«Մեծ եղբոր» մենթալիտետը. ռուսը կասի «բրատ» ու թիկունքից կխփի

07/06/2017 schedule15:45

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հունիսի 9-ի համարում

Ռուսական իշխանությունների եւ անձամբ Վլադիմիր Վլադիմիրվիչ Պուտինի անվերապահ աջակցությունը Ռոբերտ Քոչարյանին ստիպում է նույնիսկ ընդգծված պրոռուսական կողմնորոշում ունեցող գործիչներին՝ փոխել իրենց հայացքները: «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը, որը սիրում է միշտ կրկնել, թե հայ ժողովրդի անցյալը, ներկան եւ ապագան սերտորեն կապված են Ռուսաստանի հետ, նույնպես վերանայում է Ռուսաստանի նկատմամբ իր մոտեցումները: Այժմ նա կարծում է, որ վերջին տարիների ընթացքում Ռուսաստանը, Հայաստանում ձեռք բերելով ստրատեգիական նշանակության օբյեկտներ, կորցնում է հայ ժողովրդի եւ Հայաստանի ստրատեգիական բարեկամությունը:

«Եթե այս իշխանություններին թվում է, որ Ռուսաստանի, նրա նախագահի կամ Պնախարարի աջակցության միջոցով իրենց կհաջողվի լուծել իշխանության մնալու հարցը, նշանակում է՝ նրանք վատ են հասկանում ոչ միայն հայ ժողովրդի, այլ նաեւ ռուսների մենթալիտետը: Ռուսն այսօր քեզ կասի «բրատ», իսկ վաղը թիկունքից կհարվածի», - բացատրում է ռուսների մենթալիտետը ավելի լավ հասկացած Մարգարյանը: Որպես իր ասածի ապացույց՝ նա հիշեցնում է, թե ինչպես ռուսական քաղաքական եւ զինվորական վերնախավն արձագանքեց Վաղարշակ Հարությունյանի ձերբակալությանը եւ Աշոտ Մանուչարյանի նկատմամբ իրագործված մահափորձին:

«Այս մարդիկ անցել էին ռուսական դպրոց եւ չեն պատկերացնում Հայաստանի ապագան առանց Ռուսաստանի, բայց տեսեք, թե ինչ ստացվեց արդյունքում: Վաղարշակ Հարությունյանը որպես զինվորական իր որակով ոչ միայն չի զիջում ռուսական զինվորական էլիտայի ներկայացուցիչներին, այլ շատ դեպքերում՝ նաեւ գերազանցում է: Երբ նա ԱՊՀ պաշտպանական բյուրոյում Հայաստանի ներկայացուցիչն էր կամ Հայաստանի Պնախարարը, բոլորը նրան գիտեին եւ ընդունում էին, բայց երբ նա անօրինականորեն հայտնվեց ճաղերի ետեւում՝ քար լռություն է: Նույնիսկ ձեւ են անում, որ չգիտեն», - ասում է պարոն Մարգարյանը:

Վերջինս ասում է, որ նույնը վերաբերում է վերլուծաբան, քաղաքական գործիչ Աշոտ Մանուչարյանին, ում իր մոտ կերազեր աշխատանքի ընդունել ցանկացած ռուսական ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ: «Մանուչարյանը ռուսական քաղաքական եւ զինվորական էլիտայի բազմաթիվ ներկայացուցիչների հետ շփումներ եւ մտերմություն ունի, սակայն երբ այստեղ նրա նկատմամբ մահափորձ կազմակերպվեց՝ կրկին զրոյական արձագանք», - ասում է մեր զրուցակիցը: Նման վերաբերմունքը նա բացատրում է նույն ռուսական քաղաքական վերնախավում Հայաստանի նկատմամբ տեղի ունեցած փոփոխությամբ:

«Եթե ԽՍՀՄ ղեկավարությունը Հայաստանը տեսնում էր որպես արդյունաբերական հզոր արտադրություն ունեցող, տնտեսապես զարգացած երկիր, ապա այսօրվա Ռուսաստանին Հայաստանը պետք է որպես աշխարհագրական տարածք: Իսկ հայ ժողովրդի մտավոր եւ ֆիզիկական պոտենցիալը նրանք օգտագործում են Ռուսաստանի կարիքների համար: Ում համար է գաղտնիք, որ Հայաստանը դատարկվում է, իսկ այստեղից մեկնածները մերձմոսկովյան տարածքներում ամբողջ քաղաքներ են կառուցում»,  - բացատրում է պարոն Մարգարյանը: Նրա կարծիքով՝ հենց նման Հայաստան ստեղծելու ցանկությամբ է բացատրվում, որ ապրիլի 13-ի իրադարձություններից հետո ՌԴ նախագահն ընդունեց Ռոբերտ Քոչարյանին: 

«Ըստ էության՝ Ռուսաստանը ստանձնեց այդ ջարդի, այսպես ասած, աշխարհաքաղաքական պատասխանատվությունը: Այն, որ հայ ոստիկանը ոտնատակ տվեց հայ կնոջը, դրա մեջ մեղքի իր բաժինը ունի նաեւ Ռուսաստանը», - պնդում է Գառնիկ Մարգարյանը: Մեր զրուցակիցը  եզրակացնում է, որ այս ամենը գիտակցելով՝ հայ ժողովուրդն ինքնուրույն պետք է լուծի իր խնդիրները: «Առաջիկա շաբաթվա ընթացքում տեղի կունենա Մտավորականների ֆորումի հերթական հավաքը, որը կտա ներքաղաքական վիճակի հստակ գնահատականը, մատնացույց կանի ընդդիմության սխալները եւ այն ուղիները, որոնցով հնարավոր կլինի լուծել այսօրվա մաքսիմում ծրագիրը՝ իշխանափոխությունը», - ասում է Մտավորականների ֆորումի աշխատանքներին ակտիվորեն մասնակցող Գառնիկ Մարգարյանը:

Ըստ նրա՝ մտավորականությունը հակված է արձանագրելու, որ ընդդիմությունն իր ներկա կազմով լուծել է մինիմում ծրագիրը՝ հնարավորինս թուլացնելով իշխանությանը: Ինչ վերաբերում է ընդդիմության բացթողումներին, ապա մեր զրուցակիցը ասում է, որ այդպիսիք կարելի է համարել այն, որ ընդդիմության լիդերների շարքերում կան նեղ խնդիրներ, անձնական ամբիցիաներ, փոխադարձ անվստահություն: «Մտավորականությունը առաջարկելու է հարթակում գտնվող  ընդդիմությանն՝ ընդլայնել ռեժիմի դեմ պայքարող ուժերի ֆորմատը: Որեւէ մեկին իրավունք տրված չէ մոնոպոլացնել քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածը: Դաշտում կան ուժեր, որոնց մասնակցությունը քաղաքական գործընթացին՝ կարագացնի իշխանափոխությունը: Ժողովուրդն ուզում է նոր խոսք լսել, եւ ամռան այս ամիսները պետք է օգտագործել դրա համար», - ասում «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահը:

Ավետիս Բաբաջանյան

Տպել
1444 դիտում

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է