Ընդդիմությանը սվիններ չի տալու. Դաշնակցությունը թիթեռ չի

10/06/2017 schedule15:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հունիսի 12-ի համարում

Հարցազրույց ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի հետ

- Պարոն Հովհաննիսյան, իշխանության որոշ ներկայացուցիչներ արդեն ընդդիմության թաղումն են կազմակերպում: Եթե անգամ ընդունենք, որ ընդդիմության ներկայիս գործելաոճն իրեն սպառել է, եւ փողոց դուրս չի գալիս այնպիսի թվով ժողովուրդ, ինչքան դուրս էր գալիս 2003-ի փետրվարին, արդյո՞ք դրանից հետեւում է, որ երկրում առկա  ճգնաժամը հաղթահարվել է:

- Նախ, ոչ թե ընդդիմության գործելաոճը, այլ գաղափարական մասն է իրեն սպառել: Հանրահավաքները, բողոքի ակցիաները չեն կարող իրենց սպառել, եթե դրա մեջ դրված գաղափարը ճիշտ տեղ է տանում: Ընդդիմությունն իր ուզածն ու դրան հասնելու մեթոդները չկարողացավ համատեղել: Եւ ամենակարեւորը՝ ընդդիմություն, որն իր նպատակներին հասնելու համար բացարձակապես թքած ունի իր երկրի եւ ազգային շահերի վրա, այլեւս դադարում է ընդդիմություն լինելուց եւ կոնկրետ ինձ` նման ընդդիմությունը բացարձակապես չի հետաքրքրում: Պատկերացրեք որեւէ ընդդիմություն, որն ունի 10-15 տոկոս ձայն, բայց որին տալիս են վետոյի իրավունք, տալիս են Ընտրական օրենսգիրքը կոնսենսուսով ընդունելու հնարավորություն, եւ նա դրանից հրաժարվում է:

Ես նաեւ չեմ կարող հասկանալ ընդդիմության այն ղեկավարներին, որոնք, լինելով այս կամ այն պառլամենտական պատվիրակության կազմում, հրաժարվում են հանդիպել արտերկրի այն ներկայացուցիչների հետ, որոնք զբաղված են ոչ թե Հայաստանի ներքին հարցերով, այլ Ղարաբաղով: Ես, անկեղծ ասած, պարզապես ցնցված եմ: Ուստի, ինձ մնում է միայն արձանագրել, որ այս ընդդիմությունը մեր ընդհանուր կռվի մեջ չկա: Ու եթե ընդդիմությունը նաեւ հրաժարվում է  խորհրդարանական ամբիոնից, նա զրկվում է որեւէ պրոցեսի վրա ազդելու հնարավորությունից: Իսկ այդ ազդեցությունն անպայման մեկ ուրիշը կստանձնի. այդ տեղը դատարկ չի մնալու: Լավ կլիներ, որ ընդդիմությունը գոնե այս շատ հասարակ բանը հասկանար:

- Այդուհանդերձ, եթե ընդդիմությունն այս փուլում չկարողացավ իր առջեւ դրված խնդիրն իրականացնել, դա չի նշանակում, որ ժողովուրդը սկսեց սիրել այս իշխանություններին:  

- Ողջ այս պատմության մեջ ամենամեծ անախորժությունը ժողովրդի հիասթափությունն է ընդդիմությունից: Որովհետեւ, երբ ժողովուրդը հիասթափվում է իշխանությունից՝ դա նորմալ երեւույթ է: Ես ձեզ վստահեցնում եմ, որ Բուշն Ամերիկայի ամենասիրված քաղաքացին չէ, ոչ էլ Թոնի Բլեերը՝ Անգլիայի կամ պարոն Քոչարյանը՝ Հայաստանի: Եւ դա միանգամայն բնական է: Ողբերգությունն այն ժամանակ է սկսում, երբ ժողովուրդը հիասթափվում է ընդդիմությունից. այսինքն՝ դադարում է տեսնել հնարավոր ալտերնատիվը: Այս մարդիկ (ընդդիմությունը - խմբ.) իրենց այնպես պահեցին, որ ժողովուրդը նրանց մեջ դադարեց տեսնել հնարավոր այլընտրանք: Ինչ վերաբերում  իշխանությանը, ապա, այո, մենք հասկանում ենք, որ այսօրվա իշխանության մեջ շատ թերություններ կան:

Բայց մենք նաեւ հասկանում ենք, որ հանկարծակի փոփոխությունների ժամանակը Հայաստանում անցել է: Մենք պետք է ոչ թե իշխանությանն անտեր թողնենք, որ ինքը կարծրանա իր սխալների մեջ, եւ փորձենք կոտրելու ճանապարհով բան փոխել Հայաստանում, այլ, հաշվի առնելով նաեւ այս իշխանության դրական լիցքերը, պետք է գնանք փոփոխությունների ապահովման դանդաղ ընթացքով: Եւ դաշնակցության ներկայությունն իշխանության մեջ հենց այդ  փոփոխությունների անշեղության ապահովման խնդիրն է լուծում: Մենք չենք  պատկանում այն ուժերի թվին, որոնք փորձում են միանգամից երկու աթոռի նստել. դաշնակցությունը թիթեռ չի, որ անընդհատ պատեպատ խփվի եւ փոխի իր դիրքորոշումները:

Մենք այն ուժն ենք, որն ընդունում է նախագահի լեգիտիմությունը, բայց նաեւ ասում է, որ այս իշխանության մեջ փոխելու շատ բան կա եւ հետեւողականորեն գնում է դրան: Մեզ շատ դժվարությամբ հաջողվեց հասնել նրան, որ ստեղծվեց հակակոռուպցիոն մարմին, ու մենք նույն հետեւողականությամբ հասնելու ենք մեր մնացած ծրագրերի իրականացմանը: Հասնելու ենք դանդաղ, առանց կտրուկ փոփոխությունների: Այս իշխանության մեջ, այո, մեզ շատ բան չի գոհացնում, բայց ի տարբերություն ընդդիմության, որը ընկրկեց, մենք կշարունակենք դրանց դեմ պայքարը, սակայն արդեն առանց ընդդիմության դաշտի մեր դաշնակիցների:

- Պարոն Հովհաննիսյան, դուք տարբեր առիթներով ասել եք, որ իշխանության  մեջ կան մարդիկ, որոնց ներկայությունը թուլացնում է իշխանությանը: Դուք այդպես էլ համառորեն որեւէ անուն չեք տալիս:

- Իմ քննիչը Կառլոս Պետրոսյանն է եղել (նկատի ունի «Վահան Հովհաննիսյան+30» գործը, որ քննել է ԱԱԾ գործող տնօրենը) ու ոչ մի բան  չկարողացավ վրաս ապացուցել: Հիմա դու ի՞նչ ես ուզում ինձանից...

Նաիրա Զոհրաբյան

Տպել
4258 դիտում

Չհանդիպելու պլաններ չունենք․ Փաշինյանը՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման հավանականության մասին

Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը