Պաշտպանը պահանջեց արդարացնել եւ ազատ արձակել Արարատ Խանդոյանին

14/06/2017 schedule15:25

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Միայնակ գայլի եղբոր՝ Արարատ Խանդոյանի գործով դատական նիստը:

Այսօր պաշտպանական ճառով հանդես եկավ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը: Նրա ճառը բաղկացած էր մոտ 27 էջից: Ղարագյոզյանը մանրամասն վերլուծեց Խանդոյանի գործով հարցաքննված վկա ոստիկանների ցուցմունքները՝ նկատելով, որ նրանց ցուցմունքները չեն կարող արժանահավատ լինել. «Դրանք հիմնված են ստի եւ չգիտեմ-ների վրա»,- ասաց Ղարագյոզյանը: Վերջինս հիշեցրեց վկաներից մեկի ցուցմունքը՝ համաձայն որի վկան դատարանում հայտարարել էր, թե դեպքի օրը ոստիկանների նկատմամբ բռնություն է կիրառել Արայիկ Խանդոյանը (Արարատ Խանդոյանի եղբայրը,-հեղ.): Նշենք, որ պաշտպանի մատնանշած վկան ոստիկանության 6-րդ վարչության օպերլիազորներից է: 

«Վկային ասել էին`կասես Խանդոյան, բայց թե ո՞ր Խանդոյանը` Արայիկը, թե՞ Արարատ, վկային չէին բացատրել: Հետեւաբար, սա նշանակում է, որ այդ վկայի ցուցմունքները չեն կարող արժանահավատ լինել»,- հավելեց պաշտպանը:

Անդրադառնալով իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքին նա ասաց, որ  ո՛չ դատարանում, ո՛չ էլ նախաքննության փուլում նրան առաջադրված մեղադրանքը չի հիմնավորվել, ավելին՝ Ղարագյոզյանն ասաց, որ չկա ապացույց զանգվածային անկարգությունների մասին. «Տուժող ճանաչված ոստիկաններն էլ դատարանում հարցաքննության ժամանակ ասել էին, որ չեն տեսել ցուցարարների, որոնց մոտ արգելված առարկաներ լինեին, միեւնույն ժամանակ նրանցից եւ ոչ մեկը չէր տեսել Խանդոյանին որեւէ մեկին հարվածելու համ վահան խլելու պահին»,- իր ճառում ասաց Ղարագյոզյանը: Ապա ճառում անդրադարձավ դատարանի գործողություններին: Ասաց, որ ի սկզբանե դատավորը կանխակալ վերաբերմունք է ունեցել Արարատ Խանդոյանի նկատմամբ: Իր ճառի վերջում պաշտպանն ընդգծեց, որ Արարատ Խանդոյանը քաղբանտարկյալ է. նա դատարանին միջնորդեց անմեղ ճանաչել իր պաշտպանյալին եւ նրա նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ:

Պաշտպանի ճառի ժամանակ Արարատ Խանդոյանը փորձեց ռեպլիկով հանդես գալ, սակայն նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը թույլ չտվեց՝ նախազգուշացնելով, որ կարգը խախտելու համար Խանդոյանը կարող է հեռացվել դատական նիստերի դահլիճից: Սա առաջացրեց Խանդոյանի դժգոհությունը. «սենց էլ դատում եք, էլի»,- ասաց նա: Պաշտպանի ճառից հետո նա հայտարարեց, որ ինքը եւս ճառով հանդես կգա, սակայն այսօր դրան պատրաստ չէ, ուստի ճառին պատրաստվելու համար դատարանից ժամանակ խնդրեց: Դատարանը որոշեց հետաձգել նիստը՝ հաջորդ նիստը նշանակելով հունիսի 27-ին: Խանդոյանի ճառից հետո կողմերը հանդես կգան ռեպլիկով՝ Խանդոյանը վերջին խոսքով, որից հետո կհրապարակվի սույն գործով դատավճիռը:

Նշենք, որ այս գործով տուժող էին 46 ոստիկան, որոնց, ինչպես Խանդոյանն էր դատարանում հայտարարել, չի ճանաչում: Տուժող ոստիկաններից մի քանիսն այսօր ներկա էին նիստին: Նրանք իմացել են, թե այսօր սույն գործով վերջին նիստն է լինելու:

Նշենք, որ նախորդ նիստին մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանը Արարատ Խանդոյանի համար պահանջել է 4 տարվա ազատազրկում:

Խանդոյանը, հիշեցնենք, մեղադրվում է ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած օրերին ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ 2016 թ. հուլիսի 20-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցելու, ոստիկանի վահանը քաշելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Գործով տուժող է ճանաչվել 46 ոստիկան:

Տպել
5087 դիտում

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան