Պիտանի մարդ՝ արեւմուտքից. «սափրած գլուխների» դեսանտ ԵԽ-ից

13/06/2017 schedule16:27

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հունիսի 15-ի համարում

Ի՞նչ  կապ կարող է լինել «սափրած գլուխների» եւ Եվրախորհրդի միջեւ,- կհարցնեք դուք:  Եւ ճիշտ չեք լինի: Կա ուղղակի կապ: Մայիսի 11-15-ը Երեւանում   էր գտնվում Լեհական Սեյմի պատգամավոր, Ձախ ժողովրդավարական ուժերի ներկայացուցիչ Եժի Յասկերնիան` Հայաստանում Եվրախորհրդի դիտորդական առաքելության ղեկավարը: Այցելության նպատակն էր՝ տեղում ծանոթանալ մեր հանրապետության վերաբերյալ 2004թ. ապրիլի 28-ին ԵԽԽՎ ընդունած թիվ 1374 բանաձեւի, ավելի ճիշտ՝ դրա թիվ 9 հոդվածի կատարման ընթացքին, որտեղ ՀՀ-ին առաջադրված են հստակ պահանջներ: Մինչ այդ, սակայն, փոքր-ինչ շեղվենք ու տեսնենք, թե պաշտոնապես ինչ են գրում Յասկերնիայի Երեւան ժամանման մասին նկարագրվող իրադարձություններից մի քանի օր առաջ.

«Մայիսի 31-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Լեհաստանի Հանրապետության Սեյմի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Հայաստանում ԵԽ դիտորդական առաքելության ղեկավար Եժե Յասկերնիային, որը Հայաստան է ժամանել հայերեն թարգմանված իր գրքի շնորհանդեսին մասնակցելու կապակցությամբ» (www.parliament.am/): Հունիսի 11-ին դիտորդական խումբն արդեն իր բուն առաքելությունն իրականացնելու համար ժամանեց Երեւան: Հանդիպումների շրջանակը հստակորեն էր ներկայացված` Սահմանադրական դատարան, նախագահ, խորհրդարան, վարչապետ, խորհրդարանական խմբակցություններ, արտաքին գործոց, արդարադատության, ներքին գործոց նախարարներ, իրավապաշտպան եւ լրագրողական կազմակերպություններ:

Վերը նշված բանաձեւում ոչինչ չի ասվում ազգային եւ կրոնական փոքրամասնությունների մասին, բայց Յասկերնիան, չգիտես ինչու, ժամանման առաջին իսկ օրը հանդիպեց նրանց: Մինչ այդ ՍԴ նախագահ Գ.Հարությունյանի հետ նա քննարկեց ՍԴ տխրահռչակ որոշումը, իսկ  հետո հանդիպեց նախ լրագրողների, ապա` իրավապաշտպան կազմակերպությունների հետ: Այս հանդիպումը նշանակված էր ժամը 16:10-ին, հրավիրված էր մոտ 10 կազմակերպություն.  ամեն ինչի համար նախատեսված էր մեկ ժամ 25 րոպե, այսինքն, յուրաքանչյուրին` մոտ 10 րոպե: Յասկերնիան հոգնած տեսք ուներ. նա իր խոսքն անհասկանալիորեն սկսեց այսպես. «Մենք կքննարկենք թիվ 1374, բանաձեւի կատարումը»: Այսինքն` ոչ մի ավելորդ բան:

Բանաձեւի 9-րդ  հոդվածը բաղկացած է 7 կետից, որոնցից առաջին 4-ն անմիջականորեն կապված են մարդու իրավունքների հետ: Սակայն Յասկերնիան սկսեց փոքր-ինչ անսպասելի հարցից. «Հանրահավաքներին մասնակցող ժողովուրդը գիտե՞ր, որ ՍԴ որոշումը իրավաբանական ուժ չուներ»: Չենք կարող ասել, թե ժողովուրդը մտածել էր այդ մասին` դա անարդարացի կլինի:  Ժողովուրդը փողոց էր դուրս եկել սատարելու ընդդիմությանը, քանի որ համոզված էր, որ նախագահական վերջին ընտրություններում Ռ.Քոչարյանը զավթել էր իշխանությունը: Տրված հարցին պատասխանելու դեպքում զեկույցում կարելի կլիներ կարդալ մոտավորապես հետեւյալը. «Իրավապաշտպանները հայտարարեցին, որ ընդդիմությունը խաբել է ժողովրդին»:

Փաստաբանների միջազգային միության նախագահ Տիգրան-Տեր Եսայանը սկսեց բացատրել, որ ՍԴ որոշումը չի կարող չունենալ իրավաբանական ուժ, սակայն  Յասկերնիան չփորձեց իմանալ` ինչու, նա պարզապես սկսեց հակաճառել: Եւ երկխոսությունը կամաց-կամաց վերածվեց հարցաքննության: «Երկխոսության» 40 րոպեից հետո   Յասկերնիան անփութորեն որոշեց վերադառնալ հանդիպման թեմային եւ ցանկացավ իմանալ հանրահավաքների ընթացքում ձերբակալվածների թիվը, իսկ մի քանի րոպե անց, պատասխան չստանալով, պարզապես հարձակվեց իրավապաշտպանների վրա՝ հայտարարելով. «Դուք անվերջ խոսում եք ընտրությունների կեղծման մասին, բայց բոլորին է հայտնի, որ այդ կեղծիքները չեն ազդել քվեարկության արդյունքի վրա»: Այստեղ ես այլեւս չդիմացա: Ցուցադրաբար դուրս եկա՝ հայտարարելով, որ նման հանդիպման չեմ մասնակցի եւ որ ամեն ինչ կանեմ, որ Եժե Յասկերնիային փոխեն Հայաստանի դիտորտական առաքելությունում: 

Ավելի ուշ մամուլից տեղեկացա, որ այդ հանդիպման ընթացքում հասցրել էին քննարկել միայն մեկ «իրավապաշտպանական» հարց` ձերբակալություններ եւ դրանց շուրջ: Որքան հասկացա՝ ոչինչ չէր խոսվել հանրահավաքների անցկացման արգելանքի, ճանապարհների փակման, մարտ-ապրիլ ամիսներին մարդու իրավունքների  զանգվածային խախտումների, ոստիկանության բաժիններում խոշտանգումների մասին, լրագրողների եւ իրավապաշտպանների վրա կատարված հարձակումներին վերաբերող «վստահելի ու թափանցիկ» հետաքննությունների մասին: Հունիսի 1-ին «վստահելի ու թափանցիկ» կասեցվեց վերոհիշյալ հանդիպման մասնակից իրավապաշտպանի վրա հարձակման փաստով քրեական գործը, իսկ հունիսի 10-ին նույն ձեւով դատարանը «սափրած գլուխներին» դատապարտեց տուգանքի (!)՝ լրագրողների վրա հարձակումներ գործելու համար: Եժե Յասկերնիային այս ամենը չէր հետաքրքրում:

Գուցե այն պատճառով, որ երբ նա 70- 80-ական թթ. ուսանում էր իրավաբանական ֆակուլտետում, Լեհաստանի ֆիզկուլտուրայի ակադեմիայի «սափրած գլուխներն» ուսանողների հետ  մասնակցում էին լեհ ժողովրդավարական ընդդիմության նկատմամբ իրականացվող հալածանքներին եւ հետապնդումներին: Այստեղից հետեւում է, որ արդեն ուսանող` համագործակցում էր գեբիստների հետ, եւ արդյունքում` կուսակցական կարիերա: Եժե Յասկերնիայի կենսագրության այս կողմին մենք ծանոթ չենք: Այլ հարց է գրքի շնորհանդեսը, որի մասին խոսեցի վերրը: Իհարկե, նա դրա համար հոնորար չի ստացել, եւ հետեւաբար՝  դա ոչ մի կերպ չի կարող համարվել կաշառք:

Բայց դա նրան պետք էլ չէ: Հավաստի տեղեկատվության համաձայն՝ Յասկերնիան շատ հարուստ մարդ է, եւ իր կարողությունը կուտակել է բոլորովին էլ ոչ իր գործարարական ընդունակությունների հաշվին: Հարստության հիմք հանդիսացել է իր նախկին գործունեությունը: Հետեւաբար, իրականում գրքի շնորհանդեսը ոչ այլ ինչ է, քան կաշառք ՀՀ իշխանությունների կողմից` տրված «Արեւմուտքի պիտանի մարդուն»: Ավելացնենք նաեւ, որ Յասկերնիան խոստացավ «ջանալ ըստ հնարավորին» Հայաստանի թիվ 1374 բանաձեւի կատարման զեկույցը գրել «ճշգրիտ եւ օբյեկտիվորեն»: Դա Ձեր անմիջական պարտավորությունն է, պրն Յասկերնիա: Այս ամենը շարադրելուց հետո գտա՞նք կապ «սափրած գլուխների» եւ Եվրախորհրդի միջեւ: Իրավունք ունե՞մ ես պահանջելու, որ  Եժի Յասկերնիային վտարեն ՀՀ-ում ԵԽ դիտորդական առաքելության խմբից: Իհարկե: Եւ որքան շուտ՝ այնքան լավ:

Հ. Գ. Տեղեկանք. Լեհական ձախ ժողովրդավարների միությունը  դյուրափոփոխ-կոմունիստներն են, ովքեր արագ հարմարվեցին հետկոմունիստական ժամանակներում: 

Միքայել Դանիելյան
Հայաստանի Հելսինկյան ընկերակցության նախագահ

Տպել
1946 դիտում

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան