Մալդիվներում հանգիստն ավելի էժան է, քան Ծաղկաձորում. որտեղ են նախընտրում հանգստանալ հայերը

05/06/2017 schedule18:20

Ամառն արդեն սկսվել է եւ մարդիկ կամաց-կամաց պլանավորում են, թե որտեղ կարելի է հանգստանալ առաջիկա արձակուրդներին: Armtimes.com-ը զրուցել է մի քանի տուրիստական գործակալությունների հետ՝ պարզելու, թե որ ուղղություններն են նախընտրում մեր հայրենակիցները այս ամռանը հանգստանալու համար:

«Էվըլայն Վոյաժ» տուրիստական գործակալությունից armtimes.com-ին փոխանցեցին, որ իրենք արտագնա տուրիստական ուղղություններ են կազմակերպում: Այս ժամանակահատվածի համար ամենապահանջված ուղղություններն են՝ Իսպանիան եւ Իտալիան: Հայաստանից մեկնող զբոսաշրջիկները նախընտրում են Բարսելոնա, Հռոմ եւ այլ քաղաքներ: Արտագնա տուրիզմի մյուս ուղղությունները կրկին եվրոպական երկրներն են՝ Մեծ Բրիտանիան, ապա` Ֆրանսիան: Այս գործակալությունից փոխանցեցին, որ իրենք գրավիչ ուղղություն ունեն նաեւ դեպի Լոնդոն:

«Էդեն տուր» ընկերությունը նույնպես արտագնա տուր օպերատոր է, որն օրինակ Մալդիվներում 9 օր հանգիստ կազմակերպելու համար առաջարկում է 1350 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ արժողությամբ փաթեթ, որի մեջ ներառված է ավիատոմսը, երկու անգամ սնունդ, երկու հոգու համար նախատեսված հյուրանոցի համար եւ այլն: Այս ընկերությունից հրաժարվեցին պատասխանել մեր հարցերին, որոնք վերաբերվում էին տուրիստական հիմնական ուղղություններին:

Հայաստանի զբոսաշրջային քաղաքներից Ծաղկաձորը շարունակում է մնալ թանկ հանգստյան գոտիներից մեկը: Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցում 9 օր հանգստանալու համար մեկ հոգին պետք է վճարի նվազագույնը 500 հազար դրամի չափ գումար, որը 1000 ԱՄՆ դոլարը գերազանցում է, այն դեպքում, երբ ճոպանուղուց օգտվելու համար պետք է առանձին վճարել, իսկ ամռանը սահելու հնարավորություն, բնականաբար չկա:

«Հայք Տուր» ներգնա եւ արտագնա տուրիստական ուղղություններով աշխատող ընկերության տուրիզմի բաժնից փոխանցեցին, որ տարեց տարի աճում է դրսում հանգստացողների թիվը: «Արտագնա տուրիզմից մեզ մոտ պահանջված է Հունաստանը, Կիպրոսը: Մենք Վրաստան էլ լավ առաջարկներ ունենք»,- փոխանցեցին «Հայք տուր» ընկերությունից՝ նշելով, որ Վրաստանի Քոբուլեթի ծովափում նույնիսկ փաթեթ ունեն, որ 9 օրվա համար 35 հազար դրամ գումար է պահանջվում: Հայաստանում իհարկե ավելի թանկ է: «Ներգնա տուրերից օգտվողների 60 տոկոսն են Հայաստանից, 40-ը՝ դրսից են: Մարդ կա Ծաղկաձորումն 15 հազար դրամանոց գիշերակացի տեղ է վարձումն»,- փոխանցեց տուրիզմի մասնագետը: Այս ընկերությունը նույնիսկ 7 օրվա համար Կրետե կղզի տուր կազմակերպելու համար առաջարկում են 457 դոլարին համարժեք փաթեթ:

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեից ողջ օրվա ընթացքում հնարավոր չեղավ տեղեկություն ստանալ, թե ի՞նչ քայլեր է ձեռնարկում կոմիտեն զբոսաշրջիկներին Հայաստան բերելու համար: Կոմիտեի ֆեյսբուքյան էջից տեղեկացանք, որ մայիսի 29-31-ը Արևմտյան Ուկրաինայի ներկայացուցչական պատվիրակությունը ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի և Հայաստանի ներգնա տուրօպերատորների աջակցությամբ առաջին անգամ պաշտոնական ճանաչողական այցով ժամանել էր Հայաստան: Դրանից առաջ էլ եռօրյա ճանաչողական այցով Իսրայելից Հայաստան են ժամանել 17 զբոսաշրջային օպերատորներ: Վերջիններս հանդիպել են հայաստանյան զբոսաշրջային օպերատորների հետ:

Տպել
4446 դիտում

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ