Էլի Արամը. մահվան մասին լուրը չափազանցված է

09/06/2017 schedule17:35

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հունիսի 11-ի համարում

Ընդդիմության պերմանենտ նվազող եւ հատկապես հունիսի 4-ի խիստ սակավամարդ հանրահավաքից հետո իշխանական կոալիցիան որոշել է կազմակերպել ընդդիմության թաղումը՝ հոգեհանգստով, թաղման  արարողությամբ, յոթով եւ քառասունքով: Իհարկե, կոալիցիայի որոշ ներկայացուցիչների այս նախաձեռնությունն ընդամենը սեւ հումոր է, սակայն օրերս խորհրդարանում կոալիցիոն որոշ պատգամավորներ իրար մեջ բաժանում էին, թե ընդդիմության թաղման սեղանին ով է բերելու գինին ու օղին, ով՝ լավաշը, ով՝  խաշլաման, իսկ ով՝ ծաղկեպսակը: Եւ չնայած ընդդիմության ճամբարից էլ կոալիցիային են խորհուրդ տալիս մտածել, թե իրենց վաղուց մեռած մարմինը ինչպես «ֆորմալինով» ավելի երկար պահեն, բայց մի բան ակնհայտ է՝ այսօր հարթակում գտնվող ընդդիմությունն իր քաղաքական մարտավարությունը վերանայելու լուրջ խնդիր ունի:

Առայժմ դեռ հարթակային ընդդիմությունը հրաժարվում է ընդունել, որ իր գործելաոճը  փակուղի է տարել իշխանափոխության իրենց հռչակած ծրագիրը, եւ իր պարտությունն արդարացնելու համար բերում է տարբեր, երբեմն՝ օբյեկտիվ, երբեմն՝ անհեթեթ պատճառներ. փողի պակասությունը, ընդդիմության լիդերներից մեկի ժլատությունը, մյուսի անկանխատեսելի խասիաթը, երրորդի կապրիզները, չորրորդի դավադրությունները, ներդրված համատարած ականները եւ արտաքին աշխարհի ցանկությունները: Երեկ «Արդարություն» դաշինքի նիստից առաջ մենք փորձեցինք ընդդիմության ներկայացուցիչներից պարզել՝ իրենք ընդունո՞ւմ են, որ միացյալ ընդդիմության մարտավարությունը դեմ է առել պատին, որի արդյունքում ընդդիմության համակիրների շարքերը նոսրանում են:

Մեր բոլոր զրուցակից ընդդիմադիրները միաբերան հայտարարեցին, որ մեզ միայն թվացել է, թե հունիսի 4-ի հանրահավաքը մարդաշատ չէր, որ ընդդիմությունը ծրագիր ու գաղափար չունի՝ դա եւս մեզ թվում է: Եւ ընդհանրապես մենք խորը թյուրիմացության մեջ ենք, երբ գրում ենք, որ ընդդիմադիր դաշտը լուրջ վերադասավորումների խնդիր ունի: Ըստ «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչ, պատգամավոր Վարդան Մկրտչյանի՝ ընդդիմության ճամբարում ամեն ինչ «օքեյ» է, իրենց բոլոր գործողությունները խիստ հաշվարկված են ու տրամաբանված, եւ ընդդիմությունը հաստատուն քայլերով գնում է դեպի մոտալուտ իշխանափոխություն: Եւ միակ ընդդիմադիրը, որը երեկ քաջություն ունեցավ  խոստովանելու, որ իրենց ներկայիս մարտավարությունն իրեն սպառել է՝ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Զ. Սարգսյանն էր:

«Խնդիրն այս պահին այն չէ, թե ինչքան մարդ էր եկել վերջին կամ նախավերջին հանրահավաքին: Խնդիրն այլ բան է՝ արդյո՞ք այդ թվից ավելի մարդ կգա, թե՝ ոչ: Խնդիրը մարդկանց թիվն ավելացնելն է, որի համար՝ ընդդիմությունը Քոչարյանի հրաժարականին եւ իշխանափոխության հասնելու իր քաղաքական հիմնավորումները պետք է փոխի: Ընդդիմության պայքարի առաջին էտապը, երբ հարց բարձրացվեց Վստահության հանրաքվե անցկացնելու մասին, որի մերժումից հետո ընդդիմությունը բոյկոտեց ԱԺ-ի աշխատանքները, դրանից հետո դուրս եկավ փողոց՝ շրջեցինք մարզերով, մարդկանց բերեցինք հանրահավաքի, որի կուլմինացիան եղավ ապրիլի 12-ը. այս փուլն ընդդիմության համար ավարտված է: Վստահության հանրաքվեն, որպես իշխանություններին հեռացնելու միջոց, այս պահին արդեն արդիական չէ:

Իհարկե, դա պետք է մնա ընդդիմության պայքարի օրակարգում, սակայն այսօր ընդդիմությունը նոր խնդիրներ պետք է առաջադրի, որպեսզի կարողանանք առավել մեծ թվով ժողովուրդ հավաքել: Ես կասկած չունեմ, որ հասարակության 90 տոկոսն իշխանափոխություն է ուզում. ուղղակի այդ 90 տոկոսը նաեւ հիմնավոր պատրվակ է ուզում, որ Քոչարյանին ասի՝ ինչո՞ւ գլխարկ չես դրել»,- երեկ մեզ հետ զրույցում ասաց Արամ Զ. Սարգսյանը: Թե որո՞նք են լինելու այն նոր խնդիրներն ու հիմնավորումները,  որոնք ընդդիմությունը պետք է դնի իր առաջ եւ ժողովրդին առաջնորդի իշխանափոխության, Արամ Սարգսյանն այդ հարցերն առաջիկա օրերին tet a tet հանդիպումներում քննարկելու է «Արդարություն» դաշինքի անդամ բոլոր կուսակցությունների լիդերների հետ:

Ըստ Արամ Սարգսյանի՝ մի բան ակնհայտ է, որ ընդդիմությունն այլեւս չպետք է բավարարվի միայն հանրահավաքներով. պետք են պայքարի այլ մեթոդներ եւս, որոնք ընդդիմությունն առաջիկայում կներկայացնի հանրությանը՝ քննարկելուց եւ միասնական համաձայնության գալուց հետո: Բացի դա, ըստ Արամ Սարգսյանի, դարձյալ հրատապ է «Հանրապետություն» կուսակցության՝ ամիսներ առաջ արած այն առաջարկը, որ այս իշխանությունների դեմ պայքարում պետք է միավորվի հայաստանյան ողջ ընդդիմադիր դաշտը, եւ որեւէ ուժ չպետք է հայտարարի մեկ այլ ընդդիմադիր ուժի հանդեպ ունեցած իր գենետիկ անհամատեղելիության մասին:

Ահա այս եւ մի քանի այլ հարցեր են դրված լինելու միացյալ ընդդիմության առաջիկա քննարկումների սեղանին՝ ընդդիմության հոգեվարքը կանխելու եւ իշխանափոխության հայտարարած ծրագիրն իրագործելու համար: Այնպես որ, «Արդարություն» դաշինքից փոխանցում են, որ ընդդիմության մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են: Ինչ վերաբերում է ընդդիմության օղորմաթասը խմելու՝ կոալիցիայի անզուսպ ցանկությանը, ապա Արամ Զ. Սարգսյանը տեղեկացնում է, որ եթե կոալիցիան գինի կամ օղի խմելու ցանկություն ունի, ապա ինքը կարող է նրանց առանց որեւէ ողբերգական առիթի էլ  պատիվ տալ:

Նաիրա Զոհրաբյան

Տպել
3537 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին