Հայկական լոլիկն արտահանվում է 200 դրամով. ինչո՞ւ է ներքին շուկայում գինը 4 անգամ բարձր

Հայաստանից Ռուսաստան արտահանվող լոլիկի մեկ կիլոգրամի մաքսային գինը այս տարվա ձմեռային ամիսներին եղել է 200 դրամ: Սա ոչ չափազանցություն է, ոչ էլ ենթադրություն, այլ պաշտոնական վիճակագրական տվյալ:

Սա պարզ կարելի է հաշվարկել «168.am» պարբերականի հրապարակած պաշտոնական վիճակագրական տվյալներից, որոնք վերցված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տվյալների բազայից: Ըստ այդմ, այս տարվա առաջին երեք ամիսներին Հայաստանից Ռուսաստան է արտահանվել մոտ 8 հազար 300 տոննա լոլիկ, որի ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 3 միլիոն 378 հազար դոլար: Վերջին թիվը բաժանում ենք առաջին թվի վրա եւ ստանում ենք, որ մեկ կիլոգրամի գինը կազմել է 40 ցենտ, ինչն էլ հենց 200 դրամն է, նույնիսկ մի քիչ էլ պակաս:

Այդ նույն ամիսներին Հայաստանում լոլիկի մեկ կիլոգրամի մանրածախ գինը այդպես էլ չէր իջնում 1300 դրամից, իսկ մերթընդմերթ հասնում ու անցնում է 1700 դրամը: 1300-1700 դրամ մանրածախ գին ունեցող լոլիկի մեծածախ գինը չի կարող պակաս լինել 800-900 դրամից: Այս մեծածախ գինը շատ մոտ պետք է լինի Հայաստանից արտահանվող լոլիկի մաքսային արժեքին: Ու ստացվում է, որ Հայաստանից արտահանվող լոլիկի գինը մոտ 4 անգամ ավելի ցածր է եղել, քան ներքին շուկայում վաճառվողինը:

Սա, մեղմ ասած, աբսուրդ է: Գների նման տարբերությունը կարող է ունենալ երկու պատճառ ընդամենը: Կամ լոլիկի շուկայում գործող խոշոր տնտեսվարողները, օգտվելով նրանից, որ այլ երկրներում եւ առաջին հերթին Թուրքիայում արտադրված լոլիկի մուտքը Հայաստան փակվել է, եւ թանկ ու կրակ լոլիկ են «սաղացնում» սպառողների վրա, կամ էլ պաշտոնական վիճակագրական տվյալներն են սխալ: Երրորդ տարբերակն էլ այն է, որ համ թանկ «սաղացնում են», համ էլ վիճակագրությունն են կեղծում. այսպես ասած՝ երկուսը` մեկում:

Սկսենք երկրորդ տարբերակից: Ի՞նչ շահագրգռվածություն ունեն տնտեսվարողները ցածր մաքսային արժեք արձանագրելու հարցում: Համեմատության համար նշենք, որ, օրինակ, անցած տարվա նույն` հունվար-մարտ ամիսներին արտահանված մեկ կիլոգրամ լոլիկի մաքսային արժեքը եղել է 70 ցենտ: 2015 թվականին ամբողջ տարվա ընթացքում Հայաստանից արտահանված լոլիկի մաքսային արժեքը եղել է ավելի քան 1.3 դոլար, 2014-ին` 1.45 դոլար: Փաստորեն Հայաստանից արտահանվող լոլիկի մաքսային արժեքը անցած երեք տարիների ընթացքում նվազել է 3-3.5 անգամ: Տնտեսվարողների շահագրգռվածությունը ակնհայտ է: Ցածր մաքսային արժեք արձանագրելով, նրանք ավելի քիչ հարկային պարտավորություններ են ստանձնում, քանի որ Ռուսաստանում լոլիկի իրացման ստվերային մեխանիզմների պակասություն չկա: Արդյունքում տնտեսվարողը փոքր հասույթ է ցույց տալիս, հետեւաբար՝ ավելի քիչ հարկեր է վճարում:

Արտահանվող լոլիկի մաքսային արժեքի խիստ ցածր, անտրամաբանական այս արժեքի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով դիմեցինք ՀՀ պետեկամուտների կոմիտե: Այստեղ խոստացան հարցը ուսումնասիրել եւ առաջիկայում պարզաբանել:   

Թե իրականում ինչ գնով է լոլիկը արտահանվում Ռուսաստան, կախված է, բնականաբար, սեզոնից: Մեկ կիլոգրամի արտահանման գինը (ոչ ամառային ամիսներին) տատանվում է 500 դրամի շրջակայքում: Եվ այստեղ առաջանում է հաջորդ հարցը: Եթե արտահանվող լոլիկի իրական գինը 500 կամ, ասենք, 600, կամ էլ նույնիսկ 700 դրամ է, ապա ինչու է դրա գինը մեր խանութներում ու շուկաներում ձմռանը հասնում մինչեւ 1500-1700 դրամի: Սա արդեն շուկայական տնտեսության սկզբունքները շոշափող հարց է:

Եվրասիական տնտեսական միությունը, որին մենք անդամակցել ենք տարիներ առաջ, ինքնին արդեն փակ տնտեսական տարածք է: Այդ կառույցը արդեն իսկ հիմնված է մրցակցությունը խաթարող, «ներքին արտադրողին խթանելու» միջնադարյան սկզբունքների վրա: Ու դա հերիք չէ, Հայաստանն իրեն փորձում է էլ ավելի մեկուսացնել, որպեսզի էլ ավելի «պաշտպանի ներքին արտադրողին»: Արդյունքը լինում է այն, որ մեր ներքին արտադրողը էլ ավելի անմրցունակ ապրանք է թողարկում: Ունենալով բարձր ինքնարժեքով արտադրանք եւ Ռուսաստանի շուկայում գրաված դիրքը չկորցնելու համար ներքին արտադրողը իր ապրանքի մի մասը աստղաբաշխական, անտրամաբանական գներով վաճառում է ներքին շուկայում, որպեսզի փոխհատուցի արտահանումից ստացած շատ փոքր եկամուտները: Ու քանի որ մեր սահմանները կողպեքով փակ են դրսում արտադրված անհամամեմատ ավելի էժան ու մրցունակ լոլիկի առաջ, խոշոր ներքին արտադրողները կարողանում են պայմանավորվել գների շուրջ, իրենց ուզած գնով ապրանքը «սաղացնել» սպառողների վրա:  Այդպես ավելի հեշտ է, քան նոր տեխնոլոգիաներ կիրառել ու ստանալ իրոք մրցունակ` ցածր ինքնարժեքով ու բարձր որակի արտադրանք:

Տպել
20517 դիտում

Քառօրյա պատերազմի ժամանակ մարտական հերթապահություն իրականացրած ՀՊՏՀ ուսանողների բաց նամակը վարչապետին, ԿԳ նախարարին

Ստորագրվեց Երևանում նոր ՋԷԿ-ի կառուցման համաձայնագիրը. ծրագրի արժեքը 250 մլն դոլար է

Եղել եմ ՀՀԿ անդամ, բայց 2011 թ-ից զբաղվում եմ միայն թատրոնի աշխատանքով. Կիրակոսյանն իր զգուշացման մասին

Անվանի մարզիկները հիշում են Յուրի Վարդանյանի հետ շփումը, խորհուրդները դրական էներգիան

Երեւանի կենդանաբանական այգում զեբրը սատկել է, կենդանուն թունավորել են մկնդեղով

Լուսինեի ներշնչանքի աղբյուր է դառնում ցանկացած իր. նկարչուհին իր բրենդն է ստեղծել

Ժամը 18:00-ի դրությամբ, համաներմամբ ազատ է արձակվել 465 դատապարտյալ

Քիչ առաջ ձերբակալվել է 20-ամյա կնոջը դաժան ծեծի ենթարկած 30-ամյա ամուսինը

Մայրապետյանն ազատության մեջ կդրսեւորի պատշաճ վարքագիծ. լրատվամիջոցների ղեկավարները հավաստիացնում են Փաշինյանին

«Ժառանգություն»-ը որոշել է չմասնակցել խորհրդարանական արտահերթ ընտրություններին

«Լույս» հիմնադրամը վերադառնում է, բայց կրթաթոշակ չի տալու. նոր նպատակները քաղաքակա՞ն են

Վարչապետի առաջարկով եւ նախագահի հրամանագրով Լեհաստանում ՀՀ նոր դեսպան է նշանակվել

Պետությանը հասցվել է 96 մլն դրամի վնաս, հարուցվել է 19 քրեական գործ. ուսումնասիրություններ՝ զինուժում

ՀՀ կարեւորում է ԱՄԷ-ի իրավապահ մարմինների միջեւ սերտ եւ օպերատիվ համագործակցությունը

Լիբանանում ՀՀ դեսպանը հետ է կանչվել, նոր դեսպան է նշանակվել Վահագն Աթաբեկյանը

Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանը

ՆԱՏՕ-ի տասնմեկ երկրներ ռազմական ծախսերն ավելացրել են մինչեւ ՀՆԱ-ի երկու տոկոսը

Բարեգործական համերգ Աննա Հակոբյանի բարձր հովանու ներքո. հասույթը կտրամադրվի քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը

Տիգրան Ուրիխանյանը փոշմանել է

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Յուրի Վարդանյանի քաղաքացիական հրաժեշտի արարողությանը