Արմեն Թութունջյան՝ մարդ, որը կանգնած էր հայկական ջազի ակունքներում

09/06/2017 schedule18:08

«Ես զբաղվում եմ 3 բանով՝ նվագում, դասավանդում եւ պրոպագանդում եմ ջազ»,- ասում էր հունիսի 8-ին կյանքից հեռացած ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դոցենտ Արմեն Թութունջյանը՝ Չիկոն:

Արմեն Թութունջյանը ջազին սիրահարվել է դպրոցական տարիներին: Ծնողները Մոսկվայից մի շարք ձայնասկավառակներ են բերել, որոնցից մեկը նրան հատկապես դուր է եկել: Տարիներ անց պարզել է, որ դա ջազային-սվինգային ռիթմն է: Նվագել սկսել է 1963 թվականից, երբ ընդունվել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտ:

Սովորելու ընթացքում նվագել է այդ տարիների լավագույն ինքնագործ խմբերում` «Յունոստ», «Կռունկ»: 1968 թ. Արթուր Աբրահամյան, Լեւոն Մալխասյան, Արմեն Թութունջյան կազմով եռյակն 1-ին Հայկական ջազ փառատոնում ճանաչվել է լավագույն կոլեկտիվ, իսկ Թութունջյանն արժանացել է «Լավագույն թմբկահար» մրցանակին:

1969 թ. ստեղծվել է Ալեքսանդր Զաքարյան (սաքսոֆոն), Լեւոն Մալխասյան (դաշնամուր), Երվանդ Երզնկյան (կոնտրաբաս), Արմեն Թութունջյան (հարվածային գործիքներ) կազմով ջազ-քառյակը: Այս խումբը 1970 թ. Կույբիշեւյան ջազ-փառատոնի ընթացքում նվաճել է մի շարք մրցանակներ: 1971 թ. նույն քառյակը (այս անգամ կոնտրաբասիստ Դավիթ Գասպարյանի հետ) հաղթել է Վորոնեժի ջազ-փառատոնում, իսկ Ա. Թութունջյանն արժանացել է «Լավագույն թմբկահար» մրցանակին:

1986-1992 թթ. նվագել է Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագախմբում:

Հայաստանի անկախացումից հետո սկսվել է նրա երաժշտական գործունեության նոր շրջանը: Նա ստեղծել է «Chico & Friends» խումբը, որը կարեւոր դեր է ունցել հայկական ջազում: Այս խմբում նվագել են այնպիսի երաժիշտներ, ինչպիսիք են Վահագն Հայրապետյանը, Տիգրան Պեշթմաջյանը, Արսեն Ներսիսյանը, Արմեն Հյուսնունցը, Սիմոն Դոլմազյանը, Երվանդ Մարգարյանը, Կարեն Գասպարյանը: Խումբը թողարկել է «The Quartet» (2001), «To My Friends with Love» (2009), «VEM –Session» սկավառակը (2010 թ.):

1994 թ. հաղթել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի «Open Competition» մրցույթում։

1996 թվականից «Հայ FM» ռադիոկայանով վարել է «Սիրված երգիչներ» եւ «Ջազ» հաղորդումները։ Նույն թվականից վարել է «Ջազի ժամ» հաղորդումը տարբեր տարիներին տարբեր հեռուստաալիքներով՝ «Ա1+», «Նոր ալիք», «Արարատ», «Երկիր Մեդիա»։

2008 թ. Հայաստանի Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է Հատուկ մրցանակի՝ «Ջազի ժամ» հաղորդաշարի համար։ Նույն թվականին ՀՀ Նախագահի հրամանգրով՝ նրան շնորհվել է արվեստի վաստակավոր գործչի կոչումը:

Արմեն Թութունջյանի համար անչափ կարեւոր է եղել Հայաստանում ջազի պրոպագանդումը: Եվ նա դա արել է ոչ միայն նվագելով, այլեւ դասավանդելով: Մի առիթով նշել է, որ զբաղվել է նեյրոֆիզիոլոգիայով եւ հաջողություններ է ունեցել գիտության ասպարեզում, սակայն եկել է մի պահ, երբ հասկացել է, որ պետք է կենտրոնանա միայն երաժշտության վրա, եւ ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան իր սիրելի թմբկահարությունը դասավանդելու իրավունք ստանալու համար:

Նա դարձել է հարվածային գործիքներ նվագելու ակադեմիական ուսուցանման հիմնադիրը Հայաստանում: 1994 թ. ԱՄՆ-ում ստաժավորում է անցել Berklee College of Music-ում, ուսումնասիրել է թմբկահարների պատրաստման մեթոդները: Ստացած գիտելիքների եւ փորձի հիման վրա կոնսերվատորիայի էստրադային եւ ջազային երաժշտության բաժնի համար կազմել է հարվածային գործիքներ նվագելու ուսումնական ծրագիր, որով դասավանդել է: 2011 թ. այդ ամենն ամբողջացրել է «Ռիթմ եւ շարժում» գրքում: Հեղինակնել է նաեւ ջազի մասին մի քանի այլ գրքեր: 2008 թ. Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունում ստացել է հատուկ մրցանակ Հայաստանում ջազի պրոպագանդման համար:

Արմեն Թութունջյանը կանգնած է եղել հայկական ջազի ակունքներում, եւ նրա մահով հայ ջազային արվեստը մեծ կորուստ է կրում:

Տպել
3752 դիտում

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել