Տեղեկատվական վակուում է առաջացել, որ լցվում է ադրբեջանական հոսքերով.վիճելի որոշման հետքը

02/06/2017 schedule11:15

Հայկական կողմերին մեղադրելով հրադադարի ռեժիմի խախտման մեջ՝ ադրբեջանական իշխանություններն իրականում փորձում են քողարկել իրենց պատասխանատվությունը Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում լարվածության սրման համար: Այս մասին news.am-ի հետ զրույցում հայտարարել է Արցախի Հանրապետության ԱԳՆ Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյան:

Այս կերպ նա մեկնաբանել է օրերս Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ հայկական կողմին ուղղված մեղադրանքը, թե Արցախի ՊԲ-ն գնդակոծում է Ադրբեջանի տարածքը: Բացի այդ Բաքուն սպառնացել էր հրետանային հարված հասցնել ԼՂՀ բնակավայրերին։ Իսկ այդ հայտարարությունից առաջ եւ հետո տեղական տարբեր լրատվամիջոցներ, հղում տալով իրենց եւ ադրբեջանական աղբյուներին, սկսեցին տեղեկություններ հայտնել շփման գծում ադրբեջանական զինուծի կրակոցից Արցախի ՊԲ-ի զինծառայողի ծանր վիրավորվելու մասին, ինչպես նաեւ քիչ չէին տեղեկություներն այս կամ այն սահմանամերձ բնակավայրի գնդակոծման վերաբերյալ:

Ադրբեջանական զինուժը գնդակոծել էր Տավուշ մարզի սահմանամերձ երկու գյուղ՝ Բաղանիսը եւ Կոթին: Այս տեղեկությունները հետո հաստատվեցին:

Առաջնագծում օպերատիվ իրավիճակի մասին տեղեկատվության ամենօրյա ռեժիմով չտրամադրելու պաշտոնական  որոշումից հետո հայակական տեղեկատվական դաշտում խառնաշփոթ է առաջացել: Սա մեծապես պայմանավորված է պաշտոնական ճշգրիտ տեղեկատվության վակուումով, որն իր հերթին հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի ամեն վայրկյան սրացումը հանրային սպասումների ֆոնին պարարտ հող է ստեղծում ադրբեջանական տեղեկատվության ներթափանցման համար: Տեղեկատվական վակուումը ինտերնետի դարում ու պատերազմի ամենօրյա սպառնալիքի պայմանններում, լցվում է հակառակորդ կողմի ինֆորմացիոն հոսքերով:

Սա հանրության շրջանում խառնաշփոթ ստեղծելու եւ սեփական պաշտոնական տեղեկատվության աղբյուրների նկատմամբ վստահության թուլացման համար ուղիղ ճանապարհ է: Հենց այդ պատճառով, հայկական կողմը անընդհատ ստիպված է լինում տարբեր մակարդակներով հերքել ադրբեջանական տեղեկատվությունը: Վերջին օրերին ՀՀ ՊՆ եւ ԱՀ ՊԲ մամուլի խոսնակները հիմնականում դրանով են զբաղված: Այս ամենից հետո, դժվար է ասել, թե որքանով էր օպերատիվ տեղեկատվություն տրամադրելու ամենօրյա ռեժիմը խախտելու մասին որոշումը «խորապես մտածված» եւ ինչ արդյունքների կարող է այն հանգեցնել:

Վերջին օրերի իրադարձությունները ցույց են տալիս, որ հայկական տեղեկատվական դաշտում ադրբեջանական աղբյուրների դիրքերն է միայն ամրապնդվում: Սա, իհարկե, նաեւ մեդիագրագիտության խնդիր է, սակայն արդյունքում հայկական պաշտոնական աղբյուրները վերածվել են «հրշեջների» եւ հանգցնում են սեփական մեդիա դաշտում հակառակորդ պետության առաջացրած տեղեկատվական հրդեհները: Չէ, որ արդի պատերազմներն որքան մարտի դաշտերում են ընթանում, այնքան էլ հեռուստացույցում ու համացանցում:

Ուստի պատահական չէ, որ Արծրուն Հովհաննիսյանի ու Սենոր Հասրաթյանի հերքում-մեկնաբանություններին միացավ նաեւ ԱՀ ԱԳՆ խոսնակ Արտակ Ներսիսյանը:

Նա նախ նշեց, որ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունն արդեն հերքել է ադրբեջանական կողմի մեղադրանքը, թե հայկական կողմը խախտում է զինադադարի ռեժիմը։

«Մենք, մեր հերթին, բազմիցս նշել ենք, որ հայկական կողմերին մեղադրելով հրադադարի ռեժիմի խախտման մեջ՝ ադրբեջանական իշխանություններն իրականում փորձում են քողարկել իրենց պատասխանատվությունը Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում լարվածության սրման համար եւ խաթարում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը՝ ուղղված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորմանը։ Ինչ վերաբերում է Արցախի Հանրապետության տարածքի խորքում գտնվող բնակավայրերը գնդակոծելու Ադրբեջանի սպառնալիքներին, ապա դա ծայրաստիճան անպատասխանատու հայտարարություն է»,- ասաց նա։

Նա նաեւ հիշեցրերց, որ ադրբեջանական կողմն առաջին անգամ չէ հանդես գալիս նման հայտարարություններով։

«Այսպես, դեռեւս 2016 թ. ապրիլին Ադրբեջանի պաշտպանության նախարարը սպառնացել էր հրթիռային հարված հասցնել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ադրբեջանական կողմն ինքն իրեն հաշիվ չի տալիս իր գործողությունների ու հայտարարությունների համար, քանի որ նման սպառնալիքներն իրագործելու ցանկացած փորձ հղի է միանգամայն կանխատեսելի ու անչափ վտանգավոր հետեւանքներով, առաջին հերթին հենց իր՝ Ադրբեջանի համար», - եզրափակում է Արցախի ԱԳՆ խոսնակ Արտակ Ներսիսյանը:

Տպել
18101 դիտում

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ