Կոռուպցիայի առավելությունները

14/06/2017 schedule14:10

Կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկները հանրապետության ամենակոռումպացված մարդիկ են: Եվ դա ապացուցման կարիք չունեցող ճշմարտություն է: Ներկայանալի  արտաքինը, օպտիկական ակնոցը՝ որպես շատ ընթերցելու հետեւանք, ամենեւին իրավիճակ չեն փոխում: Կոռուպցիայի դեմ պայքարելու օրենսդրական միջոցները, այս նոր՝ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի նախագիծը, դատապարտված են չաշխատելու: Իշխանության պայքարը կոռուպցիայի դեմ հիշեցնում է քիմիկոսի աշակերտի ցանկությունը. վերջինս  ուսուցչին հայտնում է, թե շուտով կավարտի մի նյութի ստեղծումը, որի մեջ կլուծվեն անխտիր բոլոր մյուս նյութերը: «Իսկ ինչի՞ մեջ ես նախատեսում պահել այդ նյութը»,-հետաքրքրվում է ուսուցիչը, ու զրույցն ավարտվում է:

Կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրերը պարբերաբար թարմացվում են, քանի որ նախկին մեթոդներից եւ ոչ մեկն իրեն այնպես էլ չի արդարացրել, եւ անհրաժեշտություն է առաջանում կազմել կոռուպցիան արմատախիլ անելու հերթական ծրագիրը: Առաջարկվում է խստացնել օրենսդրությունը, փոխել կառավարման կարգը, բարձրացնել պետական ծառայողների աշխատավարձը:

Հիմա էլ՝ կոռուպցիայի կանխարգելման մեջ ներգրավել են փորձում ինչ-որ «ազդարարների». «Ազդարար է համարվում այն մարդը, որը ֆիզիկական եւ իրավաբանական անձ է եւ բարեխղճորեն հաղորդում է տեղեկություններ կոռուպցիոն բնույթի դեպքերի, շահերի բախման, էթիկայի կանոնների խախտման մասին: Ազդարարման երեք համակարգ կա՝ ներքին, արտաքին եւ անանուն: Ներքին ազդարարման դեպքում ազդարարը այս իրավիճակներից որեւէ մեկի մասին հայտնում է իր անմիջական վերադասին, հաղորդումը հաշվառվում է, սկսվում է վարույթ: Արտաքին ազդարարման դեպքում հաղորդումը ներկայացվում է իրավասու մարմնին: Թե ներքին, եւ թե արտաքին ազդարարման ժամանակ պետք է ապահովվի ազդարարի գաղտնիությունը: Անանուն հաղորդում ներկայացնելու դեպքում այն պետք է բավարար չափով հիմնավորված լինի, վերաբերի կոնկրետ պաշտոնատար անձի կամ մարմնի, պարունակի տվյալներ, որոնք ողջամտորեն կարող են ստուգվել: Անբարեխիղճ ազդարարները օրենքով չեն պաշտպանվի»:

«Ազդարարի» ինստիտուտը, հասկանալի է, չի աշխատի: Նախ՝ հասարակությունը, պոտենցիալ ազդարարները կոռուպցիային այնքան էլ դեմ չեն: Կոռուպցիայի դեմ իշխանությունները գրանտներ են ստանում, անմիտ օրենքներ գրում՝ իբրեւ թե ընդառաջ գնալով հասարակության պահանջին: Իբրեւ թե  հասարակությունը պահանջում է կոռումպացված չինովնիկների արյունը, հետեւաբար` իշխանությունները որոշում են  պայքարել կոռուպցիայի դեմ:  Մարդիկ պարզապես չեն սիրում տարեցտարի հարստացող եւ բոլորիս աչքի առաջ առավել հանդուգն դարձող չինովնիկներին: Չեն սիրում չինովնիկներին սպասարկող մեքենաները,  շքեղ առանձնատները: Չեն սիրում այն անարդարությունը, որը իրենց եւս թույլ չի տալիս ունենալ այդ ամենը: Իսկ այնպես, կոռումպացված չինովնիկին ոչ ոք հայրենիքի դավաճան չի համարում, ինչպես Չինաստանում:

Կոռուպցիայի դեմ պայքարելու համար նախ անհրաժեշտ է հասկանալ` ի վերջո, ի՞նչ է կոռուպցիան: Կոռուպցիայի սահմանումը հայտնի է` իշխանության չարաշահում` անձնական օգուտ ստանալու նպատակով:  Դարձյալ հղում անենք  Օքսֆորդյան մեծ հանրագիտարանին, որտեղ կոռուպցիայի դրսեւորման հերթականությունը բավական հետաքրքիր է: Նախ՝ իբրեւ  կոռուպցիայի ամենացայտուն օրինակ, նշված է ընտրությունների կեղծումը: Հափշտակելով պետության ողջ հարստությունը` իշխանություններն ու օլիգարխները «ժողովրդական զանգվածներին» չեն կարող հնարավորություն տալ արդար, ազատ ընտրություն կատարել եւ կիրառում են կառավարելի ժողովրդավարության հնարները: Ապա՝ ունեցվածքի ապօրինի ձեռքբերումը: Կաշառակերությունը նշված է երրորդ տեղում:

Կոռուպցիան կարելի է վերացնել միայն մի դեպքում` երբ կաշառք տալն ու վերցնելը, ընտրությունները կեղծելը պարզապես ձեռնտու չի լինի:

 Թեեւ ակնհայտ է. կոռուպցիայի հետեւանքները մեր հասարակության համար աղետալի են: Ամենասարսափելին ինտելեկտուալ դեգրադացիան է: Անընդհատ գտնվելով կոռումպացված միջավայրում, անհատը չի կարող անվերջ դիմադրել: Միջավայրը դեֆորմացնում է անհատին:

Մյուս հետեւանքը հավատի, վստահության կորուստն է: Ընդ որում` հաճախ` անդառնալի: Առողջապահական համակարգում կորել է հավատը բժիշկների, նրանց նշանակած բուժման հանդեպ: Արժեզրկվում են գիտությունը, կրթությունը, դիպլոմները, գիտական աստիճանները: Մի խոսքով, կոռուպցիան շահագործման նոր, ժամանակակից միջոց է. բյուրոկրատիան, իշխանության վերնախավը շահագործում են հասարակությանը` կոռուպցիայի միջոցով:

Կոռուպցիայի դեմ պայքարը, ինչպես համոզվում ենք ամեն օր, արդյունք չի տալիս: Իսկ երբ անզոր ես դառնում որեւէ երեւույթի հանդեպ, անհրաժեշտություն է առաջանում փոխել վերաբերմունքդ դրա նկատմամբ:

Այսինքն` կարելի է խնդրին մոտենալ նաեւ հակառակ կողմից: Եթե կոռուպցիան ունենար միմիայն բացասական հետեւանքներ, գուցե այն վաղու՞ց արմատախիլ լիներ:

Այնպիսի երկրում, որպիսին է Հայաստանը, կոռուպցիան ունի նաեւ դրական կողմեր: Թուլացնում է հասարակության լարվածության աստիճանը, անելանելիության զգացողությունը հաճախ տեղի է տալիս: Այնտեղ, ուր օրենքով, իրավական լծակներով արդյունքի հասնելը բացառված է, խնդիրը հնարավոր է դառնում լուծել կաշառքով: Օրինակ` շատերը, վստահ, որ կոռուպցիայի միջոցով կարող են գիտական թեզեր պատվիրել ու պաշտպանել, պաշտոններ ստանալ, անգամ դպրոցում ուսուցիչ աշխատելն է կաշառքով: Կաշառքով կարելի է հիվանդանոցում աշխատանքի ընդունվել՝ որպես բժիշկ: Կաշառքով հնարավոր է զավակին բանակից ազատել: Օրինակները կարելի է շարունակել:

 Կոռուպցիան մեր երկրում ունի իր առավելությունները. այն բավականին հեշտացնում է մեր բազմաթիվ հայրենակիցների կյանքը: Պատկերացնո՞ւմ եք, գործ ունենալ պետական մառազմատիկ համակարգի հետ, որը` ոչ պրոֆեսիոնալ,  սահմանափակ լինելուց բացի՝ նաեւ անկաշառ է…

Լիլիթ Ավագյան

Տպել
5094 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին