Քննիչներն ու դատախազները համատարած թոշակի էին անցնում. ո՞րն էր պատճառը

05/06/2017 schedule16:01

«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում վերջերս կատարված փոփոխություններով դատախազները եւ քննիչները, որոնք թոշակի են անցնում, այլեւս ստիպված չեն լինի համակարգից դուրս գալ, որպեսզի պահպանեն բարձր կենսաթոշակը: Օրենքի չփոփոխված տարբերակով քննիչներն ու դատախազները, եթե 20 տարվա աշխատանքային ստաժ էին ունենում եւ մինչեւ 2017 թվականի հուլիսի մեկը չէին գնում թոշակի, զրկվում էին բարձր կենսաթոշակից:

Քննչական կոմիտեից թոշակի անցած, Կոտայքի մարզի քննչական վարչության նախկին ղեկավար Ամրամ Մակինյանը կատարված փոփոխությունը դրական է գնահատում: Armtimes.com-ի հետ զրույցում նա մանրամասնեց, թե ինչու է առավելություն տրվում Քննչական կոմիտեից դատախազություն տեղափոխված եւ դատախազ աշխատած անձանց:

- Պարոն Մակինյան, ԱԺ-ի արտահերթ նիստում ընդունված՝ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախաձեռնության մեջ քողարկված նպատակ, հիմնավորում տեսնո՞ւմ եք, բացի հրապարակային ներկայացվածներից:

Անկեղծ ասած, այլ հիմնավորում չեմ տեսնում: Ես երկար ժամանակ համակարգում աշխատել եմ եւ անցել եմ թոշակի: Հիմնականում բավականին փորձ ունեցող աշխատողները կանգնած էին երկընտրանքի առաջ, որովհետեւ այդ հնարավորությունից զրկվում էին եւ նախընտրում թոշակի անցնել: Միանգամից այդքան մարդու արտահոսք համակարգից կարող էր շատ լուրջ հետեւանքների հանգեցնել: Սերնդափոխությունը աստիճանական չէր գնա, եւ փորձը չէր փոխանցվի: Իմ կարծիքն է, որ այլ քողարկված նպատակ չկա: Եղածը պահպանելու, եւ եկող սերնդին փոխանցելու խնդիր կար:

-Հիմնավորումների մեջ նշվում էր, որ շատերը հարկադրված թոշակի էին գնում, եւ կադրերի պակաս էր առաջանում: Սա ավելի վաղ հնարավոր չէ՞ր կանխատեսել, որպեսզի վերջին տարիներին այդքան քննիչ եւ դատախազ թոշակի չգնար:

- Իմ տեղեկություններով, օրենքում փոփոխություններ կատարելու այդ նախաձեռնությունը դեռեւս նախորդ տարվանից է սկսվել: Դուք, համոզված եմ, գիտեք, որ բոլոր գերատեսչություններում կարծիքների հավաքագրման գործընթաց է նաեւ գնում, մինչեւ այդ նախագծերը պտտվում են գերատեսչություններում, հայտնվում են կառավարությունում, դա բավականին ժամանակ է տանում: Այդ մտահոգությունը, իմ տեղեկություններով, նախորդ տարվա աշնանից է սկսվել, որ կադրերի արտահոսք կարող է լինել եւ հիմնականում կգնային այն կադրերը, որոնք ինչ-որ ստորաբաժանումների «կորիզ» էին, 20 տարվա ստաժ ունեցող, բայց նաեւ դեռեւս երիտասարդ եւ աշխատունակ, որոնք ստորաբաժանումների, ինչ-որ բջիջների ղեկավարներ են: Կար այդ նախաձեռնությունը: ԱԺ-ն ձեւավորվեց, գարնանը նիստեր չէին գումարվում քվորում չլինելու պատճառով եւ այլն, հիմա ծայրը ծայրին հասցրեցին: Իմ կարծիքով՝ նորմալ օրենք է ու միտված է նրան, որի հիմնավորումները դուք տալիս եք, այլ բան չեմ տեսնում:

Այսուհետ այդ 20 տարվա խնդիրը չի՞ առաջանում:

- Ոչ:

Քննչական կոմիտեից դատախազ դարձած, եւ հետագայում թոշակի անցած դատախազի, եւ դատախազությունից կարիերան սկսած եւ ավարտած դատախազի թոշակի միջեւ տարբերությունն էակա՞ն է:

-Իմ կարծիքով՝ պետք է էական լինի պայմանավորված հետեւյալ հանգամանքներով. Քննչական ծառայությունը երկու տարուց մի փոքր ավելի պատմություն ունի, դրանից առաջ Քննչականի հիմնական աշխատողները եկել են ոստիկանությունից: Ոստիկանությունում մենք ինքներս օգտվում էինք «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների սոցիալական ապահովության մասին» օրենքով տրված երաշխիքներից: Այսինքն՝ մենք փաստացի զինծառայողներ էինք՝ չներառված աշխատանքային օր, ծառայություն, մի խոսքով՝ այն բոլոր պարտականություններն ու իրավունքները կրում էինք, ինչ զինծառայողները: Դատախազությունն ավելի շատ քաղաքացիական ուղղվածություն ուներ: Պայմանավորված նրանով, որ մարդիկ երկար ժամանակ զինծառայության մեջ են եղել, փաստորեն` ծանրաբեռնված աշխատանքը խնդիրներ է առաջացրել առողջության հետ կապված եւ այլն:

Իմ կարծիքով՝ արդար է, որ Քննչական կոմիտեի ծառայողների կենսաթոշակը պետք է էապես տարբերվի դատախազության թոշակներից: Այն աշխատանքը, որ կատարում են քննչականի քննիչները, թող ինձ ներեն դատախազները, բայց անհամեմատ է: Քննիչն իրականում 24-ժամյա ծառայության մեջ է, գիտեք՝ դեպքի վայր, անհետաձգելի քննչական գործողություներ եւ այլն, իսկ դատախազի պայմանները լրիվ այլ են:

- Աժ-ում քննարկումների ժամանակ հայտարարվեց, որ Քննչական կոմիտեից դատախազ դարձածների դեպքում 400 հազար դրամ է կենսաթոշակը, իսկ մյուսներինը՝ 200 հազար դրամ:

- Ես իմ մասով ասեմ՝ ես 20 տարի ծառայության ստաժ ունեմ, որից երկուսը քննչական կոմիտեում, 18-ը՝ ոստիկանության համակարգում: Ես թոշակի եմ գնացել իմ զբաղեցրած վերջին պաշտոնով: Այսինքն՝ Կոտայքի քննչական բաժնի պետի եւ փոխգնդապետի կոչումով, իմ թոշակը 130 հազար դրամ է: Ինձ հասկանալի չէ, թե ինչ կրիտերիաներով է որոշվում, որ 400 հազար է լինում թոշակը:

- 400 հազար դրամ թոշակը լինում է Քննչականից դատախազություն տեղափոխված եւ հետագայում թոշակի անցածի դեպքում:

- Այդ առանձնահատկության մասին որեւէ բան չեմ կարող ձեզ ասել, որովհետեւ տեղյակ չեմ:

- Դուք 20 տարվա ստաժի դրույթի գործածության պատճառո՞վ եք գնացել թոշակի:

- Նաեւ, ամբողջ ծավալով՝ ոչ, բայց նաեւ դա, որ այդ խնդիրն առաջ էր գալու հուլիսի 1-ով ու փորձել եմ նաեւ չկորցնել այդ հնարավորությունը: Դրանցի բացի, այլ պատճառներ կար՝ անձնական, աշխատանքը փոխելու, այլ աշխատանքի անցնելու, մասնավոր գործունեության անցնելու: Բայց ձեր նշած ֆակտորը կար:

- Բացի նշված փոփոխությունից, օրենսդրությունում կա՞յին այլ առաջնահերթ խնդիրներ, որոնք ավելի կարեւոր էին շուտ լուծելու տեսանկյունից:

- Վերջերս ուսումնասիրել եմ մի փոքր, խնդիրներ առաջացան իմ կենսաթոշակի հետ կապված, որովհետեւ սոցապ ծառայությունը որոշել էր, որ ես կենսաթոշակից չպետք է օգտվեմ եւ դադարեցրել էին կենսաթոշակը, քանի որ ես այլ ծառայությունում աշխատում եմ: Այսինքն՝ մասնավոր հատվածում: Իմ դուրս գալուց հետո կազմակերպություն եմ հիմնել եւ փաստաբանական գործունեություն եմ ծավալում: Նայեցի օրենքը, բացեր գտա, որ շտկման կարիք ունեն: Ավելի շատ՝ հստակեցման, որովհետեւ խաչվող օրենքներ կային, պետք է պարզեցվի ընթացակարգը:

Նախկինում գործած իրավակարգավորմամբ կենսաթոշակի իրավունքը ձեռք բերած դատախազը, հատուկ քննչական ծառայության եւ քննչական կոմիտեի ծառայողներն իրենց իրավունքից չօգտվելու դեպքում կորցնելու են այդ հիմքով կենսաթոշակի անցնելու հնարավորությունը, այսինքն՝ դատախազը եւ ծառայողն ուղղակի զրկվելու են բարձր չափի կենսաթոշակային իրավունքից, ինչի պատճառով միայն 2013-2014թթ. նշված հիմքով իրավունք ձեռք բերած 139 դատախազից 97-ն աշխատանքից ազատվելու եւ կենսաթոշակի անցնելու վերաբերյալ դիմումներ են ներկայացրել եւ ազատվել աշխատանքից, որոնց տրվել է 216 մլն դրամ վերջնահաշվարկային գումար եւ յուրաքանչյուր ամիս վճարվում է 38 միլիոն դրամ կենսաթոշակ:

Նրանց փոխարեն ընդունվել է 97 նոր դատախազ, որոնց յուրաքանչյուր ամիս վճարվում է միջին 58 միլիոն դրամ աշխատավարձ, այսինքն՝ նման իրավակարգավորման արդյունքում 2013-2016թթ. ՀՀ դատախազության բյուջեից 216 միլիոն դրամ գումար հատկացվել է միանվագ, 38 միլիոն դրամ յուրաքանչյուր ամիս վճարվում է կենսաթոշակ, ինչը տարեկան կազմում է 460 միլիոն դրամ, 58 միլիոն դրամ վճարվում է որպես նոր նշանակված դատախազների աշխատավարձ, ինչը տարեկան կազմում է 757 միլիոն դրամ, ընդհանուր բեռը, յուրաքանչյուր տարվա կտրվածքով, բյուջեի վրա ավելացել է 460 միլիոն դրամով:

Տպել
9285 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին