Փաբերում երկու բաժակ խմեն, ասելու են`հա դե լավ, ծխենք. «Վան Գոգ արթ կաֆե»-ի մենեջեր

02/06/2017 schedule09:40

Երեւանի «Վան Գոգ արթ կաֆեում» ընդհանուր առմամբ դրական են վերաբերվում առողջապահության նախարարության` հանրային վայրերում ծխելն արգելելու նախաձեռնությանը: Բայց միեւնույն ժամանակ այստեղ թերահավատ են, որ դա կյանքի կկոչվի, ինչպես նաեւ ունեն որոշակի անհամաձայնություններ:

«Դա շատ լավ միտք է, ամեն դեպքում ողջունելի է, որ տարածքում օդը մաքուր է լինում, ծխողների համար էլ այնպես է, որ արդեն մեծ բան է արվում, բայց ինձ թվում է` Հայաստանում այդ տարբերակը մի քիչ դժվար կաշխատի, առարկողներ կլինեն: Այդ օրենքը, եթե ընդունվի, բազմաթիվ հաստատություններում, իմ կարծիքով, թղթի վրա է մնալու` հաշվի առնելով, որ հայերի մեծ մասը ծխող են: Եթե օրինակ փաբերի մասին խոսենք, ոչ սրճարանների, հաճախորդները երկու բաժակ խմեն, ասելու են` հա, դե լավ, ինչպես թե չի կարելի ծխել, որոշելու են մի հատ ծխել, բարմենին համոզեն, մատուցողին համոզեն»,- ասաց սրճարանի մենեջեր Մարիամ Արզումանյանը: Ի դեպ, ըստ նրա, իրենց այցելուների 98 տոկոսը ծխող են:

Հնարավոր փոփոխությունների համաձայն, սակայն հանրային վայրերում ծխելու դեպքում տուգանվելու է ոչ թե ծխողը, այլ տվյալ հաստատությունը:

«Վան Գոգ արթ կաֆեի» մենեջերը դրա հետ համամիտ չէ: «Ես դա ճիշտ չեմ համարում, բազմաթիվ մարդիկ հաստատ կարող են չմտածել կազմակերպության մասին եւ առանց հարցնելու վերցնեն ու ծխեն սիգարետը: Այդ դեպքում տուժելու է կազմակերպությունը: Այն մարդուն, ով որ արդեն վառել է սիգարետը եւ խախտում է անում, ոչ մի տո՞ւյժ: Այդ դեպքում նա էլի շարունակելու է նույնը: Ես կարծում եմ` ավելի ճիշտ կլինի` տուգանքը կիրառվի հենց այցելուների վրա, ոչ թե կազմակերպությունների»,- կարծիք հայտնեց մեր զրուցակիցը:

Նա չբացառեց, որ այս կամ այն հանրային վայրի աշխատակիցները կամ ղեկավարությունը չեն կարողանա արգելել անպայման ծխել որոշած հաճախորդներին: «Կլինեն մարդիկ, որոնք հաստատ վիճաբանության մեջ կմտնեն: Դա կարող է լինել` հաշվի առնելով, որ մենք Հայաստանում ենք ապրում, ու հայ տղաները մի քիչ ագրեսիվ են»:  

Հիշեցնենք, որ մայիսի 31-ին` Ծխելու դեմ պայքարի համաշխարհային օրը, առողջապահության ոլորտի պատասխանատուները հայտարարեցին, որ նախատեսվում է օրենսդրական փոփոխություններ իրականացնել` համաձայն որոնց` ծխելը հանրային վայրերում արգելվելու է, ընդ որում` համատարած, եւ չեն լինելու ծխողների համար նախատեսված առանձին սրահներ: Հակառակ դեպքում, խոստանոմ են, որ այդ պահանջին չենթարկված տնտեսվարողները ենթարկվելու են շատ խոշոր տուգանքների:

Տպել
2552 դիտում

Ռեստորանում «Ջերմուկ»-ի շիշը կոտրվել է, ապակյա բեկորը վնասել է 32-ամյա երիտասարդի աչքը

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի