Գրին քարտի համար դիմող հայերի թիվը կտրուկ աճում է. 1 տարում՝ 56 հազար դիմում

01/06/2017 schedule18:28

Հայաստանի բազմաթիվ քաղաքացիների համար նպատակ դարձած ԱՄՆ քաղաքացիություն ստանալու մտայնությունը տարեցտարի սաստկանում է: Դա է վկայում Երեւանում ԱՄՆ-ի դեսպանատան կողմից armtimes.com-ին տրամադրված տվյալների համադրությունը: Դեսպանատանը մեզ տրամադրեցին վիճակագրական տվյալների մի բազա, որտեղ նշված է, թե որքան քաղաքացի է «Գրին քարտ»-ի համար դիմել իրենց, քանիսն են վիճակահանությամբ ստացել վիզա, որպեսզի հետագայում դիմեն ԱՄՆ կառավարությանը ԱՄՆ-ում մշտական կացության իրավունք ստանալու համար: Ամենաթարմ տվյալը 2015 թվականինն է, քանի որ 2016 թվականի վիճակահանության արդյունքները դեռ չեն ամփոփվել:

Միայն 2015 թվականին Հայաստանից «Գրին քարտի» համար մուտք է արվել 56 հազար 519 դիմում, որը պարունակել է 131 հազար 88 քաղաքացու տվյալ: 2014 թվականին դիմումների թիվը կազմել է 48 հազար 867, քաղաքացիների թիվը՝ 113 հազար 681, իսկ 2013 թվականին մուտք է արվել 42 հազար դիմում, որում եղել է 97 հազար 679 անուն: Նշենք, որ 1 դիմումում կարող է լինել դիմումատու քաղաքացու եւ, օրինակ, նրա կնոջ անունը: Մեկ այլ դեպքում կարող է դիմումատուն լինել դիմում գրած նույն տղամարդու կինը եւ նրա դիմումում կրկին լինի նախորդ դիմումատուի` նրա ամուսնու անունը: Այսինքն՝ 2015 թվականի 131 հազար 88 քաղաքացու մեջ կարող են եւ լինել կրկնվող տվյալներ:

2015 թվականին Հայաստանից մուտք արված 56 հազար 519 դիմումից պատահականության սկզբունքով համակարգիչն ընտրել է 2 հազար 49 դիմումատուի, որոնք նախ` ստացել են ԱՄՆ մուտքի վիզա, որից հետո կարող են դիմել արդեն մշտական կացության համար: Համեմատության համար նշենք, որ Ադրբեջանից 2015 թվականին եղել է ընդամենը 13 հազար 986 դիմում, Վրաստանից՝ 24 հազար 916 դիմում:

Եվրոպա մայրցամաքից 2015 թվականին ամենաշատը շահած քաղաքացիները հետեւյալ երկրներից են՝ Ուկրաինան (4679), Ուզբեկստանը (4368), Ռուսաստանը (4103), Թուրքիան (3688), Մոլդովան (2809), Ալբանիան (2946): Հայաստանը 7-րդն է շահած 2049 քաղաքացու թվով:

Դեսպանատան տեղեկատվական բաժնից մեզ պարզաբանեցին, որ «Գրին քարտ»-ի խաղարկությունը ԱՄՆ քաղաքացիության տանող միակ ուղին չէ: ԱՄՆ քաղաքացիություն կարող են ստանալ ե՛ւ վիճակահանությամբ, որը բազմազանության քաղաքականության դրսեւորումն է, ե՛ւ ներգաղթի դիմումով, որի համար դիմումատուն պետք է լինի ԱՄՆ քաղաքացի:

Բազմազանության «Գրին քարտ»

Այս տարբերակով ԱՄՆ քաղաքացիության համար ամեն տարի սահմանված է 50 հազար քաղաքացու ընտրելու հնարավորություն: Աշխարհի մի շարք երկրների քաղաքացիներ չեն կարող մասնակցել այդ խաղարկությանը, եթե ԱՄՆ կառավարության կողմից այդ երկիրը սահմանված լինի արգելված երկրների ցանկում: Օրինակ՝ 2018 թվականի խաղարկությանը չեն կարող մասնակցել Ասիայի երկրներից՝ Բանգլադեշը, Հարավային Կորեան, Հնդկաստանը, Չինաստանը, Պակիստանը, Վիետնամը, եւ Ֆիլիպինները, Աֆրիկայից՝ Նիգերիայի բնիկները, Եվրոպական երկրներից՝ Միացյալ Թագավորությունն իր հպատակ մի շարք տարածքներով հանդերձ: Հայաստանը գրեթե միշտ եղել է թույլատրելի երկրների ցանկում:

Այս տարբերակով նախատեսված 50 հազար քարտից 6 մայրցամաքից եւ ոչ մեկին չի կարող բաժին հասնել 7 տոկոսից ավելին: Հայաստանին ամեն տարի բաժին է հասնում Եվրոպա մայրցամաքին հասանելիք 7 տոկոսի ընդամենը մի մասը: Այդ ամենը կատարվում է վիճակահանությամբ: Հայաստանին հասանելիք «Գրին քարտ»-երի թվերը տատանվում են հազարից 3 հազարի միջակայքում: Ամեն տարի հոկտեմբեր ամսին ԱՄՆ-ն բոլոր երկրներում ազդարարում է հաջորդ տարվա խաղարկության համար դիմումների ընդունելության փուլը:

Ներգաղթի «Գրին քարտ»

Ներգաղթի համար դիմողներն ի տարբերություն բազմազանության համար դիմողների, նախ` պետք է լինեն ԱՄՆ քաղաքացի: Նրանք դիմում են, օրինակ, այլ երկրներում բնակվող իրենց հարազատներին վիզա տրամադրելու համար, որը կարող է բերել քաղաքացիության շնորհման: Այս գործընթացում քաղաքացիները դասակարգվում են ըստ առաջնահերթության: Առաջնահերթությունը տրվում է ընտանիքի անդամներին՝ ամուսին, երեխա (մինչեւ 21 տարեկան եւ չամուսնացած), ծնող, որին հաջորդում է այն քաղաքացիների շերտը, որոնք դիմում են իրենց քրոջ կամ եղբոր համար: Վերջին տարբերակով քաղաքացիություն ստանալու ժամկետը կարող է հասնել մինչեւ 15 տարի ժամկետի, իսկ ընտանիքի անդամների դեպքում 8-ից 9 ամսի, որից հետո փաստաթղթերի ներկայացման ժամանակահատվածն է: Այդ դեպքում քաղաքացիները դիմում խնդրագիր են գրում «USCIS»:

Վերադառնալով Հայաստանի քաղաքացիների կողմից հիմնականում ԱՄՆ դեսպանատուն ներկայացվող դիմումներին՝ նշենք, որ դեսպանությունից ընդգծում են, որ «Գրին քարտ»-ի համար նախատեսված դիմումների համար որեւէ վճար չկա: Վճար նախատեսված է միայն այն դեպքում, երբ դիմումատուն հաղթող է ճանաչվում: Այդ դեպքում, ամեն մի քաղաքացու համար սահմանված է 330 ԱՄՆ դոլար, որը վճարում են դեսպանատանը:

Դեսպանատան տեղեկատվական բաժնից տեղեկացանք նաեւ, որ բազմաթիվ են այն դեպքերը, երբ քաղաքացիները փաստաթղթերը թերի են լրացրած լինում եւ հյուպատոսների հետ հանդիպումների ժամանակ նրանք հաղթող ճանաչված լինելով հանդերձ՝ մերժվում են, քանի որ օրինակ կարող են փաստաթղթերում ոչ միտումնավոր անճշտություններ թույլ տված լինել: Դեսպանատունը հայերենով թարգմանել եւ կայքում տեղադրել է հաճախ տրվող հարցերի վերաբերյալ պարզաբանում, շատ քիչ երկրների համար է նման բացառություն արված:

Երեւանում բազմաթիվ գործակալություններ կան, որոնք «Գրին քարտ»-ի համար փաստաթղթեր են ձեւակերպում: Դրանցից մեկի գովազդը փակցված էր հենց ԱՄՆ դեսպանատանը հարող կանգառի վահանակի վրա:

«Գրին քարտի» գործակալությունների գոյությունը, կարելի է ասել՝ այդքան էլ դուր չի գալիս ԱՄՆ-ի դիվանագետներին, քանի որ իրենց կայքում բազմիցս շեշտում են, որ անվճար է դիմումը, որ չպետք է վճարել տեղեկություններ ստանալու համար եւ այլն: Նմանատիպ հայտարարություններից մեկում էլ ասվում է, որ «Գրին քարտի» խաղարկության համար գրանցվելուց հետո մարդիկ ստանում են նույնականացման հատուկ կոդ, որը պետք է պահպանեն մինչեւ հաջորդ տարվա մայիս ամիսը, որպեսզի կարողանան էլեկտրոնային տարբերակով ստուգել՝ խաղարկության արդյունքում իրենք շահել են, թե` ոչ:

Տպել
9852 դիտում

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում