«Անլուրջ» գործ. կանխատեսումներ «Եվրո-2004»-ի վերաբերյալ

08/06/2017 schedule16:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հունիսի 10-ի համարում

Չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ այսօր ողջ աշխարհը միավորող ամենահզոր «գաղափարը» ֆուտբոլն է: Աշխարհն այսօր ապրում է ֆուտբոլի Եվրոպայի առաջնությամբ, որը մեկնարկելու է շաբաթ օրը: Այդ օրվան սպասում են բոլոր ֆուտբոլասերները՝ անկախ տարիքից, ազգությունից, սեռից, դավանանքից, քաղաքական հայացքներից, զբաղեցրած պաշտոնից: Մենք էլ այդ աշխարհի մի մասնիկն ենք եւ նույն անհամբերությամբ ու հուզմունքով սպասում ենք այդ մեծ տոնին: Հիմա տեսնենք, թե ինչ կանխատեսումներ են անում մեր քաղաքական գործիչներն ու պաշտոնյաները, ում են երկրպագում, որ թիմերն են հասնելու եզրափակիչ, ով է հաղթելու եւ ինչ հաշվով:

Ռոբերտ Քոչարյանն առայժմ ձեռնպահ է մնում կանխատեսումներ անելուց: Նրա մամուլի խոսնակ Աշոտ Քոչարյանն այլ մանրամասներ չհայտնեց. փոխարենը ներկայացրեց իր հստակ կանխատեսումը՝ եզրափակիչում կխաղան Հոլանդիայի եւ Ֆրանսիայի հավաքականները, Հոլանդիան կհաղթի 2:1 հաշվով: 

ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը վստահ է, որ հաղթելու է ուժեղագույնը: Սա, իհարկե, կարելի էր համարել ստանդարտ պատասխան, եթե նա չմասնավորեցներ, որ այդ ուժեղագույնը պարզվելու է, երբ եզրափակիչում մրցեն Անգլիայի եւ Հոլանդիայի հավաքականները:

ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը, պարզվեց, ընդհանրապես չի հետաքրքրվում ֆուտբոլով:

Իսկ մյուս փոխնախագահ Տիգրան Թորոսյանի պարագայում՝ խնդիրը մի քիչ բարդանում է: Նրա մեջ միավորվում են «տեխնարը», ֆուտբոլասերը եւ հայրենասերը: «Քանի որ ես ինժեներական կրթություն ունեմ, պետք է մի քիչ հիմքեր լինեն, որպեսզի կանխատեսումներ անեմ»,-մեր հարցին ի պատասխան ասաց Տ.Թորոսյանը: Իսկ  ցանկությո՞ւն: «Ցանկությունը մեկը պետք է լիներ, որ Հայաստանի հավաքականը խաղար, բայց ցավոք սրտի...»,-ասաց նա:

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կանխատեսում անելուց առաջ նախ ճշտեց, թե որոնք են, մեր կարծիքով, ամենաուժեղ հինգ հավաքականները, ապա՝ հայտնեց իր կարծիքը. «Իմ համակրանքը միշտ եղել է Ֆրանսիայի կամ Իտալիայի կողմը: Նրանցից մեկը կխաղա հավանաբար Գերմանիայի հետ եւ կհաղթի 2:0 հաշվով»:

Պնախարար Սերժ Սարգսյանը հայտնի է նրանով, որ ֆուտբոլի հարցում անում է անթերի կանխատեսումներ եւ մի անգամ նույնիսկ ստացել է մեր թերթի սահմանած մրցանակը: «Գոնե մի քանի խաղ խաղան, հետո կանխատեսում անեմ: Կլինի՞»,-կանխատեսում անելու մեր խնդրանքին ի պատասխան հարցրեց Ս.Սարգսյանը: Իհարկե՝ կլինի: Բայց որեւէ կանխատեսում Պնախարարից «չպոկելը» մեր ընթերցողները ճիշտ չէին հասկանա: Եւ պրն Սարգսյանը կանխատեսեց. «Կուզենայի, որ եզրափակիչում լինի 3:1 հաշիվ: Ինձ համար դա էական է»: Սա որպես ցանկություն կարող է հնչել, բայց հաշվի առնելով, որ Սերժ Սարգսյանի ցանկություններն ու կանխատեսումները մեծ մասամբ համընկնում են, կարելի է պնդել, որ դա հենց կանխատեսում է: Բայց թե ինչու է դա Պնախարարի համար այդքան էական՝ չհասկացվեց: Համենայնդեպս, քաղաքական ուժերին կառաջարկեինք Ս.Սարգսյանի կանխատեսման այդ հատվածն անուշադրության չմատնել. գուցե նա ինչ-որ բան ակնարկեց:   

Նախարարներից ամենամոլի ֆոտբոլասերը, թերեւս, առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանն է: Նրա կարծիքով՝ Չեխիայի հավաքականը շատ ուժեղ է եւ լավ թիմ է, բայց՝ կասկածում է, որ դուրս կգա եզրափակիչ: Ինչ վերաբերում է կանխատեսումներին, ապա, ըստ Կ.Ճշմարիտյանի, եզրափակիչում կխաղան Գերմանիան ու Անգլիան, եւ կհաղթի վերջինս՝ 1:2 հաշվով: 

Գերմանիայի՝ եզրափակիչ դուրս գալը կանխատեսեց նաեւ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանը: Նա, սակայն, ավանդաբար երկրպագում է Ֆրանսիայի հավաքականին: Իսկ կանխատեսումը հետեւյալն է՝ եզրափակիչում կխաղան Գերմանիան ու Ֆրանսիան, եւ վերջինս էլ կհաղթի 1:2 հաշվով: 

Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանն առանձնապես ֆուտբոլով չի հետաքրքրվում, բայց որոշեց կանխատեսել, որ եզրափակիչ դուրս կգան Անգլիայի եւ Չեխիայի հավաքականները, եւ Անգլիան 2:1 հաշվով կհաղթի:

Առողջապահության նախարար Նորայր Դավիդյանը կանխատեսեց, որ եզրափակիչում Հոլանդիան 2:0 հաշվով հաղթելու է Պորտուգալիային:

Արտգործնախարար Վարդան Օսկանյանի կարծիքը մեզ չհաջողվեց ստանալ. փոխարենն ունենք փոխնախարար Ռուբեն Շուգարյանի եւ ԱԳՆ մամուլի խոսնակ Համլետ Գասպարյանի կանխատեսումները: «Մի քիչ տարօրինակ կթվա, բայց եզրափակիչում կխաղան Շվեդիան ու Ֆրանսիան, եւ Ֆրանսիան կհաղթի 2:1»,-իր կարծիքով տարօրինակ կանխատեսում արեց Ռ.Շուգարյանը:

Հ.Գասպարյանն էլ է համոզված, որ 2:1 հաշվով Ֆրանսիան է հաղթելու, բայց հաղթելու է Իսպանիային:

Նույն արդյունքը կանխատեսեց գյուղնախարար Դավիթ Լոքյանը: Բայց իր կանխատեսմամբ նա գերազանցեց բոլորին. կանխատեսումը մեջբերենք բառացի՝ առանց կրճատումների. «Որոշել եմ այդ օրերին քիչ գործի գնամ: Ես շատ կուզենայի, որ եզրափակիչում խաղան Իսպանիան ու Ֆրանսիան, եւ հաղթեր Ֆրանսիան՝ 2:1 հաշվով: Մի գոլը Զիդանը խփեր, այն կողմից (Իսպանիայի-խմբ.)՝ Սոլարին, մյուս գոլը խփեր Անրին: Սա եւ ցանկություն է, եւ կանխատեսում»:

Ճիշտ նույն կանխատեսումը արեց նաեւ սոցապ հիմնադրամի նախագահ Ֆրունզե Մուշեղյանը:

Տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը նախապատվությունը տվեց Իտալիային, որը եզրափակիչում 2:1 հաշվով հաղթելու է Անգլիայի հավաքականին:

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ընդհանրապես տեղյակ չէր, կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Մանուկ Թոփուզյանն առհասարակ չի հետաքրքրվում ֆուտբոլով: Նույն վերաբերմունքն ունի նաեւ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը, որը կանխատեսումներ անելու մեր խնդրանքին ի պատասխան՝ խորհուրդ տվեց զբաղվել «լուրջ գործով»:

Մեր անլուրջ գործը շարունակելով՝ հասանք մշակույթի նախարար Հովիկ Հովեյանին: «Ինձ դա չի հետաքրքրում: Հարցրեք, թե ով ինչ գիրք է տպել, Էն ժամանակ Մարադոնան էր խաղում, ես սպորտային հետաքրքրություններ չունեմ: Ես լավ ձի եմ քշում, հարցրեք «Այրուձիում» քանի ձի կա, որն է քուռակ բերել: Ձիասպորտն ա Հայաստանինը: Մնացածը սիկտիրչի բաներ են: Այ, հենց ըտենց էլ կգրես»,- բորբոքվեց նորանշանակ նախարարը: Ըտենց էլ գրում ենք, բայց Հ.Հովեյանը, թերեւս, չիմանա, թե ոնց գրեցինք, որովհետեւ նա, ինչպես ինքը հայտարարեց, «Հայկական ժամանակ» չի կարդում:

Իսկ քաղաքաշինության ավելի նորանշանակ նախարար Արամ Հարությունյանը միայն մի ցանկություն հայտնեց. «Ցանկանում եմ, որ Ռուսաստանը հաջողության ունենա»: Բայց ռուսներն այս դեպքում էլ են քաշելու մերոնց՝ ի դեմս նախորդ օրն այդ պաշտոնում նշանակված Ա.Հարությունյանի:

Կրթության նախարար Սերգո Երիցյանն այս օրերին Մոսկվայում է, այդուհանդերձ՝ ներկայացրեց իր կանխատեսումը. «2:0 հաշվով Ֆրանսիան կհաղթի հարեւան երկրներից որեւէ մեկին»:

Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ Ֆրանսիայում է: Գուցե սա է պատճառը, որ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանին ստիպել է կանխատեսել, որ չեմպիոն դառնալու է Ֆրանսիայի հավաքականը, որը եզրափակիչում 2:0 հաշվով պարտության է մատնելու Իսպանիային:

Ամենաօրիգինալը, բնականաբար, ՄԱԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանի կանխատեսումն էր: «Եզրափակիչ չի լինելու»,-կարճ կտրեց նա՝ մեր հարցին ի պատասխան:

Իր ղեկավարի նման կարծիքից անտեղյակ լինելն էր թերեւս պատճառը, որ ՄԱԿ-ի քարտուղար Գրիգոր Ղոնջեյանը կանխատեսեց՝ «Հոլանդիա-Պորտուգալիա՝ 2:1»:

«Մեծագույն ցավով պետք է արձանագրեմ, որ խորությամբ չեմ հետաքրքրվում ֆուտբոլով եւ որեւէ կանխատեսում չեմ կարող անել: Բայց ինչքան ես լսել եմ իմ ընկերներից, որոնք զբաղվում են, պետք է որ Պորտուգալիան կրի»,- ասաց ընկերվարական սկզբունքներին հավատարիմ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը:

Արշակ Սադոյանը խոստովանեց, որ այնքան էլ մեծ գիտակ չէ ֆուտբոլի հարցերում, բայց կցանկանար, որ եզրափակիչ դուրս գա Իտալիան կամ Իսպանիան, որովհետեւ չի սիրում գերմանական ֆուտբոլը: Հավանաբար, Սադոյանի կարծիքով, եզրափակիչ դուրս կգա նաեւ Ֆրանսիան: Ինքը շատ է սիրում Անգլիայի հավաքականը, այդուհանդերձ, հույս չունի, որ այս անգամ իր սիրած թիմն իրեն լավ կդրսեւորի: Այլ կանխատեսումներ Ա.Սադոյանը չարեց:  

Գրիգոր Հարությունյանն ավելի կոնկրետ կանխատեսում ունի. «Լավագույն թիմերն են՝ Ֆրանսիան, Հոլանդիան, Իսպանիան: Եզրափակիչում կլինեն Ֆրանսիան եւ, կարծում եմ, Իսպանիան: Հաշիվը 3:2՝ հօգուտ Ֆրանսիայի»:

Հայտնի ֆուտբոլասեր է Վիկտոր Դալլաքյանը: Եւ նա կխախտեր ավանդույթը, եթե մեր հարցին ի պատասխան մի հետաքրքիր պատմություն չհիշեր. «Ես սիրում եմ հոլանդական ֆուտբոլը՝ Կրոյֆի թիմին, այսինքն՝ դա տոտալ ֆուտբոլն է, որի նման ֆուտբոլ ես չեմ տեսել եւ համոզված եմ, որ չեմ տեսնի: Մի լավ պատմություն պատմեմ՝ կգրե՞ս: Նոր դարի պատմության քննության ժամանակ ինձ ընկել էր Նիդեռլանդական հեղափոխությունը: Ուրեմն, դասախոսը մահացել է, օղորմի իրան, ինձ հարցրեց, թե ովքեր են Նիդեռլանդական հեղափոխության առաջնորդները: Ես էլ մոռացել էի, սկսեցի թվարկել 71-72 թվերի Հոլանդիայի հավաքականի կազմը՝ Կրոյֆ, Կրոլ, Նեսկենս, Վան Հենիկեն, Ռիսբերգեր, Ռեպ եւ այլն. անգիր գիտեմ մինչեւ հիմա: Դասախոսն ասեց. «Այ տղա, ճիշտ ես ասում, բայց դրանք երկրորդական գործիչներն են»: Ինքն էլ չգիտեր էլի...»,-պարզաբանեց Վ.Դալլաքյանը: Ինչ վերաբերում է կանխատեսմանը, ապա եզրափակիչ են դուրս գալու Ֆրանսիան ու Պորտուգալիան, եւ ըստ Դալլաքյանի՝  2:1 հաշվով հաղթելու է Ֆրանսիայի հավաքականը:

Մանուկ Գասպարյանն էլ այնքան պասիվ ֆուտբոլասեր չէ եւ ունի կանխատեսումներ: Սակայն նա վատ վիճակի մեջ է հայտնվել: Դեռ մի քանի ամիս առաջ հրապարակավ կանխատեսել է, որ չեմպիոն է դառնալու Իտալիան, որը 2:0 հաշվով եզրափակիչում հաղթելու է Պորտուգալիային: Սակայն այս ամիսների ընթացքում թիմերի խաղի մեջ փոփոխություններ են տեղի ունեցել, եւ Մ.Գասպարյանը կանխատեսում է, որ իր կանխատեսումը կարող է եւ չիրականանալ, բայց հավատարիմ է մնում իր կանխատեսմանը: Ահա այսպիսի անկանխատեսելի պատմության մեջ է ընկել Մ.Գասպարյանը:

Նման պատմության մեջ ընկնելու հեռանկարն ակնհայտորեն չի սպառնում Արտաշես Գեղամյանին: «Այն գործում, որում մասնագետ չեմ, կանխատեսումներ չեմ անում»,-մեր հարցերին ի պատասխան ասաց Ա.Գեղամյանը:

Ստեփան Դեմիրճյանը խոստովանեց, որ վերջին տարիներին մի քիչ հեռացել է ֆուտբոլից, բայց ժամանակին շատ էր սիրում Գերմանիայի հավաքականի խաղը:

Այս կանխատեսումները, ցանկություններն ամփոփենք ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի տեսակետներով: Ըստ նրա՝ լավագույն հավաքականներն են Իտալիան, Իսպանիան, Ֆրանսիան եւ Պորտուգալիան: Որեւէ կանխատեսումներ անելու տարբերակը Ռուբեն Հայրապետյանը բացառում է: Մի խոսքով, Հայաստանում, ինչպես ողջ աշխարհում, ոմանք սիրում են ֆուտբոլ, ոմանք չեն հետաքրքրվում, ոմանք լուրջ չեն համարում, ոմանք կարծում են, որ ձիասպորտն է ապագան: Բայց միանշանակ է, որ մի քանի օրից սկսվող առաջնությունը յուրահատուկ ռիթմ է հաղորդելու մեր կենցաղին:

Հայկ Գեւորգյան

Տպել
1225 դիտում

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները