Ուղղիչ աշխատանքային խումբ. պատգամավորներին դաստիարակելու են

06/06/2017 schedule17:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հունիսի 8-ի համարում

Դեռեւս նախորդ նստաշրջանում, երբ ԱԺ գրեթե բոլոր նիստերը, հատկապես հայտարարություններին հատկացված րոպեները հիմնականում նվիրվում էին փոխադարձ հայհոյանքներին եւ վիրավորանքներին, որոշ պատգամավորներ պարբերաբար առաջարկում էին ԱԺ-ում էթիկայի հանձնաժողով ստեղծել: ԱԺ նախորդ նստաշրջանն իսկապես հարուստ էր հակաէթիկական դրսեւորումներով՝ սկսած Հմայակ Հովհաննիսյանի շարիկովյան թեմաներից, վերջացրած՝ ՕԵԿ-ի պատասխան հայհոյանքներով, որի «սպանիչ» ակորդը ՕԵԿ-ական Հեղինե Բիշարյանի պաշտոնական հայտարարությունն էր առ այն, որ Հ.Հովհաննիսյանը ոչինչ չի հասկանում ո՛չ կույսից, ո՛չ էլ կնոջից:

Բացի հայտնի այս հակամարտությունից, ե՛ւ անցած, ե՛ւ այս նստաշրջանում պատգամավորներն աշխատանքային նիստերի ընթացքում իրար որակեցին «լափառոշ», «հիմար», «սակավամիտ», «կուրտիզանուհի», «քաղաքական անմեղսունակ», «պադոշ», «տգետ», «կազյոլ», «եզ», «անասուն» եւ «ցուլ» արտահայտություններով: Հիշեցնենք, որ սույն որակումները հնչել են հատկապես ԱԺ հայտարարությունների ժամին՝ խորհրդարանական ողջ հակագեղագիտական դրսեւորումներին մասնակից դարձնելով ողջ հանրությանը: Ուստիեւ, ինչպես երեկ մեզ տեղեկացրեց «Ժողպատգամավոր» խմբի ներկայացուցիչ Մկրտիչ Մինասյանը, խորհրդարանում  ստեղծվել է էթիկայի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ, որի հիման վրա էլ՝ աշնանային նստաշրջանում կստեղծվի էթիկայի հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով:

Աշխատանքային խումբն արդեն իսկ գումարել է երկու նիստ՝ քաղաքակիրթ երկրների  պառլամենտներում գործող նմանատիպ հանձնաժողովների աշխատանքներին ծանոթանալու նպատակով: «Մենք առայժմ ուսումնասիրում ենք այլ երկրների փորձը՝ աշխատելով գտնել այն չափորոշիչները, որոնց խախտումը կարելի է որակել որպես էթիկայի խախտում: Նաեւ՝ ուսումնասիրում ենք, թե այլ երկրների խորհրդարաններում ինչ կարգի տույժերի են ենթարկվում այն պատգամավորները, որոնք խորհրդարանում խախտում են էթիկայի նորմերը: Ակնհայտ է, որ մեր խորհրդարանում էթիկայի նորմերը խախտվել են բազմիցս: Ուստի, ըստ իս, այդ օրինախախտներն այսուհետ պետք է ենթարկվեն հասարակական պարսավանքի, եւ ԱԺ ամբիոնից, ի լուր ողջ ժողովրդի, պետք է հայտարարվի այդ մասին:

Հասկանալի է, որ էթիկայի հանձնաժողովը չի կարող էթիկայի նորմերը խախտած պատգամավորին մանդատից զրկել կամ իրավական այլ լուծումներ առաջարկել, սակայն բարոյական պարսավանքը եւս բավականին ազդեցիկ միջոց է»,- երեկ ասաց Մ. Մինասյանը: Ըստ նրա՝ եթե խորհրդարանն ընդունելի համարի հասարակական պարսավանքի, կամ, այլ կերպ ասած, ԱԺ ընկերական դատարանի ինստիտուտը, ԱԺ կանոնակարգի օրենքում եւս պետք է կատարվի համապատասխան փոփոխություն: Սույն աշխատանքային խմբում ընդգրկված են Վահան Հովհաննիսյանը (ՀՅԴ), Ռաֆիկ Գրիգորյանը (ՀՀԿ), Մհեր Շահգելդյանը (ՕԵԿ): Խորհրդարանական ընդդիմությունն ու ՄԱԿ-ը հրաժարվում են մասնակցել այս խմբի աշխատանքներին:

«Մենք այս խորհրդարանի աշխատանքներին չենք մասնակցում. իրենք իրար հայհոյում են, թող իրար մեջ էլ իրենց հարցերը լուծեն»,-ասում է «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչ Շավարշ Քոչարյանը: Ըստ ՄԱԿ խմբակցության նախագահ Գուրգեն Արսենյանի՝  իրենց խմբում բոլորը դաստիարակված են, իսկ ուրիշներին դաստիարակելու արտահաստիքային առաքելություն իրենց վրա վերցնել չեն ուզում. հատկապես որ՝ ՄԱԿ-ի նախընտրական ծրագրում իրենք այլ պատգամավորների դաստիարակելու խոստում չեն տվել. «Քանի որ մենք խոսքի ազատության կողմնակից ենք, նաեւ համարում ենք, որ ցանկացած մարդ իրավունք ունի արտահայտելու ցանկացած կարծիք, ուստի չենք կարծում, որ անհրաժեշտ է ստեղծել ցենզուրային մի օրգան, որը կմտնի մարդկանց արտահայտությունների, մտքերի, ձեւակերպումների մեջ եւ դրանց գնահատականներ կտա:

Եթե Սուրեն Բաղդասարյանը Մոնակոյի թիմի  գլխավոր մարզչին համառորեն Դեշան է ասում, չնայած այդ մարդու ազգանունը բոլորովին այլ է, ուրեմն՝ բոլորն էլ իրավունք ունեն ցանկացած սխալ բան ասելու: Մարդը, մինչ հասարակության մեջ որեւէ դերակատարություն ունենալը, պետք է ծանոթ լինի վարվեցողության կանոններին, որպեսզի ընդունելության գնալիս՝ սիգարը չուտի, ձեռքը լվանալու համար նախատեսված քացախաջուրը չխմի: Դա ԱԺ-ում չէ, որ պետք է նրան սովորեցնել»: Ինչեւէ, էթիկայի հանձնաժողովի մասին ի՞նչ են մտածում հատկապես այն պատգամավորները, ովքեր առավել հաճախ են խախտել էթիկայի նորմերը: Մասնավորապես, պատրա՞ստ է Հմայակ Հովհաննիսյանը դադարել իր քաղաքական հակառակորդներին անվանել Շարիկով կամ «կազյոլ». «Յուրաքանչյուր մարդ էթիկայի նորմերը պետք է պահպանի միայն իր ընտրողների առաջ, եւ ընտրողն է որոշողը՝ իր պատգամավորը խախտե՞լ է էթիկայի կանոնները, թե՝ ոչ:

Ի՞նչ իրավունք ունեն այլ պատգամավորներ որոշելու այս կամ այն պատգամավորի արտահայտությունների բնույթը: Ինչ վերաբերում է իմ տված որակումներին, ես օգտվել եմ բացառապես գեղարվեստական եւ քաղաքագիտական գրականությունից եւ որեւէ մեկի անձը չեմ վիրավորել: Շարիկովն այնքան էլ վատ կերպար չէ, որից այդքան վիրավորվում են իմ քաղաքական հակառակորդները: Չէ՞ որ անձամբ Պրեոբրաժենսկին էր ասում՝ ի՞նչ հրաշալի եւ սիրելի շուն էր նա»: Ինչեւէ, ԱԺ-ում ստեղծված էթիկայի հարցերով աշխատանքային խմբի անդամ Մ.Մինասյանը տեղեկացնում է, որ իրենց խումբը մինչեւ աշնանային նստաշրջանի մեկնարկը կպատրաստի էթիկայի հռչակագիր, ուր նշված կլինեն այն չափորոշիչները, որոնք սահմանում են խորհրդարանական էթիկա հասկացությունը: Որից հետո, եթե ԱԺ-ն կողմ կլինի, այս խմբի հիման վրա կստեղծվի էթիկայի ժամանակավոր հանձնաժողով՝ պատգամավորների հակաէթիկակական գործունեությունը հնարավորինս սանձելու համար:

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1270 դիտում

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում