Սննդամթերքը շարունակում է «կատաղած» տեմպերով թանկանալ. սա իսկական հանելուկ է

13/06/2017 schedule21:57

Արդեն մի քանի ամիս անընդմեջ Հայաստանում սննդամթերքի գների տարօրինակորեն բարձր մակարդակ է արձանագրվում: Նույնիսկ պաշտոնական վիճակագրությունն է արձանագրում այդ փաստը:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած զեկույցի համաձայն` սննդամթերքը այս տարվա մայիսին անցած տարվա համեմատ թանկացել է 6.2 տոկոսով: Սա ամենաբարձր ցուցանիշն է այս տարվա նախորդ ամիսների համեմատ: Ինչպես երեւում է 1-ին գծապատկերից, սննդամթերքի թանկացման տեմպը գնալով աճում է, եւ, օրինակ, փետրվար-մարտի համեմատ թանկացման տեմպը աճել է մոտ 1.8 անգամ:

Թե կոնկրետ որ ապրանքների թանկացման հաշվին է այսպես աճում տեմպը, ասել հնարավոր չէ: Խնդիրն այն է, որ այս տարվա տվյալ ամիսը անցած տարվա նույն ամսվա հետ համեմատությունը, որը կոչվում է գնաճի տասներկուամսյա ցուցանիշ, ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը թաքցնում է: Սա, մեղմ ասած, տարօրինակ է, քանի որ տասներկուամսյա գնաճի ցուցանիշը կարեւորագույնն է եւ իր դրամավարկային քաղաքականության գործիքները կիրառելիս ՀՀ կենտրոնական բանկը օգտվում է հենց այդ ցուցանիշից: ԱՎԾ-ն գնաճի վերաբերյալ իր պարբերական զեկույցի կազմման մեթոդոլոգիան, ի դեպ, փոխել է այս տարվա փետրվարից: Հենց այն պահից, երբ սննդամթերքի տասներկուամյա գնաճը սկսեց նորանոր բարձունքներ գրավել: Հիմա ԱՎԾ-ն ներկայացնում է միայն ընդհանուր գնաճի ցուցանիշը, բայց քողարկում է նույն ցուցանիշը առանձին ապրանքախմբերի մասով:

Տարօրինակը միայն այն չէ, որ սննդամթերքը թանկացել է անցած տարվա նույն ամիսների համեմատ: Շատ տարօրինակ է անցած տարվա դեկտեմբերի համեմատ գների փոփոխությունը: 2-րդ գծապատկերում հոծ գծով բերված են հենց այդ ցուցանիշները: Որպեսզի պարզ դառնա, որ գործ ունենք տարօրինակ երեւույթի հետ, կետագծերով բերված է այն դինամիկան, որը արձանագրվել է անցած տարվա նույն ժամանակահատվածում: Ինչպես տեսնում ենք, դինական ճիշտ հակառակն է. անցած տարվա առաջին հինգ ամիսներին գները գնալով նվազել են դրան նախորդած տարվա դեկտեմբերի համեմատ: Մինչդեռ այս տարի տեղի է ունեցել ճիշտ հակառակը:  

Ինչն է հանգեցնում սննդամթերքի գների այսպիսի կատաղած աճի, դժվար է ասել: Համենայն դեպս ոչ մի իրավասու մարմին դեռ չի պարզաբանել այս փաստը: Իրավիճակը էլ ավելի տարօրինակ է դառնում, երբ հաշվի ենք առնում սննդամթերքի գների դինամիկան աշխարհում: Ըստ ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (FAO) տվյալների, այս տարվա առաջին ամիսներին ընդհանուր առմամբ պարենամթերքը աշխարհում էժանացել է:

Եթե աշխարհում պարենամթերքը էժանանում է, իսկ մեր արժույթը` դրամը էականորեն չի արժեզրկվել այս ամիսների ընթացքում, ապա գների բարձրացումը կարող է ունենալ միայն մի բացատրություն` գնողունակ պահանջարկի կտրուկ աճ: Այսինքն՝ մարդիկ անսպասելիորեն հարստացել են: Բայց դա նախ չի երեւում մեր նույն այդ պաշտոնական վիճակագրությունից: Եվ բացի այդ, գնողունակ պահանջարկի կտրուկ աճը պետք է հանգեցներ նաեւ ոչ պարենային ապրանքների եւ ծառայությունների  թանկացմանը: Մինչդեռ ԱՎԾ-ի զեկույցի համաձայն` տեղի է ունեցել հակառակը` թե՛ ոչ պարենային ապրանքները, եւ թե՛ ծառայությունները այս ընթացքում էժանացել են: 

Մի խոսքով, սննդամթերքի գների այսպիսի բարձրացումը խիստ տարօրինակ է եւ չկա տնտեսական որեւէ պատճառ այդպիսի երեւույթի հիմքում: Թե որն է դրա պատճառը, թերեւս պետական գերատեսչությունների պարզաբանվելիք խնդիրն է:

Տպել
4845 դիտում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը