Ինչու է հորդառատ անձրեւների ժամանակ Երեւանը ջրահեղձ լինում. մասնագետը թվարկում է 4 պատճառ

13/06/2017 schedule19:30

Երեկ` հունիսի 12-ին, տեղացած հորդառատ անձրեւից մայրաքաղաք Երեւանը սկսել էր ջրահեղձ լինել: Հեղեղումներ էին քաղաքի տարբեր հատվածներում: Ճանապարհային հանգույցներում մեքենաներ էին  ջրասույզ լինում ու արգելափակվում, մարդիկ քայլում էին կուտակված ջրերի միջով: Իսկ այդ իրավիճակը կրկնվում է ամեն անգամ, երբ տեղումների քանակը սովորականից ավելի է լինում: Ուստի հարց է առաջանում, որն է դրա պատճառը:

Մեր զրույցում խնդրի վերաբերյալ մասնագիտական կարծիք հայտնեց Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի տեխնիկական գիտություների դոկտոր, պրոֆեսորը Արեստակ Սարուխանյանը: Նա, ի դեպ, նշեց ոչ թե մեկ, այլ չորս պատճառ: Իսկ դրանց մեջ չէին մտնում նորմայից շատ տեղումները, ինչը հաճախ վկայակոչում են ոլորտի պատասխանատուները` արդարացնելու ջրատար համակարգերի վատ աշխատանքը:

Երեւանում հեղեղումների պատճառներն, ըստ պրոֆեսորի, հետեւյալն են.

Պատճառ 1-ին. Յուրաքանչյուր համակարգ ունի իր շահագործման կանոնները: Առավելապես ջրահեռացման համակարգերը պահանջում են պարբերաբար մաքրում, տեխնիկական վիճակի ստուգումներ: Իհարկե, դրանք մաքրվում են, բայց պատշաճ մակարդակով չի իրականացվում: Վատ են սպասարկվում, ժամանակին չեն բերվում աշխատանքային վիճակի, խցանված են լինում, եւ հենց որ հեղեղներ են գալիս, դրանց տարողունակությունը խիստ սահմանափակված է լինում, այդքան ելքեր չեն կարողանում բաց թողնել:

Պատճառ 2-րդ. Անհեռատես կառուցապատման հետեւանքով քաղաքում ստեղծվում է շատ ծանր վիճակ, որովհետեւ կամայականությունները շատ-շատ են: Բազմաթիվ մարդիկ իրենց կառուցապատված տարածքներում անտեսում են կամ կտրում են, կամ խցափակում են խողովակաշարերը` դրանք լինեն ջրատարներ, հեղեղատարներ, թե այլ կառուցվածքներ:

Դրա վառ օրինակներց մեկն էլ Լենինգրադյան փողոցն է, որտեղ գտնվող հանգստյան տները, ռեստորանային համալիրները կառուցվել են անմիջապես հեղեղատարների վրա եւ դրանք պարզապես խցանվեցին կամ շարքից հանվեցին: Ժամանակ կար, որ Լենինգրադյան փողոցով անցնելը նույնիսկ ամենափոքր հեղեղի ժամանակ ընդհանրապես հնարավոր չէր: Հիմա վիճակը մի քիչ բարելավվել է: Երեւի շրջանցող գծեր են կառուցել: Լենինգրադյան փողոցի նման օրինակներ, եթե քաղաքում ման գաք, շատ կհանդիպեք:

Պատճառ 3-րդ. Երեւան քաղաքում մեր հիմնական հեղեղատարը Գետառն է: Այդ գետը ծածկելն, իհարկե, ուներ իր օբյեկտիվ պատճառները: Ես մի ժամանակ իմ կարծիքն եմ ասել, որ դա ճիշտ որոշում էր, որովհետեւ, ճիշտ է, Գետառը էկոլոգիական առումով դրական ազդեցություն էր ունենում քաղաքի վրա, սակայն քաղաքը գոյատեւել չէր կարող. ճանապարհի ենթակառուցվածքներ պետք է լինեն: Այդ առումով Գետառը ծածկելը դրական ու ճիշտ որոշում էր, սակայն Գետառի շահագործումը պատշաճ մակարդակի վրա չէ: Թե ինչ է կատարվում այդ ծածկված հատվածներում, ոչ ոքի հայտնի չէ: Դա կարող է վաղը-մյուս օրը բերել խոշոր էկոլոգիական աղետների: Սպասարկումը պատշաճ չի իրականացվում: Ժամանակ առ ժամանակ պետք է այնտեղ հնարավորություն լինի մաքրելու կամ եթե այդ հնարավորությունը չկա, ինչ-որ անցումներ պատրաստեն, որ Գետառը նման վիճակում չլինի: Մեր ժողովուրդն ամենաաղտոտող ժողովուրդներից մեկն է դարձել, կարծում է, թե որ Գետառը գցեց, ինքն ազատվեց այդ աղբից: Ինքն ազատվում է, բայց մեր քաղաքն ընկնում է ծանր կացության մեջ:

Պատճառ 4-րդ. Քաղաքը խիստ արագ տեմպերով ընդլայնվում է, առանձնապես` կենտրոնական հատվածները: Քաղաքաշինության հարցերի մեջ չեմ ուզում մտնել, բայց դրանց համապատասխան ինժեներական կառուցվածքների կառուցմանը, վերակառուցմանը, արդիականացմանը ոչ ոք ուշադրություն չի դարձնում: Վերերկրյա շինությունները իրենց բիզնես է ապահովում, իսկ ստորգետնյա շինությունները` գլխացավանք, այդ իսկ պատճառով գլխացավանք ոչ մեկը չի ուզում, նրանց միայն հետաքրքրում է իրենց բիզնեսը:

Այդ ամենի պատճառով մենք հայտնվում ենք այն վիճակի մեջ, որում այսօր գտնվում ենք: Եթե երեկ այսպիսի աղետալի իրավիճակ ստեղծվեց, ապա դա մեր կյանքի արտապատկերն է, որը ստանում ենք մեր պահվածքի պատճառով:

Օդերեւութաբանները, սակայն, նշել են, որ հունիսի 12-ին տեղացած անձրեւների քանակը կազմել է Երեւանում տվյալ ամսվա տեղումների բազմամյա միջին ամսական քանակի շուրջ 50 տոկոսը: Այսինքն` մեկ օրվա կամ նույնիսկ մեկ ժամվա ընթացքում թափվել է կես ամսվա տեղումների չափ անձրեւ: Հետեւաբար հնարավո՞ր է, որ եթե չլինեին վերոնշյալ չորս պատճառները, նորից հեղեղատարները չհասցնեին անցկացնել այդ անձրեւաջրերը: Մեր զրուցակիցը պարզաբանեց, որ դրանք ճիշտ աշխատելու դեպքում պետք է ի զորու լինեին հաղթահարել նույնիսկ մեկ ամսվա տեղումների քանակը:  

«Ցանկացած ինժեներական կառույց հաշվարկվում է որոշակի ապահովության պայմաններում եւ ձեր բերած թիվը ամբողջությամբ տեղավորվում է այն նորմատիվային պահանջների մեջ: Այսինքն` նույնիսկ մեկամսյա տեղումների դեպքում դրանք պետք է կարողանան իրենց ֆունկցիան կատարել: Այս իրավիճակի միակ պատճառն այն է, որ մենք մոռացել ենք մեր պարտավորությունների մասին: Ուրիշ ոչ մի բան»,- եզրափակեց պրոֆեսոր Սարուխանյանը:

Տպել
4477 դիտում

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին