Հարսանիք էի. հետո ոտքս էր ցավում. ինչու էր ավագանու նիստերից բացակայում Ղուկասյանի մտերիմը

Ինչպես տեղեկացրել էինք, այսօր՝ հունիսի 5-ին, Գյումրու ավագանու այս նստաշրջանի վերջին նիստին ժամանել էին նաեւ «Հայկական Վերածնունդ» կուսակցության անդամները: Ի դեպ, նրանց մեծ մասը Գյումրու նախկին քաղաքապետ, ՀՀ ԱԺպատգամավոր Վարդան Ղուկասյանի մտերիմներն են:

Մասնավորապես, Համիկ Պողոսյանը ավագանու անդամ է եղել նաեւ այն տարիներին, երբ քաղաքապետ էր Վարդան Ղուկասյանը, իսկ մյուս անդամ Ավետիս Առաքելյանը Վարդան Ղուկասյանի փեսան է: Կարելի է ասել, որ Գյումրու ավագանու նիստերը գնալով էլ ավելի ինտրիգային են դառնալու՝  հաշվի առնելով Սամվել Բալասանյանի եւ Վարդան Ղուկասյանի «ջերմ» հարաբերությունները:

Թեեւ նշենք, որ ՀՎԿ-ական ավագանիներն այս նիստի ժամանակ բավականին պասիվ էին: Ձեւական տվեցին մեկ-երկու հարց եւ հիմնականում քվերակում էին ձեռնպահ:

Armtimes.com-ը ՀՎԿ-ական ավագանու անդամ Համիկ Պողոսյանից հետաքրքրվեց, թե ինչու՞ մի քանի ամիս շարունակ չէին մասնակցում ավագանու նիստերին:

- Մոսկվա էի գնացել, հարսանիք էի: Ուրախ-ուրախ եկա՝ որոշեցի մասնակցել:

- Այսինքն` մի ամբողջ նստաշրջանի հարսանիքի էիք, որ չէիք գալի՞ս:

- Չէ: Ոտքս էր ցավում, իսկ հիմա անցել է ոտքիս ցավը:

- Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր մասնակցությունը: Ընդդիմադի՞ր կեցվածք եք ունենալու, թե՞ իշխանամետ:

- Ընդդիմությունը ո՞րն է: Լավ հարցեր տվեք, որ պատասխանեմ: Մյուս հարցերը տվեք մեր խմբի ղեկավարին:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

Տպել
2123 դիտում

ՀՀ ֆուտբոլի հավաքականի խաղերի ամենաէժան տոմսերը կլինեն 1000 դրամ

Վանեցյանը անձնական միջոցներ չունի, որ ներդնի ֆուտբոլում, բայց կարծում է՝ կարիքը չի էլ լինի

Հայրապետյանը չէր եկել ժողովին, որում Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Նիկողոսյանը եւ Մելիքբեկյանը՝ ՀՖՖ փոխնախագահներ

Ընտրվեց ՀՖՖ գործկոմի նոր կազմը

Արթուր Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Արարատ Միրզոյանը Գյումրու թիվ 40 դպրոցի տնօրեն է նշանակել Մարմաշենի դպրոցի ուսուցչին

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել