Նախորդ երեխաս 9 ամսական էր, երբ իմացա, որ 4 ամսական հղի եմ. Արցախում գինեկոլոգի չեն դիմում

Յուրաքանչյուր պատերազմ իր  հետքն է թողնում մարդկանց հոգեվիճակի վրա՝ առաջ բերելով հոգեբանական և առողջական տարբեր խնդիրներ, որոնք մարդիկ հիմնականում պայմանավորում են վախի առկայությամբ:

2016 թվականի ապրիլին Արցախում տեղի ունեցած պատերազմական գործողությունների արդյունքում լուրջ առողջական խնդիրներ առաջացան  ոչ միայն զինվորականների, այլև խաղաղ բնակչության մոտ:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը, սահմանին տիրող մշտական լարվածությունը, իհարկե չէին կարող չազդել բնակչության կյանքի բնականոն ընթացքի վրա։ Սա առավել վառ է արտահայտվում  կանանց մոտ, ովքեր առավել խոցելի են պատերազմական և հետպատերազմական իրավիճակներում, ինչպես նաև ուղղակիրորեն կամ անուղղակիորեն իրենց վրա են կրում ռազմական գործողությունների հոգեբանական և ֆիզիկական հետևանքները:

Արցախ, Մարտակերտ

                                                                     Մարտակերտ, Արցախ

Ստեփականկերտ, Շուշի, Մարտակերտ, Հադրութ քաղաքներում և Թալիշ գյուղում կատարած մեր հետազատության արդյունքում պարզ դարձավ, որ պատերազմը, դրա վերսկսման վտանգը և կանանց կողմից սեփական առողջական խնդիրների անտեսումը ուղղակիորեն փոխկապակցված են:

Նախ սկսենք նրանից, որ կինը, կնոջ կերպարը և նրա կարևորությունը միշտ երկրորդական են համարվել հայ հասարակության մեջ և այս վերաբերմունքը փոխելն այդքան էլ հեշտ գործ չէ: Մեր հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ Արցախում բնակվող շատ կանայք, կրելով այս հասարակական կարծիքի բացասական ազդեցությունը, չեն կարևորում իրենց դերը հասարակության մեջ, ինչի հետևանքով նաև հարիր չեն համարում իրենց առողջության պահպանման կամ վերականգնման վրա ռեսուրսներ ծախսելը: Այս ամենին ավելանում են  նաև պատերազմական իրավիճակների խոչընդոտները (ներառյալ՝ բժշկական ծառայությունների անհասանելիությունը և բնակչության կողմից դրանց նկատմամբ անվստահությունը) և արդյունքում ունենք հետևյալ պատկերը. կին՝ գտնվող առողջական ծանր վիճակում, կամ կին՝ զրկված  բժշկական ծառայություններից օգտվելու հնարավորությունից:

«Ես 5 երեխա ունեմ: Հղիության ընթացքում ոչ բոլոր ժամանակներում եմ բժշկի դիմել»,- պատմում է Թալիշի 35-ամյա բնակչուհի Լուսինե Բրուզյանը

                                                  Լուսինե Բրուզյան, Թալիշի բնակչուհի        

Բազմազավակ մայրը հինգ հղիության ընթացքում գինեկոլոգիական ծառայություններից գրեթե չի օգտվել: Կնոջ անտարբերությունը սեփական առողջության հանդեպ այնքան մեծ է եղել, որ երրորդ հղիության մասին տեղեկացել է այն ժամանակ, երբ պտուղն արդեն չորս ամսական է եղել: Նրա երրորդ հղիության մասին բժիշկները իմացել են այն ժամանակ, երբ երեխան ծնվել է տնային պայմաններում:

Հարցված կանանցից մեկն էլ նշեց.

«Ամաչում էի գնայի բժշկի, քանի որ նախորդ երեխաս ինն ամսական էր, երբ իմացա, որ չորս ամսական հղի եմ»:

Սա վկայում է այն  մասին, որ հասարակությունը կրկնակի ճնշում է կանանց՝ մայրությունը համարելով անքակտելի գործառույթ, բայց և միաժամանակ հաճախակի մայրանալը ամոթանքի պատճառ դարձնելով:

Հասարակական կարծիքի հետ հաշվի նստելուց զատ, առողջական խնդիրների անտեսումը պայմանավորված է նաև սահմանամերձ Թալիշում  բժիշկ-մասնագետների սակավաթվությամբ կամ իսպառ բացակայությամբ: Թալիշի ամբուլատորիան գինեկոլոգ չունի, իսկ գյուղից Մարտակերտ հասնելը լուրջ ֆինանսական խնդիրների հետ է կապված: Պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ շատ մասնագետներ, ըստ բնակիչների, հրաժարվել են գալ և Թալիշում աշխատել, ինչն էլ, բնականաբար, չէր կարող բացասական հետևանքների չհանգեցնել:

Լուսինե Բրուզյանը այժմ էլ առողջական խնդիրներ ունի, սակայն կրկին բժշկի չի դիմում: Ամուսինը Թալիշում է, ինքը երեխաների հետ Մարտակերտի շրջանի Ալաշան գյուղում: Այս պահին մտածում է միայն սահմանում գտնվող ամուսնուն օգտակար լինելու մասին՝ անտեսելով սեփական առողջությունը:

Այն, որ կանայք գրեթե չեն հետևում իրենց առողջական վիճակին, բարձրաձայնում է նաև Թալիշի ամբուլատորիայի բուժքույր Բագյում Ավանեսյանը: Բուժքույրը վստահեցնում է, որ կանայք մեծ դժվարությամբ են բժիշկի դիմում, սպասում են մինչև հիվանդությունը հասնի բարդացման վերջին աստիճանի:

«Փողի խնդիր կա: Տարածաշրջանում լավ բժիշկ չկա, չունենք լավ սարքավորումներ: Արյան ընդհանուր անալիզ տալու համար գնում ենք Ստեփանակերտ, նյարդաբան ընդհանրապես չկա»,-ասում է բուժքույր Բագյումը:

                          Բագյում Ավանեսյան, Թալիշի ամբուլատորիայի բուժքույր

Այս թվարկվածներից զատ թալիշեցիրների առողջական վիճակի վրա բացասական ազդեցություն է ունեցել 2016 թվականի քառօրյա պատերազմը: Ըստ բուժքրոջ տեղեկությունների՝ պատերազմից հետո կանանց զգալի մասի մոտ վախի պատճառով շաքարային հիվանդություն է առաջացել: 600 բնակչություն ունեցող Թալիշում մինչ պատերազմի վերսկսումը ամբողջ բնակչության շրջանում միայն տասներկուսն են ունեցել շաքարային դիաբեդ, իսկ ներկայումս յուրաքանչյուր 7-րդ կինն ունի այդ խնդիրը: Հիվանդությունը տարածված է  հիմնականում 40 անց կանանց շրջանում: Հետպատերազմական շրջանում այդ հիվանդության պատճառով մահացել է 15 կին՝ բժշկի չդիմելու հետևանքով:

Արցախի Մարտակերտ քաղաքը հայտնի է բազմանդամ ընտանիքներով: Քաղաքում նույնիսկ մեկ թաղամաս կա, որ բնակիչների խոսքով, «Բազմազավակների» թաղամաս է կոչվում: Այնտեղ բնակվող ընտանիքներից յուրաքանչյուրը նվազագույնը 6 երեխա ունի, իսկ առավելագույնը՝11:

Լաուրա Շիրինյանը  53 տարեկան է: Բնակվում է վերոնշյալ թաղամասում, ունի 6 երեխա: Առողջական խնդիրներ ունի, բայց բուժում ստանալու հարցում հետևողական չէ: Վեց հղիությունից երեքի ժամանակ երբևէ գինեկոլոգի չի դիմել: Հղիության ընթացքում հսկողության տակ չգտնվելու հետևանքով էլ երեք երեխաները լույս աշխարհ են եկել կեսարյան հատումով: Ներկա պահին բժշկի չդիմելը արդարացնում է ֆինանսական խնդիրների առկայությամբ:

Ութ երեխայի մայր Արաքսյա Գրիգորյանը 43 տարեկան է: Տեսողության հետ կապված լուրջ խնդիրներ ունի: Երբևէ մասնագետի չի դիմել: Պատճառը որդու պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվելն է: Ըստ նրա՝ ավելի կարևոր է  ֆինանսական միջոցները որդուն ուղարկելը, քան  առողջական խնդիրների վրա ծախսելը: Բացի այս նշում է, որ Մարտակերտի հիվանդանոցում համապատասխան մասնագետ չկա: Մայրաքաղաք Ստեփանակերտում գտնվող Արցախի Հանրապետական բժշկական ծառայությունից օգտվելն էլ շռայլություն է համարում:

                                  Արաքսյա Գրիգորյանը իր երեխաների հետ, Մարտակերտ

Մարտակերտում, և ընդհանրապես, Արցախի Հանրապետությունում կանայք չեն դիմում բժշկի նաև  վերջիններիս մասնագիտական  որակավորման բացակայության պատճառով: Մարտակերտում բնակվող կանանցից մեկը, ով 9 երեխաների մայր է, միայն ծննդաբերելու ժամանակ է դիմել բժիշկ-մասնագետի: Ասում է, որ չի հավատում բժիշկների ախտորոշմանը:

Շուշիում բնակվող Դիանա Բալայանը մեկն է այն կանանցից, ում չի հետաքրքրում իր առողջական վիճակը գոնե բավարար մակարդակի հասցնելը:

«Ինձ համար սովորական է, որ ես այս վիճակով պետք է ապրեմ: Ողնաշարի, ոտքերի հետ կապված խնդիրներ ունեմ, բայց բժշկի չեմ գնում: 8 երեխա ունեմ, նրանց խնամք է անհրաժեշտ: Մեծ տղաս էլ բանակում է, իր մասին եմ մտածում: Մեկ տարի է, որ այս  խնդիրն ունեմ: Մի որոշ ժամակ անցնի նոր կդիմեմ բժշկի: Երեխաներս փոքր են հիմա»,- նշում է նա:

                                        Դիանա Բալայան, Շուշիի բնակչուհի

«Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպության Շուշիի մասնաճյուղի տնօրեն  Գայանե Համաբարձումյանը անհանգստացնող խնդիր է համարում այն, որ Արցախում կանայք անտեսում են առողջությունը: Կազմակերպության ներկայացուցիչը վեր է հանում այն խնդիրները, որոնց պատճառով կանայք չեն դիմում բժշկի. դրանք են գումարի բացակայությունը, շրջկենտրոնների զգալի մասերում գինեկոլոգիական ծառայությունների բացակայությունը, անտեղյակությունը, թե որ ծառայությունը որտեղ կարելի է ստանալ և ինչ գումարի շրջանակներում, իսկ այս ցանկը գլխավորում է այն փաստը, որ Արցախը կիսապատերազմական իրավիճակում է:

«Երիտաարդ աղջիկները չեն գնում գինեկոլոգի մոտ: Խուսափում են շրջապատի կարծիքից: Ամուսնական կյանքում խնդիրները առաջ են գալիս, բայց լուծել այլևս հնարավոր չի լինում:  Մարաղա գյուղում մի կին կա, ով մի քանի տարի է, որ գինեկոլոգի հետազոտության կարիք ունի, բայց չի դիմում:  Մեր կենտրոնը երկու  տարի բանակցել է այդ կնոջ հետ, որ դիմի գինեկոլոգի»:

Գայանե Համաբարձումյան, «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ Շուշիի մ/ճ տնօրեն 

Հիվանդության մասին չխոսել և չդիմել բժշկի. սա թերևս տարածված վարքագիծ է: Կարևորվում է ավելի շատ հասարակական կարծիքը, քան սեփական առողջությունը: Այն, որ կանայք ցանկանում են հասարակությունից գաղտնի պահել սեփական առողջական խնդիրները, պարզ դարձավ հենց հարցազրույցների ընթացքում: Շատ կանայք հրաժարվեցին խոսել այս թեմաներով, երբ իմացան մեր հարցերը: Բավականին շատ էին նաև այն կանայք, ովքեր զարմանում էին, նույնիսկ, երբ հետաքրքրվում էինք, թե ինչու հետևողական չեն իրենց առողջական խնդիրների կարգավորման հարցերում:

Շուշին և Ստեփանակերտը  Արցախի ամենազարգացած քաղաքներն են համարվում  այն պատճառով, որ այս քաղաքներում շփումը արտաքին միջավայրի հետ ավելի ակտիվ է: Սակայն բժշկի դիմելու մշակույթը այս քաղաքներում էլ զարգացած չէ: Եթե դիտարկենք, որ պատերազմական և հետպատերազմական իրավիճակները ուղղակիորեն փոխկապակցված են սահմանամերձ բնակավայրերի հետ և այնտեղ, ի տարբերություն Ստեփանակերտի կամ Շուշիի, ավելի շատ են բնակիչները իրենց վրա կրում պատերազմի բացասական ազդեցությունը և չեն հետևում իրենց առողջության պահպանմանը կամ վերականգնմանը, ապա զարմանալի է, որ նույն իրավիճակն է նաև նշյալ երկու քաղաքներում:

                                                           Արցախ, Ալաշան

Սպասում էինք, որ բժշկի չդիմելու, առողջության պահպանման հարցում հետևողական չլինելու դրդապատճառները հետազոտելիս մեծ տարբերություն ենք նկատելու սահմանամերձ և սահմանից բավականին հեռու բնակավայրերի միջև: Սակայն կանայք՝ անկախ բնակության վայրից, կենտրոնացած են միայն սահմանում կատարվող գործողությունների վրա, ինչն էլ հիմնական պատճառ է դառնում, որ չհետևեն առողջության պահպանմանը:

Այս պատկերը թերևս լավագույնն է արտացոլում այն փաստը, որ պատերազմական իրավիճակներում հասարակության մեջ կնոջ դերը մղվում է ետին պլան և արդյունքում հանգեցնում է այնպիսի ծանր հետևանքների, ինչպիսին են առողջական լուրջ խնդիրները, դրանց հանդեպ հետևողական չլիները, որը ցավոք երբեմն ավարտվում է մահացության դեպքերով:  

Հեղինակ՝ Նարեկ Կիրակոսյան

Հետազոտությունը իրականացվել է «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի «Լրատվամիջոցների և արվեստի միջոցով ընդգծելով կանանց դերը խաղաղաշինության և հակամարտության կարգավորման հարցում Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում» ծրագրի շրջանակներում

 

Տպել
25677 դիտում

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն