Գյումրու գազի գրասենյակի պետի վարորդի ազդեցիկ հայրը որոշել է հարցը «ջրել» 2 օրից

Լուսանկարում`«Վերանդա» սրճարանն է, դեպքի վայրը

Հունիսի 8-ի երեկոյան, Գյումրու Սայաթ-Նովա փողոցի սկզբնամասում տեղի ունեցած սկանդալային միջադեպի գործի շրջանակներում կա ձերբակալված անձ: Նա «Շիրակ» ԳԳՄ տնօրեն՝ Սերգեյ Ամիրբեկյանի վարորդն է` Խաչիկ Պողոսյանը:

Հիշեցնենք, որ Թատերական հրապարակի հարեւանությամբ գտնվող «Վերանդա» սրճարանի հարեւանությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի գործով, որը բնակիչների փաստմամբ ընթացել էր կրակոցներով, հարուցվել է քրեական գործ, ք.օ. 258 հոդվածի 3-րդ մասի առաջին կետի հատկանիշներով, այն է խուլիգանություն կատարելը եւ 316 հոդվածի 1-ին մասի՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը:

Armtimes.com-ը դեպքից անմիջապես հետո տեղեկացրել էր, որ վիճաբանող կողմերը եղել են Ամիրբեկյանի վարորդը՝ Խաչիկ Պողոսյանը, եւ Գյումրու ավագանու անդամ, գազի գրասենյակի նախկին աշխատակից Վարդան Եդիգարյանը:

Ի դեպ, Խաչիկ Պողոսյանի հայրը՝ Անդրանիկ Պողոսյանը, ով Գյումրիում հայտնի անձնավորություն է, ժամանակին լուրջ պաշտոններ է զբաղեցրել: Եղել է ԱԻՆ Շիրակի մարզային վարչության պետ: Նա լուրջ կապեր ունի շատ կառույցներում, եւ նրա խոսքերից կարելի է ենթադրել, որ նա որդու մասնակցությամբ տեղի ունեցած սկանդալային գործը «ջրելու» է երկու օրից:  

Պողոսյանը armtimes.com-ի հետ զրույցում անդրադառնալով որդու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին, որը, ըստ թաղի բնակիչների, ուղեկցվել է կրակոցներով, ասաց.

«Կրակոց չի եղել, դա սուտ է եւ հերյուրանք: Բերեք ես Ձեր մյուս հարցերին պատասխանեմ երկու օրից: Ես այդպես եմ հարմար գտնում»,- armtimes.com-ին փոխանցեց Պողոսյանը:

Անդրանիկ Պողոսյանն այս հարցը, հավանաբար ցանկանում է լուծել երկու օրվա ընթացքում: Գազի գրասենյակի որդեգրած սկզբունքների համաձայն, հավանաբար երկու օրից կհայտնվի նաեւ Վարդան Եդիգարյանը եւ կհայտարարի, որ նրանց միջեւ ոչ մի միջադեպ տեղի չի ունեցել: Այս քաղաքականությունը հարիր է գազի գրասենյակին: Կառույցի աշխատակիցները միմյանց հետ սկանդալային պատմությունների մեջ հաճախակի են հայտնվում, բայց, հետո հայտարարում են, որ նրանք մտերիմներ են եւ չունեն տարաձայնություններ:

Անհայտ է ավագանու անդամ Վարդան Եդիգարյանի գտնվելու վայրը: Մեր ձեռքի տակ եղած նրա բոլոր հեռախոսահամարներն անհասանելի են՝ հունիսի 8-ից սկսած:

Հիշեցնենք նաեւ, որ դեպքի հաջորդ օրը, գազի գրասենյակի ՀՀԿ-ական ղեկավար Սերգեյ Ամիրբեկյանը armtimes.com-ին տեղեկացրել էր, որ նա վարորդ չունի: Այս հայտարարության հաջորդ օրը, սակայն ձերբակալվեց նրա վարորդը:

Տպել
6373 դիտում

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչու՞ հազար տարի ղեկավարելով ժողովրդին` պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն