Երկու քարի արանքում. իսկ հոտը խարխափում է անորոշ

07/06/2017 schedule15:40

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հունիսի 9-ի համարում

«Սոցիալական ապահովության քարտերի» մասին ՀՀ օրենքը, եւ այդ քարտերը ստանալու պարտավորության գիտակցումը Հայաստանի՝ առանց այն էլ հոգսաշատ հանրությանը հավելյալ մտատանջությունների առաջ է կանգնեցրել: Որքան մոտենում է հուլիսի մեկը՝ օրենքի սահմանած այն ժամկետը, որից հետո ՀՀ քաղաքացիները կարող են աշխատավարձ, կենսաթոշակ եւ նպաստ ստանալ միայն սոցիալական քարտի առկայության դեպքում, այնքան մարդիկ (խոսքը հասարակ աշխատավորների մասին է) անօգնական եւ երերուն վիճակում են հայտնվում: Վերջերս մենք որոշակի ահազանգեր էինք ստացել այն մասին, որ պետական հիմնարկություններում, օրինակ՝ մանկապարտեզներում, դպրոցներում, բուժհիմնարկներում, ընդհուպ՝ ՀՀ ԳԱԱ-ում, ղեկավարությունն աշխատակիցներին պարտադրում է կոլեկտիվ հայտեր ներկայացնել սոցիալական քարտեր ստանալու համար, հակառակ դեպքում՝ սպառնալով մայիս, հունիս ամիսների աշխատավարձերը նույնպես չբաժանել:

Այս կարգի ահազանգերի հետքերով երեկ  եղանք մի քանի հիմնարկություններում, որտեղ փորձեցինք առաջին հերթին պարզել՝ արդյո՞ք այդպիսի դեպքեր եղել են, եւ հետո՝ ընդհանրապես ի՞նչ վիճակում է գործընթացը: Եւ թեեւ ահազանգերն այն մասին, թե այս ամիսների աշխատավարձերը նույնպես սպառնում են չտալ՝ հերքվեցին, սակայն շատ այլ իրողություններ պարզվեցին, որոնք ոչ պակաս մտահոգիչ են:  Այդ հաստատություններում աշխատող քաղաքացիների հետ մեր զրույցը ցույց տվեց, որ նրանք ընդհանրապես չեն պատկերացնում, թե ինչ է սոցիալական քարտը, ինչի համար է այդ համակարգը ներդրվում, իրենք որեւէ շահ ունե՞ն այդ ամենում, թե՝ ոչ եւ այլն: Մոտ երկու ամիս առաջ սոցիալական քարտերի համար կոլեկտիվ հայտ ներկայացրած Երեւանի թիվ 1 պոլիկլինիկայի աշխատակիցներից մեկը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը չի հասկանում «սոցիալական քարտն էդ ինչ բան է»:

Իսկ մեր այն հարցին, թե այդ դեպքում ինչպես է հայտ ներկայացրել՝ պատասխանն այսպիսին էր. «Անձնագրերը հավաքել են, տարել են՝ լրացրել, չեն էլ ասել՝ ինչի համար»: Հիշեցնենք, որ սոցիալական քարտի հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ են միայն անձնագրի տվյալները: Նույն պոլիկլինիկայի տնօրեն Ռուզաննա Հայրապետյանի խոսքերով՝ իրենց պոլիկլինիկայում նույնպես որեւէ խնդիր չի առաջացել, սակայն ո՛չ այն պատճառով, որ իրենք անձնագրերը հավաքել եւ տվյալները լրացրել են առանց մարդկանց այդ մասին տեղյակ պահելու: Տիկին Հայրապետյանը մեր զրույցում ասաց, որ իրենք ժողով են հրավիրել, մարդկանց բացատրել խնդրի էությունը, ինչը վերջիններս հասկացել են:  Պետք է նշել սակայն՝ ոչ բոլոր հիմնարկություններում են մարդիկ «հասկացել»: «Գրիգոր Լուսավորիչ» բուժհաստատության կազմում գտնվող թիվ 2 պոլիկլինիկայի տնօրեն Վահրամ Կարապետյանն, օրինակ, նշեց, որ իր աշխատողների մեջ եղել են մարդիկ, ովքեր կտրականապես հրաժարվել են սոցիալական քարտ ստանալ՝ իրենց սկզբունքներից ելնելով:

Մեկ այլ բուժհիմնարկում՝ Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանին կից պոլիկլինիկայում ու հիվանդանոցում ամբողջ աշխատակազմը սոցիալական քարտերից հրաժարվելու մասին դիմում է ներկայացրել ղեկավարությանը: Նշենք, որ  այսպիսի հրաժարականների հիմքում միայն մեկ պատճառաբանություն է ընկած՝ սոցիալական ապահովության քարտերի սատանայական եւ միստիկական բնույթի մասին շարունակվող խոսակցությունները: Մի կողմից՝ մարդիկ այդ համակարգի ներդրումն իրականացնող մարմինների կողմից չափազանց կցկտուր ինֆորմացիա են ստանում դրա էության մասին, եւ միակ բանը, որ շատ լավ ըմբռնում են՝ աշխատավարձ չստանալու մասով է: Մյուս կողմից՝ զանազան վերլուծություններ են լսում սատանայի երեք փուլանոց ծրագրի մասին, որը սկսվում է սոցիալական քարտերի համակարգի ներդրմամբ եւ վերջանում՝ մարդկանց մեջ սատանայի դրոշմ հանդիսացող չիպերի  տեղադրմամբ:

Իհարկե, մի այնպիսի երկրում, որտեղ  ժողովուրդը վստահում է իշխանավորներին՝ մարդիկ սատանայի դրոշմի մասին խոսակցություններին լուրջ չէին վերաբերվի: Սակայն Հայաստանի քաղաքացիները, օբյեկտիվ պատճառներով, հակված են ավելի շատ հավատալ, որ իրենց մարմնում չիպեր են տեղադրելու, քան՝ որ իշխանությունների նոր ծրագրից իրենք օգտվելու են: Մեծ դեր է խաղում նաեւ այն, որ Եկեղեցին այնքան էլ հստակ չէ իր դիրքորոշումներում՝ դեռեւս հետեւողի դերում է, թեեւ մի քանի կցկտուր հայտարարություններ կրկին արվել են այն մասին, որ այդ ամենում որեւէ հակաաստվածային, ասել է թե՝ սատանայական բան չկա: Սակայն Ամենայն Հայոց կաթողիկոսն, օրինակ, ամբողջ եկեղեցական դասի հետ միասին, չի շտապում  սոցիալական քարտ ստանալ կամ հստակ հրաժարվել ստանալուց եւ այդպիսով կողմնորոշել իր մոլորված հոտին:

Իհարկե, թե՛ եկեղեցին, թե՛ կառավարությունը, թե՛ չիպերի մասին  լուրերը տարածողներն իրենց դրդապատճառներն ունեն: Սակայն այս երեքի  լղոզված  գործելաոճի արդյունքում կրկին տուժում է ՀՀ շարքային քաղաքացին, որն իր վստահությունը վաղուց կորցրել է բոլորի եւ ամեն ինչի նկատմամբ: Իսկ Հայաստանի բնակչության մի զգալի հատված այսօր երկու քարի, տվյալ դեպքում՝ սատանայի եւ «հացի փողից» զրկվելու հեռանկարի արանքում է իրեն զգում եւ համբերատար սպասում է, թե ով է իրեն այդ վիճակից հանելու:

Աննա Հակոբյան

Տպել
1206 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում