Սադիստ Բերիայի որդիները. ինչպես մահամերձ արին Վիրաբյանին

10/06/2017 schedule14:45

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հունիսի 12-ի համարում

ՀԺԿ անդամ, Արարատի Շահումյան գյուղի բնակիչ Գրիշա Վիրաբյանի պատմությունը հնարավոր չէ անտարբերությամբ լսել: Դա քաղաքական հայացքներ, սկզբունքներ, արժանապատվություն ունեցող մարդու պատմություն է: Թերեւս, հենց դա է պատճառը, որ նրա նկատմամբ, չնայած ստացած ծանր վնասվածքներին, քրեական գործ է հարուցվել 316 հոդվածի 3-րդ մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելը, որը պատժվում է 5-10 տարի ժամանակով: Իրականում, եթե օրենքը մազաչափ գործեր, ապա պետք է քրգործեր հարուցվեին եւ աշխատանքից հեռացվեին Արարատի ոստիկանության 4 աշխատակիցները, որոնք խոշտանգել են Վիրաբյանին:

Դեպքի նախապատմությունը սկսվում է մայիսի 9-ից, երբ Գրիշա Վիրաբյանը եւ նրա ընկերը՝ ոստիկանության նախկին աշխատակից Գրիգոր Ալավերդյանը, մոտ 100 մարդու Արարատից ոտքով ուղեկցել են Երեւան՝ հանրահավաքի: Հաջորդ օրն առավոտյան Ալավերդյանին տարել են ոստիկանություն եւ 4 օր պահելով զազրախոսելու համար՝ 2000 դրամ տուգանել: Դեռ այդ օրը զգացվել է, որ Վիրաբյանը ոստիկանության «տեսադաշտում է»: Մինչեւ մայիսի 23-ը մոտ 10 անգամ ոստիկաններն այցելել են Վիրաբյանների տուն, բայց նրան տանը չեն գտել: 23-ի առավոտյան այցը «հաջողվել» է՝ Վիրաբյանին տարել են բաժին եւ վարչական գործ կազմել: Երբ Վիրաբյանը գործ սարքող օպերի հարցերին չի պատասխանել, սենյակ է մտել քրեական հետախուզության բաժանմունքի պետ Հովիկ Մովսիսյանը եւ հայհոյելով սկսել է խփել Վիրաբյանին:

Վերջինս անսպասելիությունից ձեռքն ընկած առաջին իրով պատասխան հարվածն է հասցրել: Իրը, պարզվել է, հեռախոսի լիցքավորման սարքն է, որը նրա ձեռքից պոկվել է եւ վնասել Մովսիսյանի աչքը: Սա ազդանշան է հանդիսացել, որ ծեծը վերածվի սպանության փորձի, ու դրան մասնակցեն սադիստական հակում ունեցող 4 անձ: Բացի Մովսիսյանից, Վիրաբյանին ծեծել են մարզային ոստիկանության պետի տեղակալ Աշոտ Կարապետյանը, պետավտոտեսչության պետ Ավետիք Հարությունյանը եւ «Պոլիսի Արմեն» անունով օպերը: Խփել են հատկապես կողերին եւ գոտկատեղից ներքեւ: Որպեսզի չդիմադրի՝ ձեռնաշղթաներ են հագցրել, կանգնեցրել պատի տակ ու խփել: Անգամ չեն թողել, որ կռանա եւ տղամարդկային օրգանը պաշտպանի. հատկապես խփել են ամորձիներին: Երբ ընկել է հատակին՝ սկսել են ոտքերով հարվածել:

Ծեծը շարունակել են հերթափոխով: Ձեռնաշղթաներն այնքան ձիգ են եղել, որ սկսել է գիտակցությունը կորցնել: Շտապօգնության բժիշկ են կանչել՝ ոչ թե օգնություն ցույց տալու, այլ հարբածությունը ստուգելու համար: Երբ բժիշկը ժխտել է, ՊԱՏ պետը՝ Աշոտ Կարապետյանն, անձամբ է ստուգել նրան: Հետո, երբ տեսել են, որ վիճակը վատանում է, տարել են հիվանդանոց, որտեղ բժիշկ Լիլոյանին ստիպել են, որ գրի՝ կյանքին վտանգ չի սպառնում եւ նորից ետ են տարել բաժին: Հետը նստած տղան, տեսնելով Վիրաբյանի վիճակը, վախեցել է եւ հրաժարվել նրա մոտ մնալուց: Մի քանի ժամ սարսափելի ցավերի մեջ ոռնալուց հետո, Գ.Վիրաբյանը գլորվել է հատակին, սողալով հասել դռանը եւ օգնություն կանչել:

Ստիպված են եղել նորից բժիշկ կանչել եւ տանել հիվանդանոց. Վիրաբյանը հրաժարվել է ոստիկանների օգնությունից, պատգարակից եւ, պատերը բռնելով, մի կերպ հասել մեքենային: Սակայն հիվանդանոցում էլ ոստիկանները չեն հանդարտվել. ոստիկանապետ Սամվել Ռշտունին (փաստաբան Ռուբեն Ռշտունու որդին, որը վերջերս էր նշանակվել Արտաշատի ոստիկանապետ) փորձել է բժշկին թույլ չտալ, որ վիրահատի Վիրաբյանին: Ի պատիվ բժիշկ Գարիկ Համբարձումյանի՝ վիճել է ոստիկանապետի հետ եւ փաստորեն փրկել 46- ամյա մարդու կյանքը: Վիրահատության պահին պարզվել է, որ ամորձին ծեծից պայթել է. փոշտից մոտ 800 գրամ մակարդված արյունը՝ ջնջխված ձախ ամորձու հետ ստիպված են եղել հեռացնել: Դատախազությունն արդեն Վիրաբյանի դեմ 316 հոդվածով քրգործ է հարուցած եղել եւ խափանման միջոցը կալանք ընտրել:

Վիրահատությունից հետո, երբ պարզվել է, որ մարդուն խեղանդամ են դարձրել, Վիրաբյանի խափանման միջոցը փոխել են՝ չբացակայելու ստորագրությամբ, բայց նրան խոշտանգողների դեմ գործ չեն հարուցել: Վիրաբյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման մեջ գրված է, թե իբր՝ նրան ոստիկանություն են տարել զենքի կասկածանքով, թեեւ հասկանալի չէ, թե ինչու են տան խուզարկությունը կատարել քրգործ հարուցելուց 2-3 օր անց: Իսկ Հ.Մովսիսյանին մարմնական վնասվածք Վիրաբյանը պատճառել է, քանի որ «Մովսիսյանից իմանալով, որ իր նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ նյութեր (ո՞ւր կորավ զենքի կասկածը - Ա.Օ.), աշխատասեղանին դրված լիցքավորման սարքով դիտավորյալ հարվածել է իր ծառայողական պարտականությունները կատարող Հ.Մովսիսյանի աջ աչքին եւ պատճառել մարմնական վնասվածք»:

Անշուշտ, այս որոշումն «անհիմն» չէ. ոստիկանության 12 աշխատակից կեղծ ցուցմունք է տվել Վիրաբյանի դեմ, քննիչին են ներկայացրել մեկ տասնյակի հասնող կոտրած սեղան-աթոռներ: Դրա հետ մեկտեղ Վիրաբյանին ճնշում են, թե՝ մի բողոքիր: Բայց նա ոչ միայն բողոքում է, այլեւ հայտարարում է, որ հասնելու է նրան, որ այս նախագահի օրոք հանցագործ ոստիկանները պատժվեն՝ խոստանալով, որ հաջորդի օրոք ինքը կմիջնորդի, որ նրանց ներեն: Մեզ պատմեցին, որ մի բարձրաստիճան իրավապահ հայտարարել է, թե՝ դա անհնար է. եթե մի ոստիկանի պատժեն, էլ ոչ մեկը իրենց ասածները չի անի: Եւ քանի որ ոստիկանությունը ոչ թե հասարակական կարգը, այլ իշխանական աթոռները պահպանելու համար է, ուստի՝ նրա վախն արդարացված է:

Արմինե Օհանյան

Տպել
4230 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում