Բռնապետություն է, տեսնեմ` ոնց կկարողանամ հայրենիքս փրկել. Վոլոդյա Ավետիսյան

Պահեզտազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը շարունակելու է իր պայքարը ՀՀ իշխանությունների դեմ եւ, մասնավորապես պահանջելու է Սերժ Սարգսյանի հրաժարականը: Նա այժմ պայքարի նոր մեխանիզմներ է մշակում, հանդիպում իր գաղափարակից ընկերների հետ: Այս մասին քիչ առաջ armtimes.com-ի հետ զրույցում ասաց Վոլոդյա Ավետիսյանը:

- Պարոն Ավետիսյան, որո՞նք են լինելու Ձեր հետագա գործողությունները:

- Միանշանակ շարունակելու եմ պայքարը: Հանդիպումներ եմ ունենում տարբեր մարդկանց հետ, խոսում ենք հետագա ծրագրերի մասին, թե ինչպես ենք պայքարի դուրս գալու: Միաժամանակ փորձում եմ հանգստանալ:

- Աշխատանք գտնելու ուղղությամբ քայլեր կատարու՞մ եք:

- Ամեն հարցով էլ զբաղվելու եմ, բայց կարեւորը հայրենիքն է: Տեսնեմ ոնց կկարողանամ հայրենիքս փրկել, օրենքով երկիր ստեղծել, որպեսզի հայ ժողովուրդը Հայաստանից չփախչի, մնան իրենց երկրում եւ երջանիկ ապրի՝ ապահով ամեն տեսակետից:

- Պարոն Ավետիսյան, քրեակատարողական հիմնարկից դուրս գալուց անմիջապես հետո գնացիք կառավարության մոտ, դատարանի դահլիճ: Նպատակը ո՞րն էր:

- Պահանջներ ունեինք ընդհանուր: Բարձրաձայնեցինք, որ այսօր դատապարտյալները շատ վատ վիճակի մեջ են, քանի որ բռնապետություն է: Նստացույցով ուզում էի եւս մեկ անգամ արտահայտել, որ ոչ մի հոդված չի գործում, մարդիկ գերության մեջ են, բայց կարող են լինել իրենց ընտանիքների հետ: Հայկական ընտանիքները պետք է լինեն հզոր եւ կայուն, որպեսզի մարդիկ կարողանան աշխատեն եւ իրենց ընտանիքները պահեն, բայց  մարդկանց չեն թողնում, պահում են: Պայքարում եմ, որ օրենքով լինի: Մարդը դատապարտվել է, ուրեմն թող գրված օրենքները գործեն այնպես, ինչպես գրվել ա:

- Իսկ ե՞րբ տուն գնացիք:

- Տուն գնացել եմ ամսի 28-ին (Ավետիսյանը բանտից ազատվել է մայիսի 25-ին-խմբ.):

- Նստացույցը դադարեցնելու պատճառը ի՞նչն էր:

- Դադարեցրեցի, որ ընտանիքիս հետ շփվեմ, էրեխեքիս, թոռներիս տեսնեմ: Հասկանամ, ինչ է կատարվում իմ ընտանիքի հետ, իմ հետ, եթե առողջական խնդիրներ ունեմ՝ կարգավորեմ: Պատճառն ընդամենը դա է: Ես հայտարարել եմ, որ էլի եմ սկսելու:

- Առողջական խնդիրներ ունե՞ք:

- Ընդհանուր ունեմ, բայց բանատեղ չեմ դնում, գոհ եմ:

- Պարոն Ավետիսյան, բանակում տեղի ունեցող դեպքերի պատճառն, ըստ Ձեզ ո՞րն է:

- Մեր երկրի կառավարումը ինքնահոսի է թողնված: Չկա բարոյական արդարություն ընդհանրապես: Գնում են բանակ, դրսում, դպրոցում, մանկապարտեզում ինչ տեսել են կրկնում են, դրա համար էլ այս վիճակը ունենք, որի մեղավորները իշխանություններն են, որն այսպիսի օրի են հասցրել մեր երկիրը:

- Ասվում էր, որ 2018-ից հետո, երբ նախագահի պաշտոնն այլեւս հզորություն չի ունենա, Սերժ Սարգսյանը այլ լուրջ պաշտոն կզբաղեցնի: Ի՞նչ եք կարծում, այդ դեպքում նրա հրաժարական պահանջելն արդյունք կտա՞:

- 2008-ից, երբ երկրի կառավարում անցավ Սերժ Սարգսյանին երկիրը սկսեց քանդվել, որքան նա ղեկավարի այդքան մեր երկիրը կործանվելու է: Ես չեմ հավատում, որ լավ է լինելու:

Տպել
5123 դիտում

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն