Երևան
16 °C
Այսօր կայացավ Երեւանի նորընտիր ավագանու նիստը: Այն անցավ առանց «Երկիր ծիրանի» կուսակցության անդամների: Վերջիններս քաղաքապետարանի դիմաց իրենց սեփական նիստն էին գումարել:
Մինչդեռ, «Երկիր ծիրանիի» նախագահ Զարուհի Փոստանջյանը մայիսի 14-ին ավագանու ընտրությունների արդյունքում հաղթող ճանաչված Տարոն Մարգարյանին դժոխք էր խոստացել: Դժոխքի հուրն այսօր քաղաքապետին չհասավ:
«Ես Զարուհի Փոստանջյանին տեսա՞, որ դժոխքը զգայի»,- արդեն նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում պատասխանեց Մարգարյանը:
Վերադառնալով ավագանու նիստին` նշենք, որ այն սկզբում վարում էր տարիքով ավագը` Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրական ցուցակով ավագանու անդամ դարձած Աստղիկ Գեւորգյանը: Նա հայտարարեց, որ ՀՀԿ ցուցակով ավագանու անդամ է ընտրվել 46 հոգի, «Ելք» դաշինքի ցուցակով` 14 եւ «Երկիր ծիրանի» կուսակցության ցուցակով` 5-ը:
«Տարոն Մարգարյանն օրենքի ուժով համարվում է ընտրված քաղաքապետ»,- հավելեց Աստղիկ Գեւորգյանը` տեղը զիջելով նրան:
Հնչեցին ծափահարություններ: «Ելք» դաշինքի անդամները դրան չարձագանքեցին: Ներկաները նաեւ ոտքի կանգնեցին: «Ելք» դաշինքի անդամները մնացին նստած:
Իրեն տրված վստահության քվեի համար Տարոն Մարգարյանը շնորհակալություն հայտնեց երեւանցիներին եւ ոչ փողին ու թաղային հեղինակություններին:
Իսկ նիստի օրակարգում ընդգրկված հարցերից էին Երեւանի ավագանու մշտական հանձնաժողովների կազմավորումը, դրանց նախագահների եւ տեղակալների առաջադրումն ու ընտրությունը: Չորս մշտական հանձնաժողովներից երեքի նախագահների պաշտոններն, ըստ այդմ, կզբաղեցնեն ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչները, մեկը` «Ելք» դաշինքի:
Դրա համար, իհարկե, անհրաժեշտ էր ստանալ ձայների մեծամասնությունը: «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը տեղեկացրեց, որ խմբակցությունը որոշել է քվեարկել ձեռնպահ, բայց ինքը կտարբերվի նրանցից ու կողմ կքվեարկի` ակնկալելով, որ իրենց հասանելիք հանձնաժողովի նախագահի ու քարտուղարի ընտրության ժամանակ էլ իրենք կստանան նույնատիպ աջակցություն: Այդպես էլ եղավ:
Հավելենք, որ Երեւանի քաղաքապետարանի շենքը բավարար չափով հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժվելու համար: «Ելք» խմբակցության անդամ Զարուհի Բաթոյանը նիստին մասնակցելու համար ստիպված էր 4-րդ հարկից 5-րդ հարկ բարձրանալ, ապա նաեւ իջնել գործընկերների օգնությամբ:
Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց ծխից 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է
Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել
Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել
Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)
Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)
Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է
Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը
Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է
Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին
Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո
Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ
«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ
Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)
Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է
Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը
ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին
5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին
Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել
200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության
Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել
Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները
Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում
Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում
Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)
Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք
«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում
Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին
Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին
Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը
Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ
Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել
© 2024 Հայկական ժամանակ