Մենք դուխով, ամուր կանգնած ենք սահմանին. Արցախի դիրքերում միշտ սպասում են հակառակորդին

03/06/2017 schedule19:14

Լուսանկարում շարքային Սարգիս Առաքելյանն է

«Ապրիլյան պատերազմը մեզ փոխեց, ստիպեց ավելի լուրջ վերաբերվել ծառայությանը»,- ասում է ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված հենակետերից մեկում ծառայություն իրականացնող սպա Սամվել Աղաջանյանը` խոսելով ապրիլյան պատերազմից ստացած դասերի մասին:

Լեյտենանտ Աղաջանյանն Արցախից է, արդեն 13 տարի է ծառայում է այստեղ: Սպայի խոսքով` միշտ էլ հակառակորդից ամեն ինչ սպասել են, բայց այն, ինչ տեղի ունեցավ ապրիլի սկզբին, իրենց համար անակնկալ էր.

«Քառօրյա պատերազմը մեզ փոխեց, ստիպեց, որ ավելի լուրջ մեր զինվորներին պատրաստենք, թե մարտի ժամանակ ոնց և ինչ պետք է անենք»,- մեզ հետ զրույցում պատմեց նա:

Լեյտենանտն անկեղծանում է` իրականում ծառայությունը շատ հետաքրքիր է անցնում.

«Սահմանը պահելը մեզ համար շատ մեծ պատիվ է: Ճիշտ է, հաճախ իրենց կողմից կրակոցներ, խախտումներ են լինում, բայց մեր կողմից պատասխան ստանում են: Մենք դուխով, ամուր կանգնած ենք սահմանին»,- պատմեց սպան։

Նույն հենակետում ծառայություն իրականցնող 30-ամյա Հակոբ Մարտիրոսյանն էլ Մեղրիից է, ծառայում է արդեն 9 տարի:

Խոսելով ապրիլյան պատերազմի մասին՝ նա ասաց, որ այս դիրքի ուղղությամբ հակառակորդը փորձել է գործողություններ իրականացնել, սակայն չի կարողացել.

«Պահպանել ենք դիրքերը, ինչքան պլանավորված, խոշոր հարձակում է եղել այս ուղղությամբ` ձախողել են»,- ոգեւորությամբ մեզ պատմեց կոչումով մայոր սպան:

Շարքային Սարգիս Առաքելյանն էլ խորհուրդ տվեց իր ընկերներին գալ եւ ծառայել.

«Մաղթում եմ այն ընկերներիս, ովքեր բանակ չեն եկել, պինդ լինեն, ամուր լինեն, չվախենանան, իսկ եթե ինչ-որ վատ բաներ լսել են բանակի մասին, ոնց որ ես էի մինչ բանակ գալը լսել, չհավատան ու տենց չմտածեն: Իսկ այն ընկերներս ովքեր ծառայում են, թող Աստված իրենց պահպանի, անփորձանք հասնեն իրենց ծնողներին»,-ասաց նա:

Տպել
18161 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)