Շիրակի մարզպետարանի ՀՅԴ-ական աշխատակիցները խորը ընկճախտի մեջ են. բյուրոն անտեսել է նրանց

Armtimes.com-ին տեղեկություն է հասել, որ Շիրակի մարզպետարանում աշխատակիցների զգալի մասը, եւ հատկապես ՀՅԴ-ականները, խորը ընկճախտի մեջ է, կառույցում «սուգ» է: Պատճառը Շիրակի մարզպետի առաջիկա փոփոխությունն է: ՀՅԴ-ականների համար կուսակցության էլիտայի կտրուկ որոշումն անակնկալ է եղել: Խոսվում է, որ Երեւանից ժամանող մարզպետն ավելի շատ մտահոգություն է առաջացրել որոշ կուսակից ընկերների համար, քան՝ ՀՀԿ-ականների: Շիրակի մարզպետարանի աշխատակազմը փորձում է դիվանագիտորեն թաքցնել լարված իրավիճակը: Սակայն, միաժամանակ անհասկանալի է, թե ինչ մտավախություն կա մեկ այլ կուսակից ընկերոջ հետ աշխատելուց:

Սրան զուգահեռ բարձր է մարզպետի աթոռը Արթուր Խաչատրյանին զիջող Հովսեփ Սիմոնյանի տրամադրությունը: Վերջինս armtimes.com-ի հետ զրույցում նշում է, որ մարզպետի փոփոխությունը իր գործընկերներին չի ուրախացրել, տխրողներ կան, բայց ինքը հորդորել է իր կուսակից ընկերոջից չկաշկանդվել:

Սիմոնյանն ասում է, որ առաջիկայում նոր աշխատանք են առաջարկելու: Պաշտոնն անհայտ է, թեեւ աշխատավայրը, ըստ նրա, Երեւանում է:

«Ինձ նոր պաշտոն են առաջարկելու, որը շատ կարճ ժամանակում պարզ է լինելու, թե ինչ է»,- ասում է Շիրակի դեռեւս գործող մարզպետը եւ ավելացնում, որ ինչ ոլորտում էլ աշխատանք առաջարկեն, խնդիրներ չի ունենա, քանի որ մարզպետի պաշտոնը փոխկապակցված է եղել բոլոր ոլորտների հետ:

Հովսեփ Սիմոնյանը դժվարանում է պատասխանել, թե մարզպետի փոփոխությունը հանրապետության աղքատ մարզին ինչ է տալու:

«Ժամանակը ցույց կտա, թե փոփոխությունը ինչ է տալու, բայց ես կուզենայի, որ փոփոխության արդյունքում ավելի մեծ հաջողություններ ունենանք: Դա մեր բոլորի հաջողությունը կլինի: Պետք է բոլորս նոր մարզպետի կողքին լինենք, որ նա կարողանա լավ աշխատեոլ»,- կարծում է Սիմոնյանը:

Շիրակի ՀՅԴ-ական նոր մարզպետը երեւանաբնակ է: Գյումրիում ակտիվ քննարկման թեմա է դարձել, այն որ Արթուր Խաչատրյանը շիրակցի չէ: Հովսեփ Սիմոնյանից armtimes.com-ը հետաքրքրվեց, թե արդյո՞ք դաշնակցության կադրերը Շիրակում սպառված են, որ կուսակցության ԳՄ-ն Շիրակ Երեւանից է մարզպետ գործուղում:

«Չեմ կարծում, որ թեկնածուի խնդիր ունենք մարզում: Մեր գյումրվա լեզվով ասած`կան կուսակից ընկերներ, ովքեր կարող էին մարզպետացուներ լինել: Մի քանիսը, որ հաստատ կային: Անուններ չեմ ուզում նշել, բայց չորս կուսակցական ընկերոջ անուն կարող եմ ասել»,- նշեց նա:

Հովսեփ Սիմոնյանը Շիրակի մարզը ղեկավարեց մեկ տարի եւ մի քանի ամիս: Նա առանձնացնում է ձեռքբերումներ, որոնք հասցրել է այս մեկ տարվա ընթացքում իրականացնել:

«Իմ պաշտոնավարման ժամանակահատվածը ծանր էր մարզի եւ հանրապետության համար: Ինձ հաջողվեց բոլոր կառույցների հետ աշխատել համերաշխ, փոխկապակցված: Իմ պաշտոնավարման ընթացքում ավարտվեց Ախուրյանի անօթեւանության խնդիրը, Գյումրիում ապրող անօթեւան 82 ընտանիքի ԲԳՎ վկայագիր տվեցինք, որով էլի վերջակետ դրվեց անօթուանության խնդրին»,-եզրափակեց Հովսեփ Սիմոնյանը:

Հունիսի 8-ի կառավարության հերթական նիստի ժամանակ, վարչապետը հավանաբար կհաստատի մարզպետի փոփոխությունը: Նախնական տեղեկություններով՝ Արթուր Խաչատրյանը Շիրակի մարզ կժամանի հունիսի 9-ին՝ ուրբաթ օրը:

Ինչ վերաբերում է  շիրակցի մարզպետացուներին,  շրջանառվում էին լուրեր, որ Սիմոնյանին փոխարինելու է ԱԺ ընտրությունների ժամանակ ՀՅԴ-ն ներկայացրած թեկնածուներից մեկը՝ Հակոբ Մաթիլյանը: Բացի այդ, ՀՅԴ-ականներ խիստ սրտնեղած են, քանի որ հատկապես մարզպետարանի որոշ վարչության պետեր կարծում էին, որ իրենք են լինելու մարզպետ: Հավանաբար, վերոհիշյալ խորը ընկճախտի պատճառը հենց սա է, որ այս մարդիկ անտեսվել են ՀՅԴ էլիտայի կողմից:

Տպել
4119 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին