Իշխանությունը չոքելու է. այս կարծիքին է Մուշեղ Սաղաթելյանը

14/06/2017 schedule15:40

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հունիսի 16-ի համարում

Նախկին ՆԳ նախարարության կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանը 707 օր անցկացրեց անազատության մեջ՝ ընդամենը հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների մասով իր կասկածները հայտնելու համար: Իր ազատ արձակումից ութ ամիս անց` երեկ Մուշեղ Սաղաթելյանը պատասխանեց մեր հարցերին:

- Պարոն Սաղաթելյան, 2003-ի սեպտեմբերին, կալանքից ազատվելուց հետո, սա ձեր առաջին հարցազրույցն է: Մի՞թե այսքան ժամանակ ասելու բան չեք ունեցել: 

- Ասելու բան միշտ էլ եղել է: Սակայն գալիս է մի պահ, երբ հասկանում ես, որ լռել պարզապես չես կարող: Կարծում եմ, այսօր այդ պահն է: Ժամանակին դատարանում իմ վերջին խոսքում ես ասացի՝ այն, ինչ կատարվում է ինձ հետ,  կարող է պատահել յուրաքանչյուրի հետ: Եւ այսօր մենք տեսնում ենք, թե ինչպես են անհեթեթ ու կեղծ մեղադրանքներով մարդկանց ձերբակալում, զրկում ազատությունից, աբսուրդային քրեական գործեր հարուցում: Այսօր երկիրը հայտնվել է անիրավության, բեսպրեդելի այնպիսի մի իրավիճակում, որը չի կարող չմտահոգել մեզանից յուրաքանչյուրին: Իշխանությունները հերիք չէ՝ հետեւողականորեն փորում են իրենց իսկ գերեզմանափոսը, սակայն նրանք արդեն անցել են նաեւ մեր պետության գերեզմանափոսը փորելուն:

Դա է, որ ինձ մտահոգում է: Ես հայտարարում եմ, որ մենք թույլ չենք տալու, որ չարորակ ուռուցքով հիվանդ այս իշխանությունները երկիրը տանեն վերջնական կործանման: Ցանկացած իշխանություն՝ բնական է, որ իր իշխանությունը պահելու համար դիմել եւ դիմելու է ցանկացած քայլի: Իշխանությունը չի ուզում զրկվել թալանից եւ սարսափելի վախենում է իր կատարած ոճրագործություններից, ուստի, ինքնապահպանման բնազդով անգամ, պատրաստ է ցանկացած քայլի՝ լինեն դրանք անօրինական ձերբակալություններ, սադրանքներ, բազմաշերտ ինտրիգներ ու  խարդավանքներ: Այս իշխանությունն այսօր այնպիսի քայլեր է անում, որ երբեմն թվում է, թե նրանց գեների մեջ հայի արյուն չկա:

Ես քաղաքական գործիչ չեմ եւ դա համարում եմ իմ առավելությունը, որովհետեւ տեսնում եմ, թե քաղաքական գործիչներն ինչպես են մի գրկից թռչում  մյուսի գիրկը: Բայց, որպես այս երկրի քաղաքացի, անելու եմ ամեն ինչ, որպեսզի մեր երեխաներն ապրեն արժանապատիվ երկրում: Մի երկրում՝ որը ապականված չէ բարոյալքմամբ: Ու ապականության դեմ պայքարը յուրաքանչյուրիս կռիվը պետք է լինի, որովհետեւ եթե շղթայում կա թույլ օղակ, իշխանությունները հենց այդ թույլ օղակների հաշվին էլ պահում են իրենց արատավոր իշխանությունը:

- Պարոն Սաղաթելյան, կարո՞ղ ենք թույլ օղակ համարել ձեզ հոգեհարազատ «Հանրապետություն» կուսակցության այն ակտիվիստներին, որոնք, հանուն ազատության մեջ հայտնվելու, գործուն զղջացին եւ ըստ իշխանությունների՝ կոտրվեցին:

- Դա միայն իշխանություններին եւ նրանց սպասարկողներին է թվում, թե այդ տղաներին կոտրեցին կամ ստորացրեցին: Ես չեմ համարում, որ իշխանություններին հաջողվեց նրանց կոտրել: Նրանք չեն հրաժարվել իրենց սկզբունքներից եւ իրենց գաղափարներից: Նրանք ընդամենը գրել են, որ եթե իրենց ասածը ոմանց վիրավորել է, ապա դրա համար զղջում են: Եւ չեն զղջում իրենց գաղափարների, սկզբունքների ու իրենց հայտարարած պայքարի համար: Իսկ դրանք տարբեր բաներ են: Եւ պետք չէ հասարակությանը եւս մոլորեցնել, թե տղաներին կոտրել են:

- Դուք անազատության մեջ անցկացրել եք 707 օր: Եւ նույնպես կարող էիք գործուն զղջալով դուրս գալ: Բայց՝ չեք արել: Ձեզ գործուն զղջում գրել չե՞ն առաջարկել:   

- Իրենք ինձ շատ լավ են ճանաչում եւ չէին էլ համարձակվի ինձ նման առաջարկ անել: Նրանք հրաշալի գիտեին, որ ինձ կոտրել, ինձ հեղաշրջել հնարավոր չի: Այո, ես անցել եմ բազմաթիվ փորձությունների միջով: Այո, ես եւս, ինչպես շատ-շատերը, կարող էի պաշտոն էլ ունենալ, կարող էի գեներալ էլ լինել. դրանք էլ են նախնական զղջման ձեւեր: Ես այդ ամենի միջով անցել եմ եւ ոչ մի պահ չեմ ընկրկել իմ սկզբունքներից:

- Պարոն Սաղաթելյան, նախագահական ընտրությունների թե՛ առաջին եւ թե՛ երկրորդ փուլում ձեր հայրենի Ձորակապ գյուղում Ռոբերտ Քոչարյանը ոչ մի քվե չստացավ: Ինչ էր դա՝ բողոքի հատուկ ակցիա՞:

- Վստահեցնում եմ, որ հատուկ կազմակերպված որեւէ բան չի եղել: Ինքը՝ ժողովուրդը, ճանաչելով ինձ եւ իմ ընտանիքը, հրաշալի գիտեր, որ այն, ինչ մենք անում ենք՝ ճիշտ ենք անում: Ինչպես նաեւ գիտեր, որ այն, ինչ անում են մեր նկատմամբ՝ անարդարացի է: Կարծում եմ, Ձորակապը ցույց տվեց, թե ինչպես կարող է եւ պետք է ժողովուրդը կանգնի իր արժանապատվության համար:

 - Դուք հաճախակի եք լինում ընդդիմության հանրահավաքների հարթակում: Այսօր կարծիքներ են հնչում, որ հարթակային ընդդիմությունն իրեն սպառել է: Համաձա՞յն եք այս գնահատականին:   

- Այսօր իսկապես ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ իշխանությունն իրեն սպառել է, սակայն այսօրվա ընդդիմության գործողությունների մեջ եւս ես չեմ տեսնում ժողովրդի համար իրական մտահոգություն: Ընդդիմության մեջ, անգամ զուտ մարդկային հարաբերությունների առումով, բացակայում է միաբանությունը, որը կարող էր ընդդիմության տարաբեւեռ գաղափարական հենքերը գոնե փորձեր իրար մոտեցնել: Այսօր առանձին անուններ տալ չեմ ուզում, սակայն դուք էլ լավ գիտեք, որ այս ընդդիմության առաջին սխալը հենց այն էր, որ հռչակելով համահայկական շարժում՝ փակեց ընդդիմության ձնագնդիկի սահմանները եւ այլ կուսակցությունների ու անձանց թույլ չտվեց մտնել դաշինքի մեջ: Ինչո՞ւ: Գոնե ինձ համար այս հարցի պատասխանը միանշանակ է. ներկայիս ընդդիմության հիմնական մասը ձգտում է իշխանության՝ բացառապես հանուն իր բարեկեցության: Ընդդիմության պայքարն իշխանության դեմ հանուն իշխանության է: Եւ այս առումով ես կարծում եմ, որ ընդդիմադիր դաշտը լուրջ վերադասավորումների կարիք ունի:

- Իսկ դուք տեսնո՞ւմ եք այն պոտենցիալը, որը կարող է լուրջ այլընտրանք լինել ներկայիս ընդդիմությանը:

- Այս պահին ինձ համար ակնհայտ է մեկ բան՝ այս թվացյալ անդորրը երկար տեւել չի կարող: Ինձ արդեն տեսանելի է, որ սկսվում է գաղափարական պայքարի ժամանակը, երբ հանրահավաքի եկող մարդկանց մեջ օրեցօր մեծ թիվ են կազմում նրանք, ովքեր պատրաստ են անգամ իրենք առաջնորդել շարժումը: Ու եթե ժողովրդի պահանջները երկար ժամանակ չլուծվեն, ես վստահեցնում եմ, որ ժողովուրդը դուրս է գալու ափերից, թացը՝ չորի, ընդդիմություն-իշխանություն խառնելու է իրար, ու ժողովուրդն ինքը այնպես կշտկի այս իրավիճակը, որ շատ երկար ժամանակ այլեւս չի ծռվի: Եթե իսկապես հավատավոր մի քանի հազար մարդ կանգնեց, իմացեք՝ ցանկացած իշխանություն չոքելու է: Ու այդ օրը գալու է:

- Եւ վերջին մի հարց. հոկտեմբերի 27-ից հետո բազմաթիվ էին պաշտոնյաները, որոնք, իհարկե՝ ոչ հրապարակավ, ասում էին այն, ինչի համար դուք 707 օր զրկվեցիք ազատությունից: Այսօր չե՞ք զղջում, որ այն ժամանակ մնացիք մենակ, իսկ ձեր կարծիքին համամիտ ձեր շատ ընկերներ այսօր դարձյալ իշխանության մեջ են: 

- Ընկեր կորցնելը միշտ էլ ցավալի է: Այսօր ես չեմ ուզում այդ ամենի մասին խոսել: Այն, ինչ գիտեն բոլորը՝ բավարար է: Ես ասել ու կրկնում եմ, որ երբեք չեմ փոխում իմ տեսակետներն ու չեմ դավաճանում իմ սկզբունքներին: Թող մտածեն նրանք, ովքեր ծախեցին իրենց երեխաների ապագան:

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1854 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա