ՏՏ ընկերությունների միջև կանցկացվի փեյնթբոլի սիրողական մրցաշար

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը, ԼԵԳԵՈՆ փեյնթբոլի ակումբի հետ համատեղ, առաջին անգամ,  կազմակերպում են ՏՏ ընկերությունների միջև փեյնթբոլի սիրողական մրցաշար՝ ՏՏ ընկերությունների մասնակցությամբ:

Մրցաշարը կանցկացվի հունիսի 17-ին և 18-ին՝ Սևանա լճի ափին: Մրցաշարին մասնակցելու հնարավորություն ունեն  ՏՏ ոլորտի ընկերությունները, յուրաքանչյուր թիմում՝ մինչև 8 հոգի, թիմերի առավելագույն քանակը՝ 12:

‹‹Փեյնթբոլի առաջնության նպատակն է տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների համար ստեղծել շփման ոչ ֆորմալ միջավայր, ինչը  շատ դեպքերում հանգեցնում է նորանոր համագործակցությունների armtimes.com-ին տեղեկացրեց  ԳՏԿ բիզնեսի զարգացման մենեջեր Ամալյա Եղոյանը:

Խաղը կվարեն արհեստավարժ զինվորական մասնագետները, իսկ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը մասնակիցների հետ կանցկացնի կրակային պարապմունքներ և ռազմական մարտավարության վարժանքներ: Խաղացողների հետ կանցկացվի նաև անվտանգության համապատասխան դասընթաց-հրահանգավորում:

‹‹Ուրախ եմ, որ նման միջոցառում է կազմակերպվում մեր երկրում, այն էլ Հայաստանի ինտելեկտուալ հատվածի շրջանակում: Մասնակիցները ոչ միայն կկարողանան շփվել, ծանոթանալ, համագործակցել, այլև ձեռք կբերեն ռազմական գիտելիքներ››,- ասում է  Արծրուն Հովհաննիսյանը:

Խաղին մասնակցության հայտ արդեն ներկայացրել է մոտ 10 ընկերություն:

Տպել
1948 դիտում

ԱԱ չեմպիոն Ֆրանսիան, փոխչեմպիոն Խորվաթիան չհաղթեցին Ազգերի լիգայի իրենց խմբերում

Քննարկվում է 500 մլն դոլարի ներդրման ծրագիր, կառուցվելու է մի քանի գործարան. Նիկոլ Փաշինյան

Մեր բանակի համար առավել օգտակար կլինեն ուղղաթիռները. ռազմական փորձագետ

Հերմինե Նաղդալյանի ամուսինը անսահման անշարժ գույք ունի

Աստված մի արասցե՝ ընտրակաշառք բաժանելու փորձ արվի եւ ես իմանամ ոչ թե իրավապահներից, այլ՝ մամուլից. վարչապետ

Վայոց ձորի կադաստրի մարզային ստորաբաժանման աշխատակիցները դիմում են վարչապետ Փաշինյանին

Ապահովել որակ եւ արագացնել կառուցապատման տեմպերը. Արշակյանն այցելել է Թալին-Լանջիկ ճանապարհահատված

Կոռուպցիան՝ բուժհաստատություններում. պետությանն ավելի քան 500 մլն դրամի վնաս է հասցվել. հարուցվել է 41 քրեական գործ

Նախագահի նստավայրը Մաշտոցի 47 հասցեից տեղափոխվելու է Բաղրամյան 26. ԱԺ-ն քվեարկեց

Պլյուշչենկոն օրերս 3-րդ անգամ Երեւանում կներկայացնի Սառույցի արքաներ շոուն. կլինի պրեմիերա

ԱՀԿ-ում ներկայացվել է «ԵԱՏՄ-ում ՀՀ անդամակցության մասին» համաձայնագիրը

Ամերիկահայությունը մեր ամենակազմակերպված համայնքներից մեկն է. Բակո Սահակյան

Փաշինյանի որոշմամբ ստեղծվում է Գերիների, պատանդների եւ անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով

Սահակաշվիլին իրեն ընչազուրկ է անվանել

Վաշինգտոնում ամերիկահայ գործարարները աջակցում են միմյանց բիզնեսներին

Մնացականյանը Եվրոպայում ներկայացրել է ՀՀ-ում բարեփոխումների ուղղությամբ շոշափելի ձեռքբերումները

Տնտեսական ակտիվությունը աճել է 3 տոկոսով, արդունաբերությունը՝ 8.1 տոկոսով

Վաղվանից Հայաստանի զգալի մասում սպասվում են տեղումներ, հիմնականում՝ ձյան տեսքով

Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնում է Արագածոտնի մարզ. հանդիպումներ կլինեն Աշտարակում եւ Ապարանում

Ինչ արժե նախընտրական գովազդի 1 րոպեն. 100 հազարից մինչև հազար դրամ՝ մարզերում ու Երեւանում