Գրեչկա, լոբի 100 % չի լինի, դիմելու ենք կառավարություն. Սյունիքում հակակարկտային կայան չկա

Նախորդ օրը՝ հունիսի 1-ին, տեղացած կարկուտից հետո, Սյունիքի մարզ են այցելել գյուղատնտեսության նախարարության աշխատակիցներ: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում նշեց Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Խաչատրյանը: Պատասխանատուի խոսքով, այս պահին վնասի հստակ չափերը հայտնի չեն, քանի որ ուսումնասիրությունները դեռ չեն ավարտվել մարզի տարածքում:

«Առավելաչափ տուժել են՝ Խնձորեսկ, Ներքին Խնձորեսկ, Գորիսի տարածաշրջանի Վերին Շեն, Տեղ, Կոռնիձոր, Արավուսը, Սիսիանի տարածաշրջանից՝ Որոտան համայնքները: Սիսիանում հիմնականում պտուղն է վնասվել եւ բանջարաբոստանային կուլտուրաները: Գորիսում պտուղ-բանջարեղենին գումարած, վնասվել են նաեւ ցորենի, գարու, կորնգանի ցանքատարածությունները»,-armtimes.com-ին տեղեկացրեց Խաչատրյանը:

Մարզպետարանի աշխատակցի խոսքով, 100 տոկոսով տուժել են կորնգանի, առվույտի, ցորենի, հնդկաձավարի, լոբու ցանքատարածությունները, պտղատու այգիները:

«Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրում առանձին ցանքատարածքներ 100 տոկոսով վնասված են: Լոբի, գրեչկա, միրգ, բանջարեղեն, ցորեն էլ չկա: Հիմա գնում ենք, որ հստակ վնասի չափը որոշենք: Տեղական հանձնաժողովներն արձանագրությունները կկազմեն եւ կներկայացնենք կառավարություն»,- նշեց մարզպետարանի աշխատակիցը:

Armtimes.com-ի հարցին, թե մարզի գյուղատնտեսական նշանակության հողատարածքներում առկա՞ է հակակարկտային կայանների պաշտպանական ցանց, Գագիկ Խաչատրյանը նշեց, որ Սյունիքում ընդհանրապես հակակարկտային կայաններ չկան տեղադրված:

«Մեր մարզում ընդհանրապես հակակարկտային կայաններ չկան: Մեզ մոտ մի քիչ ուշ-ուշ է կարկուտ գալիս՝ 5-6 տարին մի անգամ: Դրա համար առաջնահերթությունը տվեցին մյուս մարզերին: Մենք այդ ծրագրից դուրս ենք մնացել»,- եզրափակեց նա:

Տպել
15525 դիտում

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը

Ծեծկռտուք Արտաշատի զինկոմիսարիատում. ըստ քաղաքացու ահազանգի՝ կապիտանը կոտրել է իր քիթը

Պարզաբանումներ եմ պահանջելու Բելառուսի ու Ղազախստանի նախագահներից. Փաշինյանը՝ ՀԱՊԿ նիստի զարգացումների մասին

Ոստիկանությունը օպերատիվ տվյալներ է ստացել, որ Երեւանում հիպնոսի միջոցով փող են կորզում

Ջիբրալթար-Հայաստան ֆուտբոլային հանդիպման մեկնարկային կազմերը

Երկու օր առաջ Հայաստանում էր, հիմա՝ չգիտեմ. Շարմազանովը՝ Տարոն Մարգարյանի գտնվելու վայրի մասին

Աշխարհը չէի փոխի քո հետ. Սիրուշոն շնորհավորել է Լեւոն Քոչարյանի ծնունդը

Իրական ընդդիմություն կձեւավորվի ընտրություններից հետո

Արսեն Ջուլֆալակյանն ու լրագրողը պարզաբանել են թյուրիմացությունը

Նոր մանրամասներ հոկտեմբերի 27-ին նռնակով կառավարության շենք ներխուժման դեպքից. պարզվել է՝ ով է նա

Արցախի պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է Արցախի պետական համալսարանի ուսանողների

Այդ տարածքը իմն է, իմ սեփականությունն է. Լոռու մարզպետը՝ սեփական ատամնաբուժարան կառուցելու մասին

Մարկոս Պիզելին՝ Ղազախստանի առաջնության լավագույն ֆուտնոլիստ

Քաղաքապետն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիին

Վաչագան Ղազարյանը ցուցմունք է տվել. քննարկվում է կրկին գրավի միջնորդությամբ հանդես գալու տարբերակը

Ավան վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

23-ամյա Վահագնի շնորհիվ մարդկանց կյանքեր կփրկվեն. արյան տարբեր խումբ ունեցողներ շարունակում են արյուն հանձնել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը կպարգեւատրվեն

Հույս ունեմ կկարողանանք Աբաջյանի հերոսությանն արժանի ապրել՝ անկախ նրանից` ինչով ենք զբաղվում. Փաշինյան

Հայ մարզիչը ղազախական ակումբի մանկապատանեկան ֆուտբոլը ղեկավարելու ու Հենոյի գեղեցիկ քայլի մասին