Հանցավոր անտարբերություն. հրդեհավտանգ վիճակ ՄՀՀ-ում

14/06/2017 schedule15:35

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հունիսի 16-ի համարում

Պետական հակահրդեհային ծառայության պետ Լեւոն Դավթյանը որոշում է կայացրել դադարեցնել «Կարեն Դեմիրճյան» մշակութային կենտրոնի համերգային դահլիճի աշխատանքները եւ արգելել շենքի շահագործումը: Մեկ ամիս առաջ ծառայությունը կնքել էր համալիրի համերգային դահլիճի դռները եւ արգելել այնտեղ որեւէ միջոցառում կազմակերպել, քանի որ «Դեմիրճյան» կենտրոնում իրականացրած ստուգումներից հետո պարզվել է, որ համալիրի համերգային մասը շահագործվում է հակահրդեհային կանոնների լուրջ խախտումներով: Ավելի կոնկրետ՝ այստեղ ոչինչ չի համապատասխանում հակահրդեհային նորմերին, եւ ըստ հրշեջների՝ ցանկացած պահի կարող է հրդեհ բռնկվել: Սակայն, համալիրի համերգային դահլիճի տնօրեն Ռուբեն Հեբոյանը պոկել է դռների կնիքները: Մայիսի 5-ից մինչ օրս այդ դահլիճում բազմաթիվ միջոցառումներ են իրականացվել:

Երեկ մենք փորձեցինք Ռ.Հեբոյանից մեկնաբանություն ստանալ այս կապակցությամբ, նա պատասխանեց. «Ես դահլիճը բացելու որոշում ունեմ»: Իրականում հակահրդեհային ծառայությունը դահլիճը բացելու որոշում չի կայացրել, հակառակը՝ դիմել է գլխավոր դատախազություն: «Մենք որոշում էինք կայացրել, որ դահլիճը կարող է բացվել միայն հակահրդեհային համակարգի թերությունները վերացնելու համար: Այստեղ սովորական պլոմբ պոկելու խնդիր չէ, այստեղ հանդիսատեսի կյանքի խնդիր է դրված»,- երեկ մեզ հետ զրույցում ասաց Հակահրդեհային ծառայության պետի տեղակալ Պավլիկ Գյոզալյանը: Ըստ նրա՝ չի շահագործվում դահլիճի հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգը, վերանորոգված չէ եւ չի գործում հրդեհի ահազանգման ինքնաշխատ համակարգը, կրճատված են համակարգը սպասարկող աշխատակիցները, օդափոխության համակարգը բերված չէ աշխատանքային ռեժիմի, էլտնտեսությունը վերանորոգված չէ՝ ըստ էլսարքավորումների տեղակայման կանոնների: Այս շարքը կարելի է երկար շարունակել:

Ու քանի որ համալիրում հրդեհի մեկ դեպք արդեն եղել  է, ծառայությունը խիստ մտահոգված է: Իհարկե, նման խնդիրներ կարելի է գտնել նաեւ մշակութային այլ օջախներում: Նման սպառնալի վիճակ, սակայն, ոչ մի տեղ չի եղել: Երբ Հակահրդեհային ծառայության պետի տեղակալը բացատրություն է պահանջել դահլիճի տնօրենից՝ կնիքները պոկելու համար, վերջինս հայտարարել է, թե պայմանագրեր ունի, եւ փող պետք է աշխատի, որ դրա միջոցով վերացնի թերությունները: Հասկանալի է, սակայն, որ նույն թերությունները կարելի էր վերացնել նախկինում դահլիճը վարձակալությամբ տարբեր կազմակերպությունների տրամադրելու արդյունքում ստացված գումարներից: Կնիքները պոկելուց հետո Ռ.Հեբոյանը համալիրի դահլիճը տրամադրել է Ավրաամ Ռուսոյին, Վալերիային եւ այլ աստղերի:

Բացի այդ, գրեթե ամեն շաբաթ այստեղ կրոնական կազմակերպությունների հավաքներ են տեղի ունենում, իսկ այսօր կսկսվի ՀՀ ժողովրդական արտիստ Վանուշ Խանամիրյանին նվիրված պարի մեծ փառատոնը: Այնպես որ, ստացված եկամուտներից հետո կարելի էր ոչ միայն հակահրդեհային համակարգ վերանորոգել, այլեւ՝ շատ ավելին անել: Բայց երեւում է՝ սույն գումարները հույժ անհրաժեշտ են Ռ.Հեբոյանին՝ բոլորովին այլ նպատակներով: Կամ էլ՝ գուցե այդ գումարը պետք է «Օրինաց երկիր» կուսակցությանը, որի անդամն է Ռ.Հեբոյանը, կամ էլ, ասենք, մշակույթի նախարար Հովիկ Հովեյանին, որին, չնայած համալիրի դահլիճը կնքելուն պես, Հակահրդեհային ծառայությունը տեղեկացրել է այնտեղ տիրող վիճակի մասին, սակայն նա այդպես էլ ոչ մի միջոց չի ձեռնարկել իր կուսակցին սաստելու համար: 

Հ.Գ. Երեկ մենք տեղեկացանք, որ գլխավոր դատախազությունում դեռեւս չեն զբաղվում սույն գործով:          

Լուսինե Բարսեղյան

Տպել
1630 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին