Հայ ըմբիշները Վրաստանից վերադառնում են մեդալներով, սակայն մրցավարությունից դժգոհ

12/06/2017 schedule16:21

Վրաստանի միջազգային մրցաշարից Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը վերադառնում են 2, իսկ ազատոճայինները՝ 4 մեդալով: Հունիսի 10-11-ը Թբիլիսիում տեղի ունեցած մրցաշարում հունահռոմեականներից ոսկե մեդալ է նվաճել 75 կգ քաշային Կարապետ Չալյանը, իսկ Մաքսիմ Մանուկյանը (80 կգ) դարձել է արծաթե մեդալակիր:

Հայաստանը կարող էր եւս մեկ արծաթե կամ ոսկե մեդալ ունենալ, սակայն մրցավարները միջամտել են 98 կգ քաշայիններին եզրափակչին, որտեղ Ռիո 2016-ի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի մրցակիցը վրացի Ռեւազ Նադարեիշվիլին էր: Մրցավարների գործողությունների պատճառով գոտեմարտն ավարտվել է սկանդալով:

Արթուրի՝ մրցավարներից դժգոհ երկրպագուների ու վրացի մարզիկի աջակիցների միջեւ կռիվ է սկսվել, ինչին միջամտել են անվտանգության աշխատակիցները: Դա տեղի է ունեցել, երբ հայ մարզիկը պարտվում էր 2:1 հաշվով, իսկ գոտեմարտի ավարտին 44 վայրկյան էր մնացել:

Կռվի մասնակիցները հարձակվել են Արթուրի հոր՝ Գեւորգ Ալեքսանյանի վրա, որը նաեւ նրա անձնական մարզիչն է: Իրավիճակը հանդարտեցնելու համար Արթուրը դուրս է եկել գորգից, ինչը չի թույլատրվում, եւ նրան որակազրկել են: Ազգությամբ թուրք գլխավոր մրցավարը Հայաստանի հավաքականի մարզիչներին ասել է, որ թեեւ տեսել է, որ Արթուրը մեղավոր չէ, սակայն ոչինչ չի կարող անել: Հաղթանակը շնորհվել է վրացուն, իսկ Արթուրը որակազրկվելով, զրկվել է նաեւ արծաթե մեդալից: Ըստ ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի՝ եթե այդ սադրանքը չլիներ, Արթուր Ալեքսանյանը կարող էր մնացած ժամանակահատվածում հաղթանակ տոնել:

Վիճելի մրցավարության պայմաններում են անցել նաեւ Հայատանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամներ Գեւորգ Ղարիբյանի (59 կգ) եւ Կարեն Ասլանյանի (66 կգ) գոտեմարտերը:

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում 65 կգ քաշայինների պայքարում ոսկե մեդալ է նվաճել Վալոդյա Ֆրանգուլյանը, որը սովորաբար հանդես է գալիս 61 կգ քաշային կարգում: 74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը պարտվել է եզրափակչում եւ բավարարվել արծաթով, իսկ 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը դարձել է բրոնզե մեդալակիր: Բրոնզ է նվաճել նաեւ 65 կգ քաշային Նարեկ Սիրունյանը, որի մրցակիցը 3-րդ տեղի համար պայքարում գորգ դուրս չի եկել:

Ազատոճայինները եւս զերծ չեն մնացել մրցավարական կողմնակալություններից: Այստեղ մրցավարությունից տուժել են 70 կգ քաշայիններ Խաչատուր Պապիկյանը եւ Վալտեր Մարգարյանը: Ֆրանգուլյանին եւս փորձել են խանգարել, սակայն չի ստացվել:

Այս մրցաշարից հետո ըմբիշները պատրաստվելու են աշխարհի 2017 թ. առաջնությանը: Այն կայանալու է Փարիզում օգոստոսի 21-26-ը:  

Տպել
3466 դիտում

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտութուն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա