Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Մոնտենեգրոյում. վիդեո

11/06/2017 schedule00:35

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Մոնտենեգրոյի դեմ խաղում պարտվեց խոշոր հաշվով: Քիչ առաջ մրցակցի հարկի տակ՝ Պոդգորիցայի «Գրադսկի» մազրադաշտում, թիմը պարտվեց 4:1 հաշվով:

Հանդիպումը, կարելի է ասել, սկսվեց 1:0 հաշվով: Մրցակիցը բավականին շուտ՝ 2-րդ րոպեին, հաջողության հասավ: Գոլի հեղինակ դարձավ Ֆաթոս Բեչիրայը: Այս գոլից հայ ֆուտբոլիստները կարողացան ուշքի գալ, տիրել գնդակին եւ գրոհներ կազմակերպել, սակայն անլուծելի խնդիրներ ոչ մրցակցի պաշտպանների, ոչ էլ դարպասապահի համար չստեղծեցին: Ավելին, 28-րդ րոպեին բաց թողեցին 2-րդ գնդակը: Այս անգամ աչքի ընկավ Ստեւան Յովետիչը: Խաղակեսի վերջում Մոնտենեգրոն հաջողության հասնելու եւս 1 հիանալի պահ ունեցավ, սակայն Յովետիչի հարվածից հետո գնդակը հետ մղվեց դարպասաձողից:

Խաղակեսն ավարտվեց Մոնտենեգրոյի օգտին 2:0 հաշվով, ինչպես 2016 թ. նոյեմբերին Հայաստանում տեղի ունեցած խաղում: Սակայն այս անգամ հայերին 2-րդ կեսում հանդիպման ընթացքը բեկել չհաջողվեց: Այն ժամանակ նույն հաշվով պարտվելիս հայ ֆուտբոլիստներն ընդմիջումից հետո 3 գնդակ խփեցին եւ հաղթեցին (3:2): Այս անգամ 2-րդ կեսում Հայաստանը շարունակեց գոլեր բաց թողնել: 54-րդ րոպեին Յովետիչը խփեց իր 2-րդ գոլը, իսկ 82-րդ րոպեին հետ-տրիկ ձրակերպեց գեղեցիկ շրջադարձ հարվածով: Հայաստանի հավաքականին հաջողվեց միայն հեղինակության գնդակ խփել: 89-րդ րոպեին աչքի ընկավ Ռուսլան Կորյանը: Հայ ֆուտբոլիստը խաղից դուրս վիճակում էր, սակայն մրցավարը չնկատեց եւ արձանագրեց գոլը. 4:1:

Այսօր, բացի այս խաղից, E խմբում կայացավ եւս 2 հանդիպում: Դանիան մրցակցի հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց Ղազախստանին: Հայաստանի հանդիպումից րոպեներ անց ավարտված խաղում էլ լեհերը տանը առավելության հասան Ռումինիայի նկատմամբ (3:1): 

Այս տուրից հետո Հայաստանը 6 միավորով մնաց E խմբի 5-րդ տեղում: Առաջատարի դիրքերն ամրապնդեց Լեհաստանը՝ 16 միավոր: Նրան 10-ական միավորով հետապնդում են Դանիան (2-րդ տեղ) եւ Մոնտենեգրոն (3-րդ տեղ): Ետնապահը Ղազախստանն է, որը Ղազախստանն է, որը 6 խաղերից հետո ունի ընդամենը 2 միավոր:

  1. Լեհաստան 16 միավոր
  2. Դանիա 10
  3. Մոնտենեգրո 10
  4. Ռումինիա 6
  5. Հայաստան 6
  6. Ղազախստան 2
Տպել
3828 դիտում

ԱՄՆ-ն փորձում է ԵՄ-ի միջոցով ՆԱՏՕ-ն բերել տարածաշրջան․ ինչով են զբաղված Հայաստանում ԵՄ դիտորդները ըստ Զախարովայի

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

«Լունապարկում» 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից, ծնողը մեղադրում է, որ նրան չեն ամրակապել

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. վերջինիս բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է վարույթ

Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Եղանակը կտաքանա ևս 2-3 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել

Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալ է, թող գնա մենք մեր գործն անենք. վարչապետ

Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում

Կոնգրեսական Շերմանը կարևորում է ԼՂ տեղահանվածներին տրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը

ՀՀ կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը Բրյուսովի անվան բուհի ռեկտորի պաշտոնում

Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. մանրամասնել է Պապիկյանը

Կոստանյանն ու Ալ-Սայանը քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Կառավարությունը չի կարող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաները, ուսուցիչները, տնօրենը՝ այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան

Խաղաղապահների կարիքն այլևս չկա, որովհետև ոչ ոք չի վիճում, թե ում է պատկանում Ղարաբաղը. Ժուրավլյով

«Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրենց մեքենային, հագել ԱԱԾ աշխատակցի հագուստ. ՀՀ-ն ցնցած գործի նոր մանրամասներ

Խաղաղապահների դուրս բերումը վկայում է ռուս-ադրբեջանական առավել խորացող դաշնակցային հարաբերությունների մասին. Մարգարյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Մարտին ձմեռ էր, ապրիլին՝ ամառ. Սուրենյան

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Իմ, երեխաներիս, կնոջս, ծնողներիս մասին ինչ ասես՝ ասվեց, ես արժանապատվություն չունե՞մ, պետք է զոհաբերես. Փաշինյան