Ապագա շքանշանակիրները. իսկ միգուցե պարգեւատրեի՞ք

09/06/2017 schedule17:30

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հունիսի 11-ի համարում

Սրանից հետո ով ասես կարող է լրագրող ծեծել, թանկարժեք լրագրողական տեխնիկա ջարդել, քանի որ հանցագործները մեզանում չեն պատժվում, ընդամենը՝ 100 հազար դրամ են վճարում: Ապրիլի 5-ին «Նաիրի» կինոթատրոնի մոտ լրագրողների նկատմամբ բռնություն գործադրած սափրած գլուխները 185 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքի համար երեկ 100 հազար դրամ տուգանքի արժանացան (հոդվածը նախատեսում է մինչեւ 2 տարի ազատազրկում): Խնդիրն, իհարկե, գումարի չափը չէ, այլ մեր երկրում արդարադատություն կոչվող երեւույթի չգոյությունը, ինչում կրկին համոզվեցինք Կենտրոն, Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանում (դատավոր Ռուբիկ Ներսիսյան) ընթացող դատավարության ժամանակ: Առավոտյան ժամը 11-ին դատարանի դահլիճն արդեն լեփլեցուն էր, սափրած գլուխներից մի քանիսը կանգնել էին ուղիղ դռների մեջ եւ արգելում էին լրագրողներին ներս թողնել:

Բոլոր շանսերը կային, որ «ապրիլի 5»-ը կրկնվեր՝ այս անգամ դատարանի շենքում: Նրանք հրաժարվում էին ենթարկվել անգամ դատարանի նախագահի պահանջին: Ռ. Վարդանյանը չկամությամբ միջամտեց՝ լրագրողներին հայտարարելով. «Ես ձեր թիկնապահը չեմ»: Նման դեպքերում արագ դատարան ժամանող ոստիկանները (Կենտրոնի ոստիկանությունը մեկ հարկ ներքեւ է) այս անգամ չերեւացին: Որոշ ժամանակ անց դատավորն իրավիճակը վերցրեց իր հսկողության տակ, սակայն, ինչպես ասում են՝ լրագրողների «աչքը» սափրած գլուխները վախեցրին: Գործով անցնում էր 5 տուժող՝ «Հայկական ժամանակից» Նիկոլ Փաշինյանը եւ Հայկ Գեւորգյանը, «Առավոտից» Աննա Իսրայելյանը, «Կենտրոնից»՝ Տիգրան Բաբայանը, «Հայլուրից» Ռոմիկ Խաչատրյանը:

Ամբաստանյալներ Հրայր Հարությունյանը (Արտաշատի Հրո) եւ Աշոտ Ավետիսյանը (Բանգլադեշի Համո) կոտրել են «ՀԺ»-ի (պատճառելով 200 հազար դրամի վնաս), «Առավոտի» (10 հազար դրամ) ֆոտոխցիկները, «Կենտրոնի» (247 հազար) ու «Հայլուրի» (290 հազար) տեսախցիկները, հրել ու ծեծել լրագրողներին: Նախաքննության ընթացքում փոխհատուցվել են «ՀԺ»-ի եւ «Կենտրոնի» վնասները, «Առավոտի» գումարը մեծ չի եղել, իսկ «Հայլուրը» մեծահոգաբար «ներել է» վնասը: Դեպքի վերաբերյալ տուժող լրագրողների ու ամբաստանյալների պատմություններն էականորեն տարբերվում էին իրարից: Լրագրողները պատմում էին, որ «Ազգային միաբանության» հանրահավաքը լուսաբանելիս կինո «Նաիրիից» ձվեր են նետվել Գեղամյանի ուղղությամբ, եւ իրենք մոտեցել են, որ նկարահանեն, սափրած գլուխները հարձակվել են իրենց վրա եւ սկսել ծեծուջարդը:

Սափրած գլուխների «ընտրանին», որը հանդես էր գալիս որպես ամբաստանվող կողմ, դատարանում հրաժարվեց ցուցմունքներ տալուց: Հրապարակվեցին նրանց նախաքննական՝ զմայլելի հայերենով շարադրված ցուցմունքները: Ըստ Աշոտ Ավետիսյանի՝ ինքն այդ օրը ժամադրված է եղել Կարինե անունով մի աղջկա հետ, «խուսափելով ավելորդ աչքերից»՝ կինոյի սրճարանում նստել են, երբ դուրս են եկել, նկատել է, որ մի կին իրեն նկարում է: Եւ քանի որ ամուսնացած է եւ չէր ուզում, որ իրեն ուրիշ աղջկա հետ նկարեն՝ «ճարահատված» վերցրել է ֆոտոապարատը եւ գցելով գետնին՝ ջարդել: Բնականաբար, նա չպատասխանեց Աննա Իսրայելյանի այն դիտարկմանը, թե տեսաերիզի ոչ մի կադրում ոչ մի աղջիկ նրա կողքին չի երեւում, փոխարենը՝ բոլոր կադրերում նա կանգնած է իր նմանների խմբի մեջ:

Մյուսի պատմությունն ավելի ուշագրավ էր. պարզվում է՝ Հրայր Հարությունյանը Արտաշատի Նորաշեն գյուղից ապրիլի 5-ին Երեւան է եկել Մատենադարանի մոտից խմորեղեն գնելու: Կինոյի մոտ տեսնելով, որ իրեն նկարահանում են՝ վրդովվել է եւ որպեսզի «անիմաստ տեղը չվարկաբեկվի»՝ ջարդել է կամերան: Երկուսն էլ չեն տեսել «հավկիթ» նետողներին, երկուսն էլ նույն բառերով գրել են, որ լրագրողների վրա տարբերանշաններ չկային, ոչինչ փակցված չէր, ոչ ոք չի ներկայացել: Դատարանում Հարությունյանը թաքցրեց իր դատվածությունը, եւ դատավորը ստիպված էր նրան հիշեցնել, որ 1986-ին 5 տարի Ռուսաստանում նստել է: Իսկ Ա.Ավետիսյանը հարցերին պատասխանելիս ասաց. «Քննչական հետաքննության վախտ բոլոր հարցերը տվածա, բոլորին պատասխանել եմ»: Վերջում երկուսն էլ ասացին, որ զղջում են:

Դատաքննության ընթացքը չփոխեց ոչ Աննա Իսրայելյանի միջնորդությունը, որը պահանջեց տեսաերիզը, որտեղ պատկերված են նշված դեպքերը, զննել, կցել քրգործին եւ ճանաչել իրեղեն ապացույց: Ոչ Նիկոլ Փաշինյանի՝ նախաքննության ավարտին արած հայտարարությունը, որ քննությունը կատարվել է թերի, մեղավորների ոչ լրիվ շրջանակն է պարզվել: Դատավորը հայտարարեց, որ գործից մաս է անջատված՝ իբր, այնտեղ կպարզեն մնացած մեղավորներին: Ի դեպ, անջատված մասում ոչ մեղադրյալ կա, ոչ տուժող, այնպես որ՝ սա երեւի կարժանանա Հոկտեմբերի 27-ի անջատված մասի ճակատագրին: Երեկվա նիստից մեր ուշադրությունը գրավեց հատկապես «Հայլուրի» թղթակից Վահե Կոստանդյանի ցուցմունքը:

Եթե նիստի ընդմիջմանը նրան գրկախառնված չտեսնեինք ամբաստանյալներից մեկի հետ (այս ընթացքում հասցրել են «ախպերանալ»), կմտածեինք, որ նա իր գործընկերոջ՝ «Հայլուրի» օպերատոր Ռոմիկ Խաչատրյանի դեմ ցուցմունք է տալիս: Անգամ մեղադրող Երիցյանը նրա ցուցմունքից տարակուսած հարցրեց՝ գուցե տեսախցիկն ինքը՝ օպերատո՞րն է ջարդել: Ի զարմանս դահլիճի՝ Վ.Կոստանդյանն ասաց. «Չգիտեմ»: Պակաս հետաքրքիր չէր ամբաստանյալների պաշտպանի՝ Կարո Աղաջանյանի (27-ի գործով Էդիկ Գրիգորյանի պաշտպանը) կեցվածքը, որը մերժում էր անգամ իր պաշտպանյալների անմեղությունը հաստատող միջնորդությունները: Իսկ մեղադրող Երիցյանը հանդես էր գալիս ոչ թե որպես տուժողի, այլ ամբաստանյալների շահերի պաշտպան: Երբ ճառում առաջարկեց 100 հազար դրամ տուգանք սահմանել, տեղից նկատեցին. «Իսկ գուցե պարգեւատրեի՞ք»: «Ջերմուկի» շշով ոստիկանի գլխին թեթեւակի խփած տղային 1,5 տարի տված դատարանը 100 հազար դրամ տուգանք սահմանեց ապրիլի 5-ի «հերոսների» համար: Պետությունը փաստորեն հովանավորում է մարդ ծեծող ոստիկաններին եւ պատժում՝ ճշմարտությունը ժողովրդին հասցնող լրագրողներին:             

Արմինե Օհանյան

Տպել
1256 դիտում

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար