Երևան
16 °C
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը Վրաստանի միջազգային մրցաշարը լավ նախապատրաստություն է համարում աշխարհի առաջնությունից առաջ: Հունիսի 10-11-ը Թբիլիսիում տեղի ունեցած մրցաշարում հավաքականի կազմում մի շարք մարզիկներ պայքարել են մեդալների համար, եւ անկախ Ռիո 2016-ի չեմպիոն 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանի եզրափակիչ գոտեմարտի սկանդալից եւ մարզիկի որակազրկումից՝ armtimes.com-ի հետ զրույցում Ջուլֆալակյանը նշեց, որ մրցաշարից իրենք ստացել են այն, ինչ պետք էր:
«Ընդհանուր առմամբ` գոհ եմ: Մենք 3 ըմբիշ ենք ունեցել, որոնք մասնակցել են եզրափակիչների: 8 քաշային կարգից 3 ֆինալիստ ունենալն արդեն լավ արդյունք է, գումարած 3-4 հոգի էլ պայքարել են 3-րդ տեղի համար: Մի խոսքով, ընդհանուր մասնակցությունից գոհ եմ: Կան, իհարկե, ըմբիշներ, որոնցից դժգոհ եմ, բայց դա բնական է. հնարավոր չէ, որ բոլորն էլ շատ լավ կամ գերազանց մասնակցեն: Աշխարհի առաջնությունից առաջ մեզ պետք էր լավ մրցումների մասնակցել, եւ համարում եմ, որ ստացվեց, մրցումների որակը բարձր էր»,- ասաց նա:
Թբիլիսիում տեղի ունեցած մրցաշարի 75 կգ քաշայինների պայքարում Կարապետ Չալյանը հաղթեց: 80 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը եզրափակչում պարտվեց եւ բավարարվեց արծաթե մեդալով: Եզրափակիչ էր դուրս եկել նաեւ Արթուր Ալեքսանյանը, սակայն նրա գոտեմարտն անավարտ մնաց: Գորգի հարեւանությամբ կռիվ սկսվեց, Ալեքսանյանն իջավ գորգից՝ իրավիճակը հանդարտեցնելու, եւ նրան որակազրկեցին՝ զրկելով նաեւ մեդալից:
Այս մրցաշարից հետո Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը նախապատրաստվելու է աշխարհի 2017 թ. առաջնությանը: Թիմն ուսումնամարզական հավաքներ է անցկացնելու Ռուսաստանում, Բելառուսում եւ Հայաստանում: Աշխարհի առաջնությունը կայանալու է Փարիզում օգոստոսի 21-26-ը:
Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց ծխից փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել է
Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել
Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել
Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)
Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)
Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է
Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը
Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է
Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին
Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո
Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ
«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ
Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)
Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է
Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը
ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին
5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին
Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել
200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության
Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել
Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները
Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում
Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում
Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)
Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք
«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում
Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին
Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին
Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը
Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ
Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել
© 2024 Հայկական ժամանակ