Նավսել են. Կոմկուսը դարձյալ պառակտվում է

13/06/2017 schedule16:35

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հունիսի 15-ի համարում

2003 թվականի հունիսի 13-ին ՀԿԿ առաջին քարտուղար Վլադիմիր Դարբինյանը հրաժարական ներկայացրեց, որը կուսակցության պլենումն ընդունեց, իսկ հետո ՀԿԿ առաջին քարտուղար ընտրվեց Ռուբեն Թովմասյանը: Գրեթե մեկ տարի անց՝ 2004-ի հունիսի 12-ին տեղի ունեցած ՀԿԿ պլենումում կուսակցության մի քանի անդամներ բարձրացրել են ՀԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանի վստահության հարցը: Պլենումի 105 անդամներից հօգուտ Թովմասյանի քվեարկել են 22-ը, ինչը բավարար է եղել նրան՝ շարունակելու ղեկավարել ՀԿԿ-ն: Կուսակցության երկրորդ քարտուղար Սանատրուկ Սահակյանը եւ քարտուղար Խորեն Սարգսյանն այդ որոշումից հետո գրավոր դիմումներ են ներկայացրել ՀԿԿ բյուրոյի եւ պլենումի անդամությունից հրաժարվելու մասին, նույնատիպ բանավոր հայտարարություններ են արել ՀԿԿ բյուրոյի անդամներ Նորիկ Պետրոսյանը եւ Սիրեն Եղիազարյանը:

Ինչպես պատմում են պարոնայք Սարգսյանն ու Պետրոսյանը, պլենումի եւս մեկ տասնյակ անդամներ են ցանկացել նման հայտարարություն անել, սակայն նիստը վարող ՀԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը հայտարարել է պլենումի ավարտի մասին: Խորեն Սարգսյանի եւ Նորիկ Պետրոսյանի հետ զրույցից պարզ դարձավ, որ Թովմասյանի հետ հակասությունները եղել են նրա առաջին քարտուղար դառնալու հենց առաջին օրվանից, բայց միայն մեկ տարի հետո են դրանք ի հայտ եկել: Նորիկ Պետրոսյանն ասում է, որ ինքը հենց սկզբից է դեմ եղել Թովմասյանի ընտրությանը, քանի որ նրան համարել է հակակոմունիստ Վլադիմիր Դարբինյանի շարունակություն: «Նա ՀԿԿ առաջին քարտուղարի աթոռը գրավեց ոչ առանց Դարբինյանի եւ իշխանությունների աջակցության: Թովմասյանը Դարբինյանին պարտք ուներ, եւ նա այդ գործը կազմակերպեց, որ կարողանա իր պարտքերը ետ ստանալ»,-ասում է Ն.Պետրոսյանը:

Թովմասյանի հետ հակասության մյուս կենցաղային պատճառը, ըստ Խորեն Թռչունիչի, այն է, որ ինչպես Դարբինյանի, այնպես էլ Թովմասյանի ընտանիքում ոչ մի կոմունիստ չկա: «Երբ նա ընտրվեց, մենք նրա առաջ պայման դրեցինք, որ գոնե Աժ-ում աշխատող իր տղային կոմունիստ դարձներ: Որովհետեւ եթե դու քո տղային չես կարող համոզել, որ կոմունիստ դառնա, ինչպես կարող ես մի ողջ ժողովրդի համոզել»,-ասում է Խորեն Սարգսյանը, որը վստահեցնում է, որ իր կինը, աղջիկները, փեսաները եւ էլի բազմաթիվ ազգականներ կոմունիստ են: Իսկ սեփական շրջապատին ՀԿԿ շարքերն ընդգրկելը խիստ կարեւոր է, քանի որ, ըստ Նորիկ Պետրոսյանի, իրենք Թովմասյանին մեղադրում էին նաեւ ոչ հստակ քաղաքականություն վարելու մեջ, որի արդյունքում կուսակցության շարքերը չէին համալրվում:

«Կոմկուսում չկան ակտիվություն, մարտունակություն եւ վճռականություն: Իսկ երիտասարդ մարդը չի ուզում նստել դահլիճում, նա ուզում է դուրս գալ հրապարակ եւ փողոց, նա ուզում է հանձնարարություն կատարել` ծառ մագլցել, հաղթահարել ցանկապատ եւ փշալար»,-բացատրում է պարոն Պետրոսյանը: Սակայն Թովմասյանին ուղղված ամենալուրջ մեղադրանքն իշխանությունների հետ համագործակցությունն է: Խորեն Սարգսյանն ասում է, որ նա անընդհատ կրկնում էր, որ մենք իրեն զոռով ենք տարել ընդդիմություն, եւ ինքն այնտեղ անելիք չունի: «Իսկ ապրիլի 28-ի իր գործողություններով վերջնականապես ապացուցեց, որ նա կատարում է իշխանությունների հրահանգը: Այլեւս կասկածի տեղ չկար»,-ասում է Խորեն Սարգսյանը: Նա պատմում է, որ ապրիլի 27-ի խորհրդակցության ժամանակ Ռուբեն Թովմասյանը հայտարարել է, որ ֆինանսների բացակայության պատճառով իրենք Մայիսի մեկ չեն անելու:

Սակայն ապրիլի 28-ի երեկոյան, առանց որեւէ մեկի հետ խորհրդակցելու, քաղաքապետարան է ներկայացրել մայիսի 1-ին հանրահավաք կազմակերպելու թույլտվություն ստանալու դիմում, իսկ ապրիլի 29-ին՝ ստացել այդ թույլտվությունը. «Ես դրա մասին իմացա միայն ապրիլի 30-ին: Թովմասյանը վստահեցրեց, որ 2 հազար մարդ է գալու միտինգի, բայց մայիսի 1-ին երբ գնացինք Ազատության հրապարակ՝ հազիվ 150 մարդ էր եկել: Մի՞թե քիչ է՝ զարմացավ Թովմասյանը: Արդեն երեկոյան, երբ «Հայլուրը» մեր 150 հոգանոց հանրահավաքը ներկայացրեց որպես 2 հազարանոց, իսկ քաղաքապետ Զաքարյանը եթերում ներկայացրեց, որ իրենք արտոնել են կոմկուսի հանրահավաքը, ես հասկացա, որ այդ ամեն ինչը պետք էր, որ Եվրոպայի խորհրդին ցույց տան, որ այստեղ հանրահավաքներ կազմակերպելու ազատություն կա»,-ասում է Խ. Սարգսյանը:

Դրանից հետո Խորեն Թռչունիչը պահանջել է, որ Թովմասյանը հրաժարական տա: Մայիսի 28-ին տեղի է ունեցել ՀԿԿ բյուրոյի նիստ: Բյուրոյի 8 անդամներից բացակայել է միայն Գյումրիի փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանը. Թովմասյանի պաշտոնանկության օգտին քվեարկել են 5-ը` Խորեն Սարգսյանը, Նորիկ Պետրոսյանը, Սիրեն Եղիազարյանը, Սանատրուկ Սահակյանը եւ Պավել Գրիգորյանը: Դեմ է քվեարկել Ֆրունզե Խառատյանը, իսկ Թովմասյանն ընդհանրապես չի մասնակցել քվեարկությանը: Բյուրոյի որոշման արդյունքով որոշվել է հունիսի 6-ին հրավիրել պլենում եւ Թովմասյանի պաշտոնանկության հարցը քննարկել այնտեղ: Ինչպես նշեցինք՝ հունիսի 6-ի փոխարեն պլենումը տեղի է ունեցել հունիսի 12-ին, որտեղ Թովմասյանը, այնուամենայնիվ, ստացել է պլենումի վստահության քվեն: Երեկ մենք հեռախոսազրույց ունեցանք Ռուբեն Թովմասյանի հետ. նա կտրականապես հերքեց այն լուրերը, թե ինքը դեմ է եղել ՀԿԿ-ի՝ «Ազգային միաբանություն» կուսակցությանը եւ «Արդարություն» դաշինքին միանալուն: «Ես անպայման մասնակցելու եմ հունիսի 16-ի հանրահավաքին եւ անպայման ելույթ եմ ունենալու»-հայտարարեց պարոն Թովմասյանը՝ խոստանալով մյուս հարցերին պատասխանել այսօր:

Ավետիս Բաբաջանյան

Տպել
2879 դիտում

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է