100 հազար ԱՄՆ դոլար է: Եվս 1 միլիոն դոլար նրա ընտրությամբ կշնորհվի այն երեք կազմակերպություններին, որոնք ոգեշնչել են իրեն եւ որոնք շարունակելու են այդ գումարով օգտակար լինել մարդկանց:

Այդ երեք կազմակերպություններն են.

  • Աֆրիկյան առաքելության առողջապահական հիմնադրամ (AMHF), ԱՄՆ
  • Aktion Canchanabury, Գերմանիա
  • Կաթոլիկ առողջապահական առաքելության խորհուրդ (CMMB), ԱՄՆ

Հենց վերջինն էլ 2007 թվականին բժիշկ Քաթինային, որպես կամավորի, ԱՄՆ-ից ուղարկել է Սուդանում աշխատելու: Նա, իհարկե, ցանկանում է տուն վերադառնալ, բայց մինչ այդ` նպատակ ունի վերապատրաստել այնտեղ աշխատող բժիշկներին, որոնք կկարողանան փոխարինել իրեն:

Սուդանում հաստատված կաթոլիկ միսիոներ Թոմ Քաթինան մշտական ներկայություն ունեցող միակ վիրաբույժն է Սուդանի քաղաքացիական պատերազմից տուժած Նուբա լեռներում, որի բնակչությունը կես միլիոնից ավելի է: Բժիշկ Թոմ Քաթինան օրական մինչեւ 400 հիվանդ է ընդունում, եւ շաբաթը 7 օր օրը 24 ժամ հասանելի է հեռախոսով:

Տպել
2785 դիտում

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է