300 հազար աշխատատեղի հեռանկար. թուրքն իր ոտքով, հավքն իր թեւով

03/06/2017 schedule15:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հունիսի 5-ի համարում

«Մենք չենք տեղափոխվելու այս տարածաշրջանից, իրենք էլ, կարծես, տեղ չունեն գնալու, դրա համար էլ պետք է միասին ապրելու մոդուս գտնենք: Այդ համակեցությունը ցեղասպանության օրից անհնար էր դարձել, սակայն այսօր Հայաստանն անկախ պետություն է, եւ դա ոչ թե մի քանի տարով, այլ հույս ունենք՝ հավետ: Անկախությունն ամրապնդելու համար Հայաստանին անհրաժեշտ է բնականոն հարաբերություններ ունենալ իր բոլոր հարեւանների հետ, այդ թվում՝ Թուրքիայի»,-Երիտասարդ պահպանողականների միության հրավերով երիտասարդ քաղաքագետների հետ զրույցի ժամանակ հայ-թուրքական հարաբերությունների մասին երեկ այսպիսի հայտարարություն արեց ՀՀ նախկին ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանը: 

Նա հիշեցրեց, որ բոլոր հարեւանների հետ բնականոն հարաբերություններ հաստատելու՝ ՀՀ արտաքին քաղաքականության վճռականության մասին հայտարարվել է ՀՀ ստեղծման առաջին իսկ պահից, իսկ այդ հարաբերություններն առաջին հերթին ենթադրում են  սահմանների ազատ ռեժիմ: Պարոն Արզումանյանն,  անդրադառնալով այն խնդրին, թե արդյո՞ք  ցեղասպանության ճանաչման հարցը պետք է լինի արտաքին քաղաքականության առաջնային խնդիրներից մեկը՝ նշեց, որ այդ հարցը, որքան էլ որ կարեւոր է, չի կարող լինել արտաքին քաղաքականության հենք: «Հայ-թուրքական հարաբերությունների ողջ կոմպլեքսն էլ չի կարող պայմանավորվել այդ մեկ, շատ ողբերգական խնդրի լուծմամբ»,-երեկ ասաց Ա.Արզումանյանը եւ ավելացրեց.

«Միակ երկիրը, որ պետք է ճանաչի եւ դատապարտի հայոց ցեղասպանությունը՝ Թուրքիան է. մենք դա Թուրքիայից ենք պահանջում, եւ հայ-թուրքական կնճիռը կարող է հարթվել միայն հայ-թուրքական երկկողմ հարաբերությունների շրջանակներում»: Խոսելով Թուրքիայի հետ սահմանի բացման մասին՝ ՀՀ նախկին ԱԳ նախարարը  նշեց, որ հարեւանի հետ բաց սահման ունենալն այնքան պրիմիտիվ եւ պարզ ճշմարտություն է, որ նույնիսկ քննարկելն անիմաստ է թվում: Այս տեսակետին երեւի շատերն են համամիտ, սակայն ո՛չ երբեք՝ երեկվա լսարանը: Միայն նշենք, որ երեկ Ալեքսանդր Արզումանյանի հետ հանդիպմանը մասնակցում էին հիմնականում ՀՅԴ երիտասարդական թեւի ներկայացուցիչներ, եւ հասկանալի կդառնա, թե ինչ հարցերի եւ ելույթների էր ստիպված պատասխանել Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի անդամ Ալեքսանդր Արզումանյանը:

Դաշնակցական երիտասարդներից մեկը նույնիսկ, տեսնելով, որ դժվար է բանավիճել նախկին ԱԳ նախարարի հետ, որոշեց, այնուամենայնիվ, իր սրտի խոսքն ասել. «Սահմանի բացման պարագայում ես եւ իմ նման մտածող շատերն անգործ չենք մնա: Միանշանակ մենք թուրքերին համարում ենք մեզ թշնամի, մենք պահանջատեր ենք, եւ եթե թուրքն իր ոտքով գա,  հասնի Երեւան, ուզենա բնակություն հաստատել, մենք մեզ իրավունք կվերապահենք որոշակի մանր եւ ոչ միայն մանր առճակատումների շնորհիվ հաշիվներ պարզել՝ ի պատասխան հանրահայտ դեպքերի»: Այս ելույթին Ա.Արզումանյանի պատասխանն այսպիսին էր. «ՀՀՇ քաղաքականության, ՀՀ անկախության հռչակման շնորհիվ է, որ մեր երկրում այսպիսի ժողովրդավարական բարքեր են ստեղծվել, երբ ցանկացած մոտեցում էլ գոյություն ունենալու իրավունք ունի, եւ ես ողջունում եմ Ձեր՝ ցանկացած միտք արտահայտելու ազատությունը. սա մեր կարեւորագույն նվաճումներից մեկն է»:

Դաշնակցական մեկ այլ երիտասարդի էլ վիրավորել էր այն, որ Ալեքսանդր Արզումանյանը կասկածի տակ էր առել Թուրքիայի հետ պատերազմելու ՀՀ հնարավորությունները: Պարոն Արզումանյանը պարզաբանեց. «Եթե Հայաստանի բանակն այսօր ի վիճակի է պատերազմ հայտարարել 70 միլիոնանոց եւ ՆԱՏՕ-ի թիվ մեկ բանակն ունեցող Թուրքիային, ապա ես միայն կողջունեմ դա: Գնացեք՝ Բյուրոյի որոշմամբ բանակ հավաքեք, գնանք՝ ազատագրենք Հայաստանի պատմական տարածքները: Ես էլ, որպես մարտիկ, Վահան Հովհաննիսյանի ղեկավարությամբ՝ գամ, ծառայեմ այդ բանակում»: Իսկ եթե մի փոքր շեղվենք Ստամբուլն արյան ծով դարձնելու գաղափարախոսությունից, ապա երեկ Ալեքսանդր Արզումանյանը խոսեց նաեւ այն մասին, որ ՀՀ-ն պետք է լինի այն շահագրգիռ երկրներից մեկը, որը պետք է ամեն կերպ աջակցի Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին:

«Հայաստանի՝ Եվրոպային ինտեգրման ամենակարճ եւ ուղղակի ճանապարհը Թուրքիայի Հանրապետության միջոցով է: Հայաստանը կարող է երբեւէ Եվրամիության հետ սահման ունենալ, եթե Թուրքիան դառնա ԵՄ անդամ»,-հայտարարեց Ա.Արզումանյանը՝ ավելացնելով, որ այդ դեպքում եվրոպական մի շարք կոնվենցիաների շրջանակներում հնարավոր կլինի  հարյուրավոր հարցեր լուծել: «Ի վերջո, սահմանների բլոկադա՝ նշանակում է պատերազմի ակտ, հնարավոր չէ լինել ԵՄ անդամ եւ պատերազմ ունենալ այլ երկրի հետ: Թուրքիան գիտի, որ ուշ թե շուտ սահմանը բացվելու է»,- ասաց ՀՀ նախկին ԱԳ նախարարը: Իսկ   ազգայնական երիտասարդների «հայրենասիրական» նկրտումներին հագուրդ տալու համար  Արզումանյանն ասաց, որ սահմանների բացման դեպքում կարելի է կոչ անել 7-8 միլիոնանոց հայկական սփյուռքին՝ վերաբնակեցնել Արեւմտյան Հայաստանի տարածքները՝ ինչը հնարավոր չէ անել սահմանների փակ լինելու դեպքում:

Աննա Հակոբյան

Տպել
2079 դիտում

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է