«Մեծ եղբոր» կրնկի տակ. գա՞զ, թե՞ թմրանյութ

06/06/2017 schedule17:05

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հունիսի 8-ի համարում

Երեկ Ռուսաստանի Դաշնության պետական դումայում տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ, որի մասնակիցները մտադրություն են հայտնել դիմել կառավարությանը՝ առաջարկելով փուլային տարբերակով ռուսական շուկայում բարձրացնել գազի գինը: Երեկ այսպիսի հաղորդագրություն են տարածել ռուսական լրատվամիջոցները: Նրանց ներկայացմամբ՝ Դումայի էներգետիկայի, կապի եւ տրանսպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Վալերի Յազեւն այս առաջարկը պայմանավորել է Ռուսաստանի գազային համակարգի արդյունավետության եւ ներդրումային գրավչության բարձրացման անհրաժեշտությամբ: Արդեն իսկ անցած տարվանից Ռուսաստանում գազի գնի բարձրացման պահանջ է ներկայացնում Եվրամիությունը:

Վերջինիս պահանջը պայմանավորված է նրանով, որ ռուսական ընկերություններն, օգտագործելով էժան գազ, արտադրում են ինքնարժեքով ավելի ցածր արտադրանք, եւ այդ պատճառով՝ ունենում են ավելի բարենպաստ դիրք եվրոպական արտադրողների հետ մրցելիս: Ներքին շուկայում գազի գնի բարձրացման պահանջ է ներկայացնում նաեւ Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը, որի անդամ է ձգտում դառնալ Ռուսաստանը: ԱՀԿ-ն իրավացիորեն համարում է, որ Ռուսաստանի ներսում միջազգային գներից մի քանի անգամ ցածր գին սահմանելով՝ պետությունը, փաստորեն, անուղղակիորեն հսկայական սուբսիդիաներ է տալիս ընկերություններին, իսկ սա՝ ԱՀԿ-ի կարեւորագույն սկզբունքներից մեկի կոպիտ խախտում է, ինչը երբեք հնարավորություն չի տա Ռուսաստանին՝ անդամագրվելու ԱՀԿ-ին:

Սրան ավելացնենք, որ Վ.Պուտինի շրջապատում արդեն խոսում են ոչ թե գազի գինը բարձրացնելու, այլ՝ ընդհանրապես ազատականացնելու մասին: Մասնավորապես այս տեսակետն է պնդում ՌԴ նախագահի խորհրդական, որոշ կարծիքների համաձայն՝ Ռուսաստանում տեղի ունեցող տնտեսական բարեփոխումների «ճարտարագետներից» մեկը՝ Անդրեյ Իլարիոնովը: Մի խոսքով, այլեւս կասկածից վեր է, որ Ռուսաստանում գազի գինը բարձրանալու է: Գազի գինը մեզ հետաքրքրում է այնքանով, որքանով դրանից, առանց չափազանցության, կախված է մեր երկրի ապագան: Իսկ այդ կախվածությունն այն աստիճանի է, որ դա կարելի համեմատել թմրանյութից կախվածության հետ: Այս տեսակետին կարծես համաձայն է նաեւ հանրային ծառայությունները կարգավորող (նախկին բնական մենաշնորհները կարգավորող) հանձնաժողովի փոխնախագահ Նիկոլայ Գրիգորյանը:

Մեզ հետ զրույցում վերջինս, որեւէ կերպ չհերքելով այս պնդումը, համոզմունք հայտնեց, որ որքան հասարակությունն ի վիճակի լինի թանկ վճարել իր պահանջների դիմաց, այդքանով՝ երկրի ապագան ավելի խոստումնալից կլինի: Այսինքն, հասարակությունը եւ տնտեսությունը պետք է պատրաստ լինեն, որ գազի գինը կարող է անսպասելի հավասարվել միջազգային գներին: Ու որքան բարձր է այդ պատրաստվածությունը, այնքան ցածր է մեր կախվածությունը Ռուսաստանից:  Ռուսաստանը Հայաստանին գազ է վաճառում հազար խորանարդ մետրը մոտ 53 դոլարով: Սա կրկնակի ցածր է գազի միջազգային գներից եւ գրեթե կրկնակի բարձր՝ ներռուսաստանյան գնից: Հայաստանում արտադրված էլէներգիայի մոտ 35 տոկոսն արտադրվում է այդ գազից, բնակչությանը մատակարարվում է միայն այդ գազը, գազ օգտագործող ընկերություններն օգտվում են միայն այդ գազից:

Այլ կերպ չէր էլ կարող լինել, որովհետեւ Հայաստան մտնող միակ գործող գազամուղը գալիս է Ռուսաստանից: Եւ գազի գնի ցանկացած փոփոխության մեր տնտեսությունն արձագանքելու է անմիջապես: Իսկ գործընթացները զարգանում են այն ուղղությամբ, որ գազի գինն, այնուամենայնիվ, բարձրանալու է: Եթե ռուսական իշխանությունները դիմելու են ներքին սպառողներին գազն ավելի թանկ վաճառելու քայլին, ինչո՞ւ պետք է դրանից խուսափի Հայաստանը: Երաշխավորվա՞ծ է արդյոք, որ Հայաստանի համար գազը չի թանկանա: Ըստ Նիկոլայ Գրիգորյանի՝ հանձնաժողովում կա ընդամենը մի փաստաթուղթ, ըստ որի՝ Ռուսաստանից մատակարարվող գազի գինն անփոփոխ է մնալու միայն մինչեւ այս տարվա վերջ:

Իհարկե, Հայաստանին մատակարարվող գազի գինը կարող է չբարձրացվել նաեւ հաջորդ տարի, բայց դրա դիմաց մենք թանկ ենք վճարելու: Արդեն վճարել ենք մասնավորապես նրանով, որ Բաքու-Ջեյհան նավթամուղը, հետագայում՝ նաեւ գազամուղը, շրջանցեն Հայաստանը: Եւ Հայաստանը հայտնվել է Ռուսաստանի բռի մեջ: Կամ ավելի ճիշտ՝ Հայաստանը «նստած է» Ռուսաստանի գազային ներարկիչի վրա: Ճիշտ այնպես, ինչպես թմրամոլն է «նստում» կոկաինի ներարկիչի վրա:  Իսկ թմրամոլն իրեն թմրանյութ մատակարարողի համար պատրաստ է անել ամեն ինչ՝ առանց բացառության:

Հայկ Գեւորգյան

Տպել
1191 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա