3 դիմորդ հայերենը վերահանձնելու դիմում է ներկայացրել. բողոքարկման օրը հունիսի 12-ն է

«Հայոց լեզու եւ գրականություն» առարկայից միասնական քննություն հանձնած երեք դիմորդ դիմումներ է ներկայացրել գնահատման եւ թեստավորման կենտրոն` խնդրելով թույլատրել քննություն հանձնել երկրորդ անգամ, որովհետեւ հունիսի 6-ին անցկացված միասնական քննության օրը իրենց ինքնազգացողությունը վատ է եղել:

«Ստացվել է երեք դիմում-խնդրանք, որտեղ երեխաները նշել են, որ վատ են զգացել եւ խնդրել են թույլ տալ նորից քննություն հանձնել: Այդ դիմումները կքննարկվեն բողոքարկման հանձնաժողովի հունիսի 23-ի նիստի ընթացքում: Ընդունվելիք որոշումը չի լինի անհատական, այլ կվերաբերի բոլոր նմանատիպ դեպքերին»,-  մեր զրույցում ասաց գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Արա Իսպիրյանը:

Նշված դիմորդների ստացած միավորներն, ըստ նրա, ԳԹԿ-ն դեռեւս չի ստացել, բայց ենթադրվում է, որ դրանք ցածր են: Ամեն դեպքում, Արա Իսպիրյանը հավանական չհամարեց, որ տվյալ դիմորդները քննությունը վերահանձնելու հնարավորություն ստանան: «Կարելի է ասել` դրական պատասխանի հավանականություն չկա: Այսինքն` մինչեւ հիմա մենք այդպիսի նախադեպ չենք ունեցել, թեպետ դիմումներ էլի եղել են»,- պատասխանեց տնօրենը:

Ընդգծենք, որ այն դեպքերում, երբ դիմորդներն ինքնազգացողությունը վատանալու պատճառով դիմում են քննական կենտրոնում հերթապահող բժշկին եւ ընդհատում քննությունը, նրանք վերահանձնելու իրավունք են ստանում առանց քննարկման` համաձայն քննական կարգի:

Ինչ վերաբերում է թեստերի բովանդակային կողմին ու դրանցում թերություններ հայտնաբերվելու մասին հարցին, Արա Իսպիրյանը պատասխանեց.

«Մենք ուրախությամբ ենք նշում, որ թե´ կենսաբանություն, ընդհանուր պատմություն, աշխարհագրություն եւ թե´ «հայոց լեզու եւ գրականություն» առարկաների թեստերում ոչ մի բովանդակային խնդիր չենք ունեցել, ու որեւէ մասնագետի կողմից նույնիսկ զանգ չի ստացվել, որ թեստերի մեջ կան խնդիր ունեցող առաջադրանքներ: Դիմորդներից էլ բովանդակային դժգոհություն չեն ունեցել: Թեստերը եղել են բացառապես մաքուր եւ բավական հաջողված»:

«Հայոց լեզու եւ գրականություն» առարկայի միասնական քննության արդյունքները քննական կենտրոններում կհրապարակվեն հունիսի 11-ին: Արդյունքները կարելի է բողոքարկել հունիսի 12-ին` ժամը 9-ից մինչեւ 18-ը, եւ դարձյալ այն կենտրոններում, որտեղ դիմորդները հանձնել են քննություն:

Առաջին օրվա` հունիսի 2-ի, քննությունների արդյունքների բողոքարկումը կավարտվի այսօր երեկոյան:

Տպել
2380 դիտում

Մահացել է Սարդ-մարդու, Երկաթե մարդու, Հալքի, Ֆանտաստիկ քառյակի, Իքս մարդկանց «հայրը»

Նիկոլ Փաշինյան, Լենա Նազարյան, Արարատ Միրզոյան. հայտնի է «Իմ քայլը» դաշինքի առաջին տասնյակը

ԿԸՀ-ի որոշմամբ, ավագանու անդամ Արամ Մանուկյանի լիազորությունները դադարեցված են, նրան կփոխարինի Միքայել Թումանյանը

Դաշնակցության անունից առաջադրվելու եմ պատգամավորի թեկնածու, պատվի հարց է. Գեղամ Մանուկյան

Պաշտպանն ուշադրության կենտրոնում է պահում խաղաղ հավաքների ժամանակ մարդկանց իրավունքների երաշխավորման հարցը

Կոռուպցիայի դեմ պայքարն ու բարեփոխումներն առաջնահերթություն են. Փաշինյանը՝ ԵՄ դեսպաններին

Դիլիջանի ոլորաններում, Սյունիքի մարզի Գորիս և Քաջարան քաղաքներում մառախուղ է

Արագ հավաքովի, սենդվիչային տարբերակով թաղամաս. Ա. Մեսչյանն առաջարկում է համալրել բնակֆոնդը

«Ղեկը աջ» նախաձեռնությունը վաղը Կառավարության մոտ մեծ բողոքի ակցիա կիրականացնի

Կան պաշտոնյաներ, որոնք ստանում են 1 մլն դրամից ավելի թոշակ. Թանդիլյանն առաջարկում է չափ սահմանել

20-ամյա կնոջը դաժան ծեծի ենթարկած 30-ամյա տղամարդը նախկինում երեք անգամ դատապարտված է եղել

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին

ՊԲ հրամանատարն ու Անջեյ Կասպրշիկը քննարկել են շփման գոտում տիրող իրավիճակը

Մինչեւ վերասարքավորում կատարելը իրենք չեն կարող այդ մեքենան շահագործել. Արմեն Փամբուխչյան

1988 թ. երկրաշարժի զոհերի հարգանքի տուրքի բոլոր միջոցառումները կկազմակերպվեն բարձր մակարդակով. Ցոլակյան

Ոստիկանին փորձում են անհիմն ազատել աշխատանքից. նա դիմում է ՀՀ ոստիկանապետին

Վերաքննիչը բեկանեց Շահեն Հարությունյանին տուգանելու մասին Վարչական դատարանի որոշումը

Իմ երեխան, իմանալով, որ մեքենան անսարք է, ասել է՝ ես չեմ վարի. զինծառայողի ծնողները մանրամասներ են պատմում

Ախալցխայում հայկական դպրոցի աղջիկներին մի քանի օր հետևել է Պակիստանի քաղաքացի. նրան ձերբակալել են

Քառօրյա պատերազմի ժամանակ մարտական հերթապահություն իրականացրած ՀՊՏՀ ուսանողների բաց նամակը վարչապետին, ԿԳ նախարարին