Հինգուկես միլիոն + 0 = 0. հինգուկես միլիոն դոլարը քամուն տվին

10/06/2017 schedule14:50

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հունիսի 12-ի համարում

Ավելի քան երկու տարի առաջ՝ 2002 թվականի սկզբին ՀՀ կենտրոնական բանկը 5,5 մլն դոլարի համակարգային վարկ տրամադրեց «Արդշինբանկին»: Սա տեղի ունեցավ «Արդշինբանկի» «Կենտրոն» մասնաճյուղի տնօրեն Գագիկ Ստեփանյանի փախուստից հետո: Ըստ պաշտոնական վարկածի՝ Ստեփանյանը իր հետ տարել էր բանկին պատկանող խոշոր գումար, եւ «Արդշինբանկը» աջակցության կարիք ուներ: Եւ այդ աջակցությունը ստացավ նշված վարկի ձեւով: Վարկ հասկացողությունն արդեն ինքնին ենթադրում է, որ այդ գումարը ենթակա է վերադարձման: Չնայած դրան, դեռ այն ժամանակ ոմանք պնդեցին, որ այդ վարկը չի վերադարձվելու: Որքանով էին լուրջ եւ հիմնավոր այդ պնդումները: Այս հարցը մեզ համար էական է այնքանով, որ դրանք մեր՝ ՀՀ քաղաքացիներիս գումարներն են:

Ուրեմն, ի՞նչ եղավ այդ վարկը: «Համակարգային վարկը դուրս է գրվել (այսինքն, ըստ էության համարել է, որ դրա վերադարձին սպասելն անիմաստ է, ու վերադարձման ենթակա չէ-խմբ.) ՀՀ կենտրոնական բանկի հաշվեկշռից՝ համաձայն հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների պահանջների»,- մեր գրավոր հարցմանը այսպիսի պատասխան է ստացվել ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից: Այստեղից նաեւ տեղեկացնում են, որ Կենտրոնական բանկի ֆինանսական հաշվետվության վերստուգման արդյունքներով՝ «անկախ աուդիտորական կազմակերպության կողմից համակարգային այս վարկի դուրսգրմանը տրվել է դրական եզրակացություն»: Այլ կերպ ասած, այդ վարկի վերադարձն այնքան անհուսալի է, որ անկախ աուդիտորական կազմակերպությունը դրա դուրսգրումը գնահատել է որպես դրական քայլ:

Մի խոսքով, անվերապահորեն ճիշտ էին նրանք, ովքեր համոզված էին, որ այդ վարկը չի վերադառնալու: Եւ նաեւ գիտեին, թե՝ ինչու: Պարզապես դրանից մեկ տարի անց տեղի էին ունենալու նախագահական ընտրություններ: Դեռ այդ ժամանակ ակնհայտ էր, որ Քոչարյանի գործերը հեչ լավ չեն, եւ Հայաստանի խոշորագույն բանկերից մեկի խաբված հազարավոր ավանդատուների ու նրանց ընտանիքի անդամների գործուն ցասումը անպայմանորեն իր ազդեցությունն էր թողնելու ընտրարշավի վրա: Եւ դրանից խուսափելու համար ԿԲ-ն որոշեց «առողջացնել» «Արդշինբանկը»՝ առանձնապես չմասնավորեցնելով, թե ինչու «հիվանդացավ»: Փաստորեն ստացվեց այնպես, որ մենք՝ հարկատուներս, վճարեցինք 5,5 մլն դոլար միայն նրա համար, որ նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ հակաքոչարյանական տրամադրությունների լրացուցիչ իմպուլս չլինի:

Ուրեմն՝ ի՞նչ. մեր փողերը այդպես էլ գնացին-կորա՞ն: «Կենտրոնական բանկի կանխատեսումներով նշված համակարգային վարկը կվերականգնվի լուծարվող «Արդշինբանկ» ԲԲԸ-ի մի շարք խոշոր ակտիվներից ստացվելիք գումարների հաշվին»,-մեր հարցին ի պատասխան կանխատեսեցին ԿԲ-ում: Ժողովրդական ֆոլկլորն այստեղ կասեր՝ իշտահիդ քացախ: Խնդիրն այն է, որ «Արդշինբանկի» լավագույն ակտիվներն առանձնացվել են եւ տրվել են նոր կազմավորված «Արդշինինվեստբանկին», իսկ «Արդշինբանկի» ակտիվներում մնացել են ինչ-որ մանրուքներ, իսկ պարտատերերի ցանկը հսկայական է: Այնպես որ, ԿԲ-ի կանխատեսումները, ամենայն հավանականությամբ, չեն իրականանալու, եւ 5,5 մլն դոլարը չի վերադառնալու: Ի դեպ, «Արդշինբանկի» խոշոր ակտիվներից մեկն էլ այդ բանկի շենքն էր, որը գտնվում է ԿԲ-ի հարեւանությամբ:

Կենտրոնական բանկը, ինչպես տեղեկացնում է ԿԲ-ի մամուլի ծառայությունը, գնել է այդ շենքն ամբողջությամբ: Եւ դրա մի մասը ներկայումս տրամադրված է «Արդշինինվեստբանկին»: Իսկ ի՞նչ հիմունքներով: «Նշված շենքի մի մասը վարձակալական հիմունքներով տրամադրվել է «Արդշինինվեստբանկին», քանի որ բանկի գործունեությունն այդ շենքում կարեւոր է բանկի հաճախորդների սպասարկման, հաճախորդներ չկորցնելու տեսանկյունից»,-ասված է ԿԲ-ի՝ մեզ ուղարկած պատասխանում: Ընդ որում, ըստ ԿԲ-ի, շենքը վարձակալության է տրվել շուկայական գներով: Այստեղ մեզ թույլ կտանք մեջբերում անել Կենտրոնական բանկի հրապարակած մի պաշտոնական փաստաթղթից: «ՀՀ դրամավարկային եւ ֆինանսական վիճակագրության ձեռնարկ 2004» փաստաթղթի համաձայն՝ Կենտրոնական բանկը որեւէ շենք եւ շինություն վարձակալության չի տրամադրել: Համենայնդեպս, փաստաթղթի 2.2 հավելվածի (որը վերնագրված է «ՀՀ ԿԲ մանրամասն հաշվեկշիռ՝ վիճակագրական դասակարգմամբ») 89-րդ «Վարձակալության տրամադրված շենքեր եւ շինություններ» տողով ԿԲ-ն ստացել է 0 դրամ: Գուցե այդ հսկայական շենքի վարձակալման շուկայական գինը այսօր կազմում է 0 դրա՞մ: Գուցե:

Հայկ Գեւորգյան

Տպել
4304 դիտում

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ