Վարդան Ղուկասյանը հեռախոս չունի, նախընտրում է կարդալ. Այսօր երեխաների պաշտպանության օրն է

Այսօր Երեխաների պաշտպանության օրն է: Հայաստանի մանուկները բազում բազմաթիվ խնդիրներ ունեն եւ պետության պարտքն է լուծել այդ խնդիրները եւ բոլոր երեխաներին անհոգ կյանք ու խոստումնալից ապագայի երաշխիքներ ստեղծել: Armtimes-ը ներկայացնում է հայաստանցի հազարավոր շնորհալի երեխաներից մեկին:

Գյումրու թիվ 1 դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ Վարդան Ղուկասյանը ճանաչվել է տարվա լավագույն աշակերտ: Վերջինս օրեր առաջ գերազանցությամբ ավարտել է 8-րդ դասարանը: Վարդանը 2016-2017 ուսումնական տարվա ընթացքում հասցրել է բազմաթիվ մրցույթների եւ օլիմպիադաների մասնակցել: Սրան զուգահեռ լավագույնը լինելու փաստը համեստորեն է բարձրաձայնում:

«Լավագույն աշակերտին որոշելիս մի քանի հանգամանք են հաշվի առնում: Գիտելիքները, նրա մասնակցությունը տարբեր մրցույթների, ինտելեկտուալ խաղերի եւ, բնականաբար, ակտիվ պետք է լինել դպրոցում, ինչպես նաեւ դպրոցական ծրագրերից դուրս: Մասնակցել եմ «Ամենախելացին» մրցույթին, «Հայ ասպետ»-ին, աշխարհագրության օլիմպիադային, «Ի՞նչ որտե՞ղ, ե՞րբ» խաղին: Հաջողություններս բազմազան են՝ աշխարհագրության օլիմպիադային ստացել եմ գովասանագիր, հայոց լեզվի օլիմպիադային՝ առաջին կարգ, Ամենախելացին մրցույթի ժամանակ էլ ֆինալիստ եմ եղել»,- armtimes.com-ի հետ զրույցում ասում է Վարդանը:

Վարդան Ղուկասյանը մասնագիտության ընտրության հարցում դեռ չի կողմնորոշվել: Նշում է, որ հետաքրքրվում է բոլոր մասնագիտություններով, այդ թվում նաեւ լրագրությամբ:

«Ժուռնալիստիկան հետաքրքիր է, եթե լրագրողները ներկայացնում են ճիշտ իրողությունը: Մի գրքում կարդացի. գլխավոր հերոսն ասում է՝ երկիրը կործանողը հեռուստատեսությունն է, իսկ եթե ժուռնալիստները վարվեն ճիշտ եւ ամեն ինչ ներկայացնեն ճիշտ, բնականաբար, երկիրը ծաղկում կապրի»,- ասում է Վարդան Ղուկասյանը:

Վարդանին հետաքրում է ամեն ինչ՝ գիտությունը, նոր տեխնոլոգիաները, ընթերցանությունը, բայց ոչ քաղաքականությունը: Ասում է, եթե չափահաս դառնա, գուցե հետաքրքրվի քաղաքականությամբ: Նոր տեխնոլոգիաների առաջընթացին զուգահեռ էլ տղային չեն հետաքրքում բջջային հեռախոսները: Ասում է՝ հեռախոս չունի, համակարգչից էլ հաճախակի չի օգտվում: Անվան ընտրության հարցում էլ (Գյումրու հռչակավոր նախկին քաղաքապետ, այժմ ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանին անուն ազգանունն է կրում) նշում է, որ այն իրեն ի վերուստ է տրվել:

Մանրամասները՝տեսանյութում:

 

Տպել
12486 դիտում

ՌԴ նախագահը «ցերեկ ու գիշեր» աշխատել է հայ-ադրբեջանական կարգավորման համար. Լավրովը խոսել է ՀՀ-ԵՄ համագործակցության մասին

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան