Գործ տալու դեմ պայքար մղողներն ամենախոշոր գործ տվողներն են. Փաշինյանը՝ ՀՅԴ պատգամավորին

Խորհրդարանի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ԱԺ արտահերթ նիստում, երբ քննարկվում էր հակակոռուպցիոն հանձնաժողով ստեղծելու հարցը, խմբակցության անունից ելույթ ունենալուց առաջ հայտարարեց, որ ելույթ է ունենալու որպես Կոշ քրեակատարողական հիմնարկի նախկին կալանավոր:

«Այսօր երկրորդ անգամ ստիպված էի խոսք խնդրել եւ ելույթ ունենալ որպես Կոշ ՔԿՀ-ի նախկին կալանավոր, եւ իմ տարակուսանքը հայտնել այն կապակցությամբ, որ եւ՛ նախորդ գումարման, ե՛ւ ընթացիկ գումարման ԱԺ-ում ժամանակ առ ժամանակ հնչում են մտքեր եւ արտահայտություններ, որոնք ինձ ստիպում են ինձ զգալ Կոշ ՔՀԿ-ի պատերից ներս»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ խորհրդարանում անընդհատ հնչում են «գործ տալ», «գործ տվող» ձեւակերպումները:

Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ «գործ տալ», «գործ տվող» հասկացությունները հանցագործ աշխարհին հատուկ ձեւակերպումներ են, իսկ հանցագործ աշխարհի գործառնական նշանակությունը թալանելն է, գողանալն եւ այդպես շարունակ:

«Մենք ի՞նչ ուղերձներ ենք հանրությանը եւ երիտասարդներին հղում: Էդ մեր բանակում եղած բազմաթիվ պրոբլեմներ այս խնդրի հետ են կապված: Երբ մեկը տեսնում է, որ մեկը տանկից վառելիք է գողանում, պետք է զեկուցագիր գրի ղեկավարությանը, որ մարտական հերթապահության մեջ գտնվող տանկի մեջ վառելիք չկա, կողքից ասում են՝ արա, հո գործ տվող չես, որ բան անես»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ մարդկանց կյանքերն է դրված սեղանին:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ ՀՀ Քրեական օրենսգրքի համաձայն՝ հանցագործության մասին պետք է նախաքննության մարմնին տեղյակ պահել, ինչպես նաեւ նախատեսված է, որ մարդը կարող է իր հարազատի մասին ցուցմունք չտա:

«Մեզ համար պետք է լինի կոնսենսուս, որ մենք ընդհանրապես թույլ չտանք, որ այս ամբիոններից հնչեն ելույթներ եւ խոսքեր, որոնք պատերի տակ պպզածերին թույլ տան ավելի պինդ պպզեն՝ իրենց զգալով ՀՀ-ի տերն ու տնօրեն: Եւ ես ձեզ ասեմ պատասխանատու կերպով` որպես Կոշ ՔԿՀ-ի նախկին կալանավոր, որ այդ գործ տալու մասին ազդարարողներն իրենք սահմանված ժամանակ եւ ձեւերում վազում եւ շատ ակտիվ գործ են տալիս իրենց իսկ տրամաբանության սահմաններում ստեր գրելով եւ մարդկանց նկատմամբ զրպարտագրեր եւ ամենավատ բաներն անելով: Հենց այդ հանցագործ աշխարհի ներկայացուցիչները, հենց այդ գողականները, ովքեր միֆ են ստեղծել»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով որ «գործ տալու» դեմ պայքար մղողներն ամենախոշոր գործ տվողներն են:

Հիշեցնենք, որ «գործ տալու» մասին այսօր աղմկահարույց ելույթ է ունեցել ԱԺ ՀՅԴ խմբակցության նորընտիր պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը:

Տպել
3849 դիտում

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ