Նալբանդյանը չի պատասխանել Արցախից զորքը դուրս բերելու մասին`«Բաքվում գրված» հարցին

Հայաստանի և Իտալիայի ԱԳ նախարարների հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ ռուս լրագրողը, որի լրատվամիջոցը չի նշվում, Էդվարդ Նալբանդյանին հարց է ուղղել Արցախի մասին, թե «երբ է Հայաստանը պատրաստվում դուրս բերել իր զորքը Ադրբեջանի օկուպացված տարածքներից»: 

Ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ արտգործնախարարը հրաժարվել է պատասխանել, նշելով, որ այդ հարցը գրվել է կամ լրագրողի խմբագրությունում կամ Բաքվում:

ՀՀ ԱԳ նախարարության պաշտոնական կայքն այս ասուլիսից հրապարակել է արտգործնախարարի ելույթը, որում Էդվարդ Նալբանդյանն Արցախի մասով նշել է. «Ես իմ գործընկերոջը ներկայացրի ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի համար նպաստավոր պայմաններ ստեղծելուն միտված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործադրած ջանքերն ու վերջին զարգացումները:

Ցանկանում եմ օգտվել այս հնարավորությունից և բարձր գնահատել ԵԱՀԿ-ում Իտալիայի նախագահության վերաբերյալ ընդունված որոշման նախօրեին Իտալիայի արտահայտած հստակ դիրքորոշումը՝ աջակցելու Մինսկի խմբի համանախագահներին, ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման՝ նրանց կողմից որպես հիմք առաջադրված միջազգային իրավունքի երեք սկզբունքներին՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառմանը, տարածքային ամբողջականությանը, ժողովուրդների իրավահավասարությանը և ինքնորոշման իրավունքին, ինչպես նաև զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմ ստեղծելուն և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնմանը»:

Տպել
2206 դիտում

Ալեքսեյ Շոր. «Հանդիսատեսին հետաքրքրում է, թե ինչ երաժշտություն է ստեղծվում այսօր»

Տեղի ունեցավ «Ձյունանուշ» մանկական հեքիաթի պրեմիերան

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության նախկին տնօրենին Բակո Սահակյանն այլ պաշտոնի նշանակեց

Ջալալ Հարությունյանն՝ Արցախի պաշտպանության բանակի շտաբի պետ

Արցախի պաշտպանության բանակի նոր հրամանատարը

Արդեն նախկին ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանը նոր պաշտոն կստանձնի. որոշումը կայացված է

Հայտնի են 12-րդ դասարանի պետական ավարտական քննությունների օրերը

Լեւոն Մնացականյանն ազատվեց պաշտոնից. պաշտոնական Ստեփանակերտը դեռ չի հաստատում

Ինչու է օրենքը միայն Չալդրանյանի վրա տարածվել. տնօրենները կզրկվե՞ն գեղղեկավարի պաշտոններից

«Դարի գործարքը»՝ քառորդ դար անց. ամերիկյան ընկերությունները հեռանում են Ադրբեջանից

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, սպասվում են տեղումներ եւ մառախուղ, ձյուն

«Արսենալն» 1-ին տեղով Եվրոպա լիգայի փլեյ-օֆ անցավ. Մխիթարյանը չմասնակցեց «Քարաբագի» խաղին

Խոզերի աֆրիկյան ժանտախտը, թռչնագրիպը կանխելու համար կասեցվել է խոզի եւ թռչնամսի ներմուծումը ՌԴ-ից

Համաձայնություն է տրվել «Գազպրոմ Արմենիա»-ի 2019-2021 թթ. 29 մլրդ 598,4 մլն դրամ ծավալով ներդրումային ծրագրին

Ինչի՞ց է բողոքել Ռոբերտ Քոչարյանը. Արման Թաթոյանն առանձնազրույց է ունեցել նրա հետ

Աշխարհը բարության, միմյանց սիրելու և օգնելու կարիք ունի. Աննա Հակոբյանը Ժնևում մասնակցել է երկրաշարժին նվիրված համերգի

ՊՆ Kia-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին, մյուս մեքենան մեծ արագությամբ անցել է վրայով

Ձերբակալվել է «Հայփոստի» 2 աշխատակից՝ առանձնապես խոշոր չափերով խարդախության կասկածանքով

«Արսենալ»-«Քարաբագ» խաղի ժամանակ դաշտ ներխուժած հայ երկրպագուն ազատ է արձակվել

Պաշտոնանկությունների շքերթը կապ ունի՞ քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած «փոխհրաձգությունների» հետ