Դե լավ չենք արել, էլի, լավ չենք արել` ուրեմն. Կարեն Կարապետյանը՝ Իգնատի Առաքելյանին

Վարչապետ Կարեն Կարապետյանին կառավարության այսօրվա նիստում անհանգստացրեց գյուղացիական տնտեսություններին տրամադրվելիք դիզվառելիքի սուբսիդավորման գործընթացի ուշացած լինելու հանգամանքը:

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը գործադիրին ներկայացրեց «Պետական աջակցությամբ գյուղատնտեսական հող օգտագործողներին մատչելի դիզելային վառելիքի ձեռքբերման համար» ծրագրի շրջանակներում սուբսիդիա տրամադրելու մասին կառավարության որոշման նախագիծը: Նախագծով նախատեսվում է, որ 2017 թվականին գյուղատնտեսական աշխատանքների համար հող օգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելիք տրամադրելու նպատակով պետական աջակցություն ծրագիրն իրականացնելու համար անհրաժեշտ 171 միլիոն 500 դրամը կհատկացվի «Մաքս Հուր» ՍՊԸ-ին, որին կուղղվի մինչեւ 5 մլն լիտր դիզվառելիքի մատակարարմանը:

Նախարարի խոսքով՝ մրցույթում հաղթել է «Մաքս Հուր» ընկերությունը՝ 1 լիտրը 314.3 դրամ արժեքով, որից սուբսիդավորման ենթակա գումարը նախատեսվել է 34.3 դրամ: Իգնատի Առաքելյանը շտապեց ասել, որ արդյունքում նախարարությունը կպահպանի նախորդ տարվա գինը եւ պետությունը կտնտեսի նախատեսված 330 միլիոն դրամից 159 միլիոն դրամ:

Կարեն Կարապետյանը հարցրեց, թե արդյո՞ք ուշացրել են այս ծրագիրը, որին ի պատասխան գյուղատնտեսության նախարարը դրական պատասխան տվեց: «Ուշացրել ենք, որովհետեւ սկզբից մտածում էինք, որ ծրագիրը մի գուցե իմաստ չունի իրականացնել, բայց դա…»,- չհասցրեց միտքն ավարտել նախարարը, երբ վարչապետը հաջորդ հարցը հնչեցրեց. «Դա գյուղատնտեսական գործերին խանգարո՞ւմ է»: Իգնատի Առաքելյանն ասաց, որ իրականում խանգարում է, քանի որ գարնանացան աշխատանքների համար ուշացրել են: «Դե լավ չենք արել էլի, լավ չենք արել, ուրեմն: Դե հետեւե՛ք, մաքսիմալ այդ ամեն ինչը կարգավորենք»,- ասաց վարչապետը: Նախագիծը հաստատվեց:

Տպել
4013 դիտում

Փաշինյանը իրականացրել է նախընտրական քարոզչություն` աշխատանքային ժամին. ՀՀԿ շտաբ

Վթար Կիևյան և Մոնթե Մելքոնյան փողոցների խաչմերուկում, բախվել է 5 մեքենա. կան տուժածներ

ԼՂ հակամարտությունում մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը առաջնահերթություններ են. ԱԳ նախարար

Դավիթ Տոնոյանը ժամանել է Քեմփ Մարմալ ռազմաբազա, որտեղ ծառայում են հայ խաղաղապահները

Պեկինում տեղի է ունեցել «Նոր Հայաստանը եւ նրա տարածաշրջանային կարեւորությունը» թեմայով գիտաժողով

Եռագույն փողկապն աղքատությունն ու արտագաղթը չի վերացնում, գնաճը շարունակվում է. Շարմազանովը՝ վարչապետին

Նոյեմբերի 20-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 501 դատապարտյալ

Եւ մի տանիր զմեզ ի փորձություն ...

Տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ բալետի արտիստ Վահագն Մարգարյանի

Քրտնաջան և թափանցիկ աշխատանքի ակնկալիքով. քաղաքապետը ներկայացրել է Քանաքեռ-Զեյթունի նոր ղեկավարին

էրեբունու զանգվածային անկարգությունների գործով ինքնակամ ներկայացած անձը Մասիսի սպորտդպրոցի տնօրենն է

Ոստիկանները Շենգենյան վիզայի կեղծման դեպք են բացահայտել. վիզան 6500 եվրո է արժեցել (տեսանյութ)

Ժողովուրդ ջան, հավատացե՛ք Նիկոլ Փաշինյանին, քանի դեռ ինքը հակառակը չի ապացուցել. Արփինե Հովհաննիսյան

Երևանի քաղաքապետը խոստացել է օգնել նախադպրոցական կրթության մոդելի կիրառման հարցում

Երևանի հ. 48 մանկապարտեզի տնօրենը կարգապահական տույժի է ենթարկվել (լուսանկար)

Վերսկսվել է «Բերդ» բնակելի շենքի կառուցապատումը

Ողբերգական վթարից մահացած Հրանտ Գասպարյանի ծնողները խնդրում են կրտսեր որդուն վաղաժամկետ զորացրել

Մոլորված ու Ադրբեջանում հայտնված Կ. Ղազարյանին դատարանում ահաբեկիչ են որակել (լուսանկարներ)

ՎՏԲ-Հայաստան Բանկը և «ՌԵՍՈ» ընկերությունը առաջարկում են իրենց հաճախորդներին «Ապահով հանգիստ» ապահովագրական փաթեթը

Մեղադրանքները Կ. Հարությունյանի հիվանդ երեւակայության արդյունքն են. ԱԺ-ն պատասխանում է աշխատակցի բողոքին