80 տարով հետ ենք. անկազմակերպ երթեւեկություն

01/06/2017 schedule13:43

Հայաստանում ճանապարհային երթեւեկության կազմակերպմամբ զբաղվում են ՀՀ ԿԱ ոստիկանության Ճանապարհային ոստիկանություն ծառայությունը (ՃՈ), տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը եւ քաղաքապետարաններն ու գյուղապետարանները:

Մենք շատ ենք խոսել այն մասին, որ Հայաստանում եւ, մասնավորապես, մայրաքաղաք Երեւանում երթեւեկությունը կազմակերպված է վատ ու ոչ պրոֆեսիոնալ: Այսօր, սակայն կխոսենք դրա մի բաղադրիչի մասին, որը քիչ է արծարծվում:

Խոսքը, մասնավորապես, երթեւեկությունը ըստ գոտիների բաժանելու մասին է:

Պատմությունը

Երբ աշխարհում, իսկ ավելի ճիշտ, Հին Հռոմում սկսեց զարգանալ ճանապարհային երթեւեկությունը, ի հայտ եկան նաեւ դրա կանոնները: Առաջին կարգավորումները վերաբերում էին երթեւեկության ուղղությանը: Հին Հռոմում սահմանվել էր ձախակողմյան երթեւեկություն (այժմ աշխարհի մեծ մասը, ինչպես եւ Հայաստանը, ունեն աջակողմյան երթեւեկություն): Երթեւեկության ուղղության սահմանումը նպաստեց նրան, որ հանդիպակաց շարժվողները իրար չխանգարեն: 20-րդ դարի սկզբում հանդիպակաց հոսքերը սկսեցին բաժանել սպիտակ գույնի հոծ գծով:

Ճանապարհային երթեւեկության կարգավորման հաջորդ կարեւոր բաղադրիչը լուսաֆորն էր: Այն առաջին անգամ գործածվեց 1868 թվականին Լոնդոնում: Լուսաֆորն արդեն կարգավորեց խաչմերուկներում հատվող տրանսպորտային հոսքերը: 1910-ականներին լուսաֆորները դարձան լապտերով (կարմիր, կանաչ, իսկ ապա նաեւ դեղին գույներով): Դրան զուգահեռ նաեւ հայտնվեցին չկարգավորվող խաչմերուկները հատելու կանոնները (աջինին զիջելը եւ այլն):

Ճանապարհներին հոսքերը կարգավորող վերջին նորամուծությունը, թերեւս, հետիոտնային անցումներն էին, որոնք սկսեցին տարածում գտնել վաղ 1930-ականներին Մեծ Բրիտանիայում: Դրանք կարգավորեցին փողոցը հատող հետիոտնների հարցը: Ժամանակակից «զեբռայի» տեսքի անցումները ստացան ուշ 1940-ականներին:

1930-ականների վերջում Գերմանիայում կատարվեց հաջորդ նորամուծությունը՝ մտցվեցին երթեւեկության գոտիները, որոնք կարգավորում էին համընթաց երթեւեկող տրանսպորտային միջոցների հոսքերը: Երթեւեկության գոտիները եւս բաժանվեցին ասֆալտին (հատակին) ներկված գծանշումներով: Գերմանիայում երթեւեկելի գոտիները բաժանվում էին սեւ հոծ գծով, սակայն հետո այն վերածվեց սպիտակ կետագծի:

Հայաստանում

Մեր երկրում սահմանված ճանապարհային երթեւեկության կանոններով ամրագրված են բոլոր այդ եւ ճանապարհային հոսքերը կարգավորող այլ կարգավորումերը: Սակայն, փաստացի իրականությունում դրանցից ոչ բոլորն են գործում:

Աջակողմյան երթեւեկության կանոնը մեր երկրում գործում է ամբողջությամբ, եւ հանդիպակաց հոսքերը բաժանող հոծ գծի հատումը լուրջ խախտում է համարվում: Խաչմերուկներում հատվող հոսքերի հարցը եւս կարգավորված է, կարմիր լույսի տակ, որպես կանոն, չեն քշում:

Վերջին տարիներին գոնե մեծ քաղաքների բանուկ մասերում կարգավորվեց նաեւ հետիոտնի կողմից փողոցը հատելու հարցը՝ «զեբռաներին» սկսեցին «բանի տեղ» դնել, հետիոտնին չզիջողներին էլ՝ տուգանել… Այն էլ հանրապետության ոչ ամեն բնակավայրում կան «զեբռաներ»:

Սակայն համընթաց տրանսպորտային միջոցների հոսքերի կառավարումը (երթեւեկելի գոտիներով) մեզ մոտ, փաստացի, թղթի վրա է մնացել:

Երթեւեկելի գոտիները բաժանող կետագծերը կան միմիայն որոշ կենտրոնական փողոցների վրա՝ այն էլ ոչ միշտ: Անգամ մայրաքաղաքի բազմաթիվ լայն փողոցներում երթեւեկելի գոտիներն առանձնացված չեն գծանշումներով:

Ընդ որում, անգամ այն փողոցներում, ուր կան երթեւեկելի գոտիներն առանձնացնող սպիտակ կետագծերը, մեղմ ասած, ոչ բոլոր վարորդներն են դրանց հետեւում: Վարորդների մեծ մասը գոտիները փոխում են առանց թարթիչ միացնելու, իսկ մի զգալի մասը՝ ընդհանրապես վարում է գոտիների արանքով… Եվ Ճանապարհային ոստիկանության տեսուչներին դա չի հուզում:

80 տարով հետ ենք

Այլ կերպ ասած, եթե համեմատենք Արեւմտյան Եվրոպայում երթեւեկության կազմակերպման հետ, մենք այժմ 1930-ական թվականներում ենք, քանի որ երթեւեկության ուղղությունը կա, լուսաֆորները կան, «զեբռաները» նոր են ներմուծվում, իսկ գոտիներով երթեւեկությունը դեռ չկա:

Միակ բանը, ինչը հետաքրքրում է ոստիկաններին, խաչմերուկների մոտ երթեւեկելի գոտիների պահպանումն է… Իսկ խաչմերուկներից դուրս, փաստացի, կարելի է գոտիները փոխել երբ ուզենաս, ոնց ուզենաս, որքան ուզենաս, կամ, ընդհանրապես վարել դրանց արանքով՝ միեւնույն է, չես տուգանվի:

Քանի մեզ մոտ ըստ գոտիների երթեւեկության մասին դեռեւս երազում ենք, արեւմուտքում ոչ միայն տուգանում են գոտիների արանքով քշելու կամ առանց թարթիչ գոտի փոխելու համար, այլեւ անգամ գոտին կտրուկ կամ հաճախակի փոխելու համար: Այսինքն, եթե վարորդը երթեւեկելի գոտին շատ կտրուկ է փոխում (թեկուզ թարթիչով), կամ միանգամից մի քանի գոտի է փոխում, կամ գոտին փոխում ու անմիջապես հետ է փոխում, ապա դա որակվում է որպես վտանգավոր երթեւեկություն, ինչի համար տուգանք է հասնում:

Դա արվում է այն պատճառով, որ երթեւեկության կազմակերպման հիմնական բաղադրիչը ըստ գոտիների երթեւեկությունն է: Եթե վարորդները սկսում են գոտիները չպահել, դա արմատապես նվազեցնում է երթեւեկության թե արագությունը, եւ թե անվտանգությունը:

Հայաստանում, սակայն, պատասխանատու պաշտոնյաները հասկացել են, որ պետք է կարգավորել հանդիպակաց եւ խաչվող հոսքերը, հասկացել են, որ պետք է կարգավորել հետիոտնի կողմից փողոցի հատումը, սակայն այն, որ պետք է կարգավորել համընթաց հոսքերը՝ դեռ չեն հասկացել:

Դանիել Իոաննիսյան

Տպել
8959 դիտում

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն