Երեւան-Մոսկվա երթուղու վթարված ավտոբուսի համար ՍՊԸ-ի տնօրենը տուգանվել էր 450 հազար դրամով

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր Երեւան-Մոսկվա ուղեւորափոխադրում իրականացնող ավտոբուսի վթարի հետեւանքով 3 մարդ վիրավորվել էր, այդ թվում՝ երկու երեխա: Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել էր, որ ուղեւորափոխադրում իրականացրած ավտոբուսը պատկանել է «Դը Ռոյալ Լիդեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը:

Armtimes.com-ին հայտնի դարձավ, որ «Դը Ռոյալ Լիդեր» ՍՊԸ-ին ամիսներ առաջ տրանսպորտի նախարարությունը մոտ 1000 ԱՄՆ դոլարին համարժեք գումարով տուգանել էր: ՀՀ կապի, տրանսպորտի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տրանսպորտային տեսչության պետը, 2017 թվականի մարտի 21-ին քննելով «Դը Ռոյալ Լիդեր» ՍՊԸ-ի վերաբերյալ վարչական վարույթը, պարզել էր, որ  նշված ընկերությանը պատկանող «Մերսեդես» մակնիշի «618 AD 61» պետհամարանիշով տրանսպորտային միջոցով իրականացվել է միջպետական ոչ կանոնավոր փոխադրում Հայաստանից դեպի Ռուսաստանի Դաշնություն ՀՀ օրենքով սահմանված պահանջների խախտմամբ:

Նախարարության ներկայացուցիչը գտել է, որ ընկերության տնօրեն Արամ Զատիկյանը խախտել է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի պահանջը՝ կատարելով «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքի 1377 հոդվածի 3-րդ կետով նախատեսված իրավախախտումը: Տրանսպորտային տեսչության ղեկավարը «Դը Ռոյալ Լիդեր» ՍՊԸ-ի տնօրենին տուգանել է 450 հազար դրամով: «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածը սահմանում է ավտոբուսային ոչ կանոնավոր փոխադրումների կազմակերպման կարգը:

Նկատենք, որ «Դը Ռոյալ Լիդեր» ՍՊԸ-ի տնօրենը տուգանվել է նույն այն ավտոբուսի համար, որը այսօր վթարի է ենթարկվել:

Հունիսի 13-ի առավոտյան մարզի «Դոն» ավտոճանապարհի 717-րդ կիլոմետրում Mercedes-Benz ավտոբուսի 35-ամյա վարորդը կորցրել է փոխադրամիջոցի կառավարումը, ինչի հետեւանքով այն ընկել է ճամփեզրի առուն: Նշվում է, որ ՃՏՊ-ի հետեւանքով տուժել է երեք մարդ: Ավտոբուսն ուղերթ էր իրականացնում Մոսկվա-Երեւան երթուղով, փոխադրամիջոցում եղել է 39 մարդ: ՆԳ նախարարության տվյալներով՝ տուժածներից 2 երեխաներ են՝ 7-ամյա մի տղա՝ Կրասնոյարսկի երկրամասի բնակիչ, եւ 10-ամյա աղջնակ՝ Կոստրոմայի մարզի բնակչուհի: Տուժածներին միջին ծանրության վնասվածքներով տեղափոխել են Բոգուչարսկիի հիվանդանոց: ՃՏՊ-ի կապակցությամբ ոստիկանությունն ստուգում է անցկացնում: Օրվա երկրորդ կեսին ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Ռուսաստանի Դաշնության Վորոնեժի մարզում ավտոբուսի վթարի հետեւանքով տուժած քաղաքացիները դուրս են գրվել հիվանդանոցից։

Տպել
4352 դիտում

Նախագահը հաստատել է Խորհրդակցական ժամանակավոր աշխատանքային խմբի անհատական կազմը

Արմավիրի եւ Բաղրամյանի ԵԿՄ կառույցները ժամանակավորապես կասեցրել են գործունեությունը

Հսկայական է նրա ավանդը. Արա Բաբլոյանը ցավակցել է Իգոր Մուրադյանի մահվան կապակցությամբ

Ես այդքան թուլամորթ չեմ. Մանվել Գրիգորյանի կինն իր ինքնասպանության մասին (տեսանյութ)

5 րոպե առաջ եմ իջեցրել. Մանվել Գրիգորյանի կնոջ վարորդը հերքում է ինքնասպանության լուրը

Չենք մտածում հետագա փուլերի մասին. Չերչեսովը՝ ԱԱ-ում ՌԴ ընտրանու շանսերի մասին

Բուլղարիայի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Ի՞նչ է սպասվում Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում պահվող վայրի կենդանիներին

Արմավիրում պահանջում են քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի հրաժարականը. ցույցեր

Որոշ խմբեր փորձում են վնասազերծել ինձ, վարչապետին, բայց չի ստացվի. ԱԱԾ տնօրեն

ՍԾՏՀ ԽՎ նախագահությունը փոխանցվում է Հայաստանին. Էդուարդ Շարմազանովը կմեկնի Ալբանիա

ԵԱՀԿ պետությունների դեսպանները ծանոթանում են Հայաստանի ներքին վիճակին. հանդիպում ԱԳՆ-ում

Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը զրկվել են Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից

Մթնոլորտի քավորը Սերժ Սարգսյանն է եղել. Դավիթ Սանասարյանը՝ Մ. Գրիգորյանի արարքների մասին

Արա Բաբլոյանը դիմել է ՀՀ ԱԺ խմբակցություններին՝ ԸՕ-ի շուրջ քննարկումներ սկսելու համար

Ես կողմ եմ քվեարկելու Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելուն. Ա. Հովհաննիսյան

Շտապօգնության մեքենաների կարիքը բանակը միշտ է ունենում. Արծրուն Հովհաննիսյան

Բնապահպանները թող գնան արջերին, առյուծներին տեր կանգնեն, էլ պահածո չկա. Վանեցյան

Սեյրան Սարոյանը հիվանդ պառկած է. բժիշկներ են այցելել

ԱԺ արտահերթ նիստ վաղը. կքննարկի Մ. Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը